«168 Ժամ»-ի լրագրող Արման Գալոյանին այսօր հարցաքննության են հրավիրել Շիրակի մարզային դատախազություն: Առիթը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումն է: Բանն այն է, որ մեր թերթի նախորդ համարում, անդրադառնալով Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, գրել էինք. «Վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը, սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին, լցրել են համբերության բաժակը»: Այս նախադասությունը քաղաքապետը որակել է` որպես իր հասցեին արված զրպարտություն: