Դժբախտ պատահար

19/10/2005

Ավտովթարից մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի Արարողակարգի ծառայության բաժնի վարիչ, 1973թ. ծնված Մամիկոն Տոնոյանը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8-ի սահմաններում՝ Մյասնիկյան պողոտայի վրա՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ: Մամիկոն Տոնոյանն իր անձնական «Ռենո» մակնիշի 30ՍՍ100 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է 65ԼՕ737 պետհամարանիշի «Գազ-31» ավտոմեքենային եւ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Նշենք, որ վթարի ժամանակ մեքենայի մեջ եղել է նաեւ կինը: Բարեբախտաբար, նա ընդամենը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: «168 Ժամ»-ը ցավակցում է Մամիկոն Տոնոյանի հարազատներին: