Հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Մուրացան փողոցում` ՀՀ ՊՆ Զինվորական հոսպիտալի դիմաց: Անհայտ մեքենայի վարորդը (նշվում է «ՋԻՓ» մակնիշի մեքենա) բախվել է երթուղային միկրոավտոբուսին, ինչի հետեւանքով 5 ուղեւորներ` 1957թ. ծնված Մանվել Սաղաթելյանը, 1949թ. ծնված Սոնյա Շահինյանը, 1967թ. ծնված Լորետա Ստեփանյանը, 1986թ. ծնված Էվելինա Հարությունյանն ու 1982թ. ծնված Սուրեն Բրուտյանը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ի դեպ, ըստ չճշտված տեղեկությունների` մինչեւ միկրոավտոբուսին բախվելը` վարորդը վրաերթի է ենթարկել մի անչափահաս աղջկա ու դիմել փախուստի: Այժմ ոստիկանությունում ձեռնարկվում են օպերատիվ, որոնողական, քննչական աշխատանքներ` մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: