Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Անդրանիկ Մարտինի Հովհաննիսյանը (ծնված 14.05.73թ.) իրեն լիազորագրով տրված «Վազ-21-061» մակնիշի 65TS618 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածելով ավտոճանապարհի բետոնե արգելասյանը` շրջվել է, ինչի հետեւանքով տեղում մահացել է: Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինԻսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. դպրոցական վերջին զանգի օրերին Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ շոկոլադ: Թե մասնավորապես ինչ ֆիրմա կամ անհատ է ներկրել այդ շոկոլադը, մինչ օրս չի բարձրաձայնվել: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ամենալայն սպառում ունեցող կոնֆետները «Գրանդ քենդին» է արտադրում: Ներկրված շոկոլադի առկայությունը գործարար Հրանտ Վարդանյանին շատ է մտահոգել, քանի որ իր …
կարդալ ավելինՀոկտեմբերի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեւորգ Վալերիի Սարուխանյանը (1975թ. բնակվում է Աբովյան քաղաքում), իր կողմից վարած «Daewoo» մակնիշի 780LL01 պետհամարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի «Զորավար Անդրանիկ» պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհից, մուտք գործել «Ծովինար» ռեստորանի տարածք, հարվածել պատին եւ ընկել բարձրությունից, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներից Արսեն …
կարդալ ավելինԱրդեն մեկ տարի ՄԱԿ Զարգացման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Մարդասիրական ականազերծում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվում է ականապատ տարածքներում ականների ազդեցությունը շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Արարատի, Տաուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի շուրջ 60 համայնքներ մինչեւ այսօր էլ կրում են ականների ազդեցությունը: Ամենաուժեղ ազդեցությունը կրում են Տաուշի ու Սյունիքի մարզի համայնքները: Ականների ազդեցության ենթակա մարդկանց ընդհանուր …
կարդալ ավելինՀոկտեմբերի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40 կմ հատվածում` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ Սեյրան Աշոտի Հակոբյանը (ծնված 26.10.75թ.) իր վարած «Գազ-24» մակնիշի 58ԼS592 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի եզրին կանգնած «Զիլ-130» մակնիշի 47TL599 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւորը` …
կարդալ ավելինՄեր աշխատակիցն օրերս ստամոքսի սուր ցավերի պատճառով շտապ օգնություն է կանչել, իսկ այցելած բժիշկները շտապել են տեղեկացնել, որ ցավերի պատճառը ստամոքսի գաստրիտ հիվանդությունն է, թեեւ «հիվանդը» բացառում է այս հանգամանքը: Մի քանի օրից մեր աշխատակցի բնակարան են եկել սանէպիդկայանի աշխատակիցներ եւ առանց որեւէ մեկնաբանության բնակարանում առկա իրերից քսուկներ վերցնելով հեռացել են: Բնականաբար, բժիշկների այս պահվածքը …
կարդալ ավելինԵրեկ վաղ առավոտից ԱԼՄ հոլդինգի մոտ հերթ էր գոյացել: Հերթ կանգնածները գրանցվում էին, թողնում հասցե, հեռախոսահամար եւ ստանում Տիգրան Կարապետյանի կիսանդրիով ապակե մոմակալ, որի մեջ նաեւ փոքրիկ մոմ էին դնում: Պարզվեց՝ Տիգրան Կարապետիչը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կազմակերպում է մոմավառություն: Թե այս ակցիայի հիմքում հատկապես «ազգանվեր» ինչ գաղափար է դրել պրն Կարապետյանը, ԱԼՄ հոլդինգի …
կարդալ ավելինԹռչնաբան Մարտին Ադամյանը վերջերս հայտարարել էր, թե այսօր արդեն հնարավոր է թռչունների զանգվածային ոչնչացում հայտնաբերել Հայաստանում, ինչին, սակայն, ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձնում եւ չի ուսումնասիրում դրա սկզբնապատճառները: Ըստ թռչնաբանի, նման դեպքեր արձանագրվել են արդեն Սեւանի ճայերի եւ Արփա լճի տարածքի փետրավորների որոշ տեսակների շրջանում: ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք` իրականությանը համապատասխանո՞ւմ են …
կարդալ ավելինՀոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում Գյումրիի Խ. Հայրիկ փողոցի միջնամասում իրար են բախվել 4 ավտոմեքենա, որոնցից մեկը ( կանաչ գույնի ԳԱԶ 31 «Վոլգա» մակնիշի) պատկանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարզպետունի Մարգարյանին, որը վթարի պահին եղել է ավտոմեքենայում: Բարեբախտաբար, վերջինս մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն կան տուժածներ, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուի մեքենայում գտվող 5 անձանցից երեքը, …
կարդալ ավելին«Ճի՞շտ է, որ «թռչնի գրիպի» համաճարակը սպառնում է նաեւ Հայաստանին»: Մեր հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը պատասխանել է. «Թռչնի գրիպը» որ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին է սպառնում: Դրանով զբաղվում է նույնիսկ Կոնդոլիզա Ռայսը, որն իր մոտ պարբերաբար քննարկումներ է անցկացնում»: Իսկ Դավիդյանի տեղակալ Լեւոն Յուլյանը վստահեցրեց, որ այդ հարցն իրենց ուշադրության …
կարդալ ավելինԱվտովթարից մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի Արարողակարգի ծառայության բաժնի վարիչ, 1973թ. ծնված Մամիկոն Տոնոյանը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8-ի սահմաններում՝ Մյասնիկյան պողոտայի վրա՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ: Մամիկոն Տոնոյանն իր անձնական «Ռենո» մակնիշի 30ՍՍ100 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է 65ԼՕ737 պետհամարանիշի «Գազ-31» ավտոմեքենային եւ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Նշենք, որ վթարի …
կարդալ ավելինԱրարատի մարզի Սուրենավան գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Իր ընկերոջ վարած տրակտորի կցասայլակ բարձրանալու ժամանակ տրակտորի տակ է ընկել ու մահացել այդ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Արայիկ Զեյնալյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինՀոկտեմբերի 16-ին, ժամը 04-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտովթարի է ենթարկվել Երեւանից Վարդենիս վերադարձող «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը: Վերջինս բախվել է ճանապարհի աջ եզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի մեքենային: Վթարի հետեւանքով, «ԿՎԶ»-ում եղած վարդենիսցի 9 ուղեւորներ, որոնք հիմնականում դպրոցահասակ երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունիի քաղաքային հիվանդանոց: Բարեբախտաբար, մահվան դեպք չի եղել:
կարդալ ավելին«Օղակաձեւ» այգում գտնվող Կամերային երաժշտության տան անդորրը խախտված է: Մի քանի տարի առաջ այգու՝ Նալբանդյան փողոցին հարող մասում կառուցվեց «Այվազովսկի-9-րդ ալիք» բացօթյա սրճարանը, որի արաբական երաժշտության բարձր ձայնը մտահոգել է նաեւ վերջերս այդ դահլիճում դասական երաժշտության համերգ այցելած Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանին: Իսկ այս օրերին Կամերային տան դիմաց, արդեն Աբովյան փողոցին հարող մասում, մեծ …
կարդալ ավելինՀայաստանի ավիատոմսերի վաճառքի շուկայում հակամրցակցային համաձայնության փաստ է գրանցվել: Համաձայնությունը տեղի է ունեցել թուրքական «Ֆլեյ էյր» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Թաուեր թրավել» եւ «Բագրատ տուր» ընկերությունների միջեւ: Համաձայն այս երկու ընկերությունների միջեւ կնքված տնտեսական մրցակցությանը խոչընդոտող պայմանագրի` «Բագրատ տուրը» «Թաուեր թրավելին» պետք է վճարի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի վաճառված յուրաքանչյուր տոմսի արժեքից 50 դոլար: Հանձնաժողովից հաստատեցին այս տեղեկատվությունը, …
կարդալ ավելինԿամուրջներ Այս տարի Դավիթաշենի կամրջի համար նախատեսված 480 մլն դրամի շինարարական աշխատանքներն ավարտվում են: Ամբողջ կառույցը համալիր տեսքով պատրաստ կլինի նոյեմբերի 30-ին: Կիեւյան կամրջի առաջին հատվածի աշխատանքներն ավարտվել են, կամրջի համար նախատեսված էր 385 մլն դրամ: Ճոպանուղու գլխավոր մուտքի հետիոտն կամրջի հատվածի նախագծային եւ շինարարական 15 մլն արժողությամբ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին: Վթարային շենքեր Անդրադառնալով …
կարդալ ավելինՄեր պետավտոտեսուչները բացարձակ անզոր են պայքարել փողոցային երթեւեկության կանոնները խախտող, «ծիծակ» պետհամարանիշներով երթեւեկող մեքենաների վարորդների դեմ: Փոխարենը, պետավտոտեսուչները առանձնահատուկ ջանասիրությամբ են հարձակվում սովորական քաղաքացիների վրա: Շաբաթ օրը Աբովյան-Տերյան փողոցների խաչմերուկում ականատես եղանք, թե ինչպես թվով 7 ավտոմեքենաներ, խախտելով երթեւեկության կանոնները, կանգնել էին մայթի վրա: Նրանց մոտեցած Երեւան քաղաքի ՊԱՏ տեսուչներից մեկը պահանջեց փաստաթղթերը: Երիտասարդները համառորեն …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի լրագրող Արման Գալոյանին այսօր հարցաքննության են հրավիրել Շիրակի մարզային դատախազություն: Առիթը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումն է: Բանն այն է, որ մեր թերթի նախորդ համարում, անդրադառնալով Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, գրել էինք. «Վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը, սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին, լցրել …
կարդալ ավելինԱյն օրվանից, ինչ սկսվել է սահմանադրության փոփոխությունների գործընթացը, ես համառորեն նորացված սահմանադրությանն «այո» ասելու պատճառներ եմ փնտրում։ Այն, որ նոր սահմանադրությամբ մեր երկիրը եւս մեկ կարեւոր քայլ է կատարում դեպի Եվրոպա, բավական ծանրակշիռ պատճառ է, բայց արդյոք բավարա՞ր է հարավկովկասյան մեր երկրից արվելիք անվարժ այդ քայլը, երբ մեր մնացած բոլոր քայլերը հակառակ ուղղությամբ են տանում։ …
կարդալ ավելին«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սպասում են, դեռ չեն մոռացել…»: Ռուբեն Հախվերդյան Անցած կիրակի նշվում էր մեր սիրելի Երեւանի 2787-ամյակը: Այս տոնի պատմությունը սկսվում է 1968 թվից, երբ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշեց մեծ շուքով նշել մեր քաղաքի 2750-ամյակը: Ես չեմ հիշում, թե ինչպես է այդ օրը նշվել, սակայն գիտեմ, …
կարդալ ավելին