Բազմիցս ենք լսել, որ Հայաստանում աճուրդները ձեւական բնույթ են կրում: Ասենք, որեւէ հողակտորի, տարածքի կամ բնակարանի վաճառքի մասին սովորաբար ցածր պահանջարկ ունեցող որեւէ թերթում, մանր տառերով ու կորած մի անկյունում հայտարարություն է տպվում: Սա աճուրդի պարտադիր պահանջներից մեկն է: Եվ իբր թե այդ հայտարարությունը շատ պատահաբար ընկնում է շատ սովորական մի մարդու աչքով: Միայն թե …
կարդալ ավելինՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրն աղքատ է բնական ռեսուրսներով, եւ աշխարհից ետ չմնալու համար մենք՝ հայերս, ստիպված ենք ավելի շատ ուղեղներիս զոռ տալ։ Այսինքն, ճանապարհներ գտնել աղքատ ռեսուրսներով հնարավորինս լավ ապրելու համար։ Այդ ճանապարհներից մեկն էլ զբոսաշրջության զարգացումն է, որը պաշտոնապես ճանաչվել է մեր տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը։ Գաղտնիք չէ նաեւ, …
կարդալ ավելինԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց «Armenia EXSPO-2005» հինգերորդ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական միջազգային էքսպո-ֆորումը: Այն իր մեջ ներառում է մի շարք միջոցառումներ՝ 6 զուգահեռաբար անցկացվող միջազգային, մասնագիտացված ցուցահանդեսներ, հայ-ռուսական բիզնես-հանդիպում «Համագործակցություն-2005» խորագրով, ԱՄՆ-ի եւ Չինաստանի բիզնեսի օրեր եւ «Բարձր որակ» մրցույթ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ժամանակ գոհունակություն հայտնեց: …
կարդալ ավելինԵթե քաղաքակիրթ երկրներում աղբ նետելու համար օրենքը տուգանք է սահմանում, ապա Հայաստանում կարող ես ոչ միայն կիլոգրամներով աղբ նետել փողոց, այլ նույնիսկ բնակարանի վերանորոգումից գոյացած շինարարական աղբը թափել շքամուտքում: Եվրոպական երկրներում այդ տուգանքները ոչ միայն մաքրությունն են ապահովում, այլեւ աղբի կուտակման, դրա հավաքման մատչելիությունն են կարգավորում, քանի որ աղբը նաեւ բիզնես է: Ի տարբերություն այլ …
կարդալ ավելին«Երեւաննախագիծ» ինստիտուտը մինչեւ տարվա վերջ կավարտի Հերացի, Մյասնիկյան փողոցները Ազատության փողոցին, ապա՝ Ավետիսյան, Քոչար, ու Վաղարշյան փողոցներին կապող նոր մայրուղու նախագծային աշխատանքները: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն եկող տարվա սկզբին եւ կտեւեն մեկ-երկու տարի: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի ասելով` նախագծային աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեից: Իսկ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ 10 մլն դոլարը հավանաբար կհատկացվի …
կարդալ ավելինՃաղապատ պատուհանով բանտախցում, որտեղ կանգնած հեղձուկ օդն ահավոր ծանր է, 19-ամյա բանտարկյալ Ռազմիկ Սարգսյանն արդեն 33 օր է հացադուլ է հայտարարել. նա բողոքում է, որ իրեն դատապարտել են մի հանցագործության համար, որի հետ, ինչպես ինքն է ասում, ոչ մի կապ չունի։ Անցյալ տարվա ապրիլին, հնգօրյա հարցաքննությունից հետո, որի ժամանակ, երիտասարդի հավաստմամբ, նրան խոշտանգումների են ենթարկել, …
կարդալ ավելինՀասարակ քաղաքացու պաշտպանվածության հարցը սուր է դրված հատկապես ՀՀ մարզերում, ուր որոշ դեպքերում քաղաքացին լիովին իրավազուրկ է։ Տեղի իշխանության ներկայացուցիչները հենց իրենք են խախտում օրենքը, եւ քաղաքացու բոլոր բողոքները զուր են անցնում՝ հանդիպելով հանցավոր անտարբերության եւ անուշադրության: Ասվածի ապացույցն է օգոստոսի լույս 20-ի գիշերը Տաշիրի տարածաշրջանի, Ղարախաչե կոչվող ամառային արոտավայրից խոշոր եղջերավոր անասունների գողության փաստը: …
կարդալ ավելինԼոս Անջելեսում գործող հաշմանդամ մանուկների Exceptional Children Foundation դպրոցների ցանցի տնօրեն Լորի Սիվազլյանը հաճախ է գալիս Հայաստան՝ ցանկանալով իր աջակցությունն ու փորձն օգտագործել մեր երկրում: Ընդունված է հասարակության մարդասիրությունը չափել հաշմանդամների հանդեպ վերաբերմունքով: Այդ առումով ԱՄՆ-ը, ինչ էլ ասվի, թերեւս ամենահումանիստական երկիրն է: «Հաշմանդամ» բառն Ամերիկայում չի օգտագործվում եւ փոխարինված է ավելի մեղմ ձեւակերպումով՝ «սահմանափակ …
կարդալ ավելինԸստ մեր աղբյուրների` Մաքսային պետական ծառայությունում ստուգումներ է անցկացնում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը։ Նպատակն է պարզել, թե «Վիվա Սելլի» գործունեությունը սկսելուց հետո, երբ կարճ ժամանակում շուրջ 100 հազար մարդ դարձավ աբոնենտ, ինչպե՞ս է, որ ներմուծվող ապրանքների ցանկում բջջային հեռախոսների աճ չի նկատվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն ունի հստակ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով …
կարդալ ավելինՎաղը «168Ժամ» շաբաթաթերթը դառնում է մեկ տարեկան: Իսկապես դժվար էր մամուլի այս գերհագեցած դաշտում տեղ զբաղեցնել: Այսօր արդեն կարող ենք համոզված ասել, որ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ձեռք բերել ընթերցողի վստահությունը: Սեպտեմբերի 10-ից կգործի նաեւ մեր թերթի ինտերնետային եռալեզու կայքը, որն ամեն օր ձեզ թարմ տեղեկատվություն կհաղորդի: Մենք էժանագին սենսացիաների կողմնակից չենք եւ ցանկանում …
կարդալ ավելինԱրդեն մեկ տարի ամեն շաբաթ ես գրում եմ «168 ԺԱՄ» շաբաթաթերթի համար, եւ արդեն մեկ տարի ամեն շաբաթ լսում եմ նույն հարցը. «Որտեղի՞ց ես թեմա գտնում»: Ասել, թե հեշտ է ամեն շաբաթ հետաքրքիր թեմա գտնելը, սխալ կլինի, ավելի ճիշտ` կլինի սուտ, բայց նաեւ ասել, թե մեր շուրջը հետաքրքիր թեմաների պակաս է զգացվում, նույնպես ճիշտ չի …
կարդալ ավելին«Առաջ, որ գնում էինք Մոսկվա-տեղ, մի շիշ կոնյակով ուզածդ հարց լուծող էինք»: 20-րդ դարի հայ անհայտ նախկին երիտասարդ Ինչպես արդեն հասկացաք, խոսքս սփյուռքահայերի մասին չէ: Իսկ ինչպե՞ս են իրենց դրսեւորում հայաստանցիներն արտասահմանում: Այս հարցն ունի մի քանի պատասխան՝ կախված, թե ի՞նչ նպատակով են հայերը գնում արտասահման՝ հանգստանալո՞ւ (կամ, ինչպես շատերն են ասում` «ման գալու եւ …
կարդալ ավելինՄի քանի ամիս առաջ հայկական շուկայում հայտնվեցին TOPICA ինտերնետ-քարտերը: Գնելով այդպիսի քարտ՝ Ինտերնետից օգտվողներն ազատվում էին ամենամսյա վճարումներից: Հնարավոր դարձավ արագ ու հարմար միանալ Ինտերնետին` ցանկացած համակարգչից, որը միացված է հեռախոսին: Անձամբ ինձ 1000 րոպեանոց քարտը հերիքում էր մի ամիս: 6 դոլարից մի քիչ ավելի վճարելով՝ ձեռքի տակ ունենալ Ինտերնետից օգտվելու հնարավորություն, շատ ավելի էժան …
կարդալ ավելինԸնթացիկ տարվա սկզբին Ղարաբաղում ընդունվեց «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը, ըստ որի, երկու ամսվա ընթացքում պետք է նշանակվեր օմբուդսմեն: Մինչեւ այսօր ԼՂՀ-ն չունի մարդու իրավունքների պաշտպան, թեեւ նրա կարիքը, ըստ վերլուծաբանների, շատ է զգացվում: Դեռեւս անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս առնչությամբ նշել էր, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի կողմից օմբուդսմենի ինստիտուտի …
կարդալ ավելինԹմրանյութերի եւ զենք -զինամթերքի բիզնեսից հետո պիրատությունը համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը: Պիրատության դեմ պայքարի շուրջ վերջերս ծագած աղմուկից հետո որոշ արվեստագետներ եւ իրավապաշտպաններ պնդում են, որ այդ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Պիրատությունը հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների խախտման դրսեւորում է եւ համարվում է առանց հեղինակի կամ իրավատիրոջ համաձայնության ստեղծագործության վերարտադրություն՝ ֆոնոգրամաների, …
կարդալ ավելին«Իմ իրացված տան դիմաց որպես փոխհատուցում ստացված գումարը չի բավականացնում բնակարան գնելու համար: Խնդրում եմ, հնարավորության սահմաններում տալ դրամական օգնություն: Միաժամանակ պարտավորվում եմ այլեւս ոչ մի ֆինանսական եւ այլ պահանջներ չներկայացնել եւ բողոքի ակցիաներին չմասնակցել»: Այս ստորացուցիչ բովանդակությամբ դիմումի տեքստը Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը ստորագրել է տալիս Հյուսիսային պողոտայի իրենց տներից վտարվող …
կարդալ ավելինԵվ երբ այս ուղղությունը դեռ մուտք չէր գործել մեր իրականություն, բժշկուհի Մարինե Բաղդասարյանին շատ-շատերն էին համարում իրենց ընտանեկան բժիշկը: – Ի՞նչ է Ձեր կարծիքով ընտանեկան բժշկությունը: -Ընտանեկան բժշկության իմաստն այն է, որ մարդը ծնված օրից ունենա մեկ բժիշկ, որն իրազեկ կլինի պացիենտի կյանքի ողջ ընթացքում տեղի ունեցող առողջական փոփոխություններին եւ ցանկացած ժամանակ կարող է առաջին …
կարդալ ավելինՇատերի համար սեպտեմբերի 1-ն ամենալուսավոր տոնն է։ Տոն է եւ՛ առաջին դասարանցիների համար, ովքեր ճերմակ շապիկներով ու հուզմունքից կարմրատակած դեմքերով շտապում են դպրոց, եւ՛ նրանց ծնողների համար, եւ՛ ուսուցիչների համար… Պարզապես ուսումնական տարվա առաջին օրվան նախորդած վազվզոցն ու ֆինանսական հոգսերը մի տեսակ երկրորդ պլան են մղում բուն տոնն ու սեպտեմբերի 1-ի իրական խորհուրդը։ Մինչդեռ շատերն …
կարդալ ավելին«Արմավիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթերը վերջին օրերին իրականացվել են մեծ խախտումներով: Տուժած ուղեւորներից մեկը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ի ժամը 18-ի թռիչքը իրականացվել է 28-ի առավոտյան ժամը 5-ին: Օգոստոսի 28-ի ժամը 17-ի թռիչքն իրականացվել է 29-ի առավոտյան 6 անց 20 րոպեին: Իսկ օգոստոսի 30-ի ժամը 19-ի թռիչքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 24-ին: Ուղեւորներին չեն …
կարդալ ավելինՔանի որ մոտենում է սեպտեմբերի մեկը եւ քանի որ իմ մտքում դեռ թարմ են ամառային արձակուրդի տպավորությունները, եւ քանի որ վաղ մանկությունից հայտնի է, որ արձակուրդից ուսումնական նոր տարի ցատկելու լավագույն ձեւն ազատ թեմայով շարադրություն գրելն է, ես որոշեցի այս անգամ գրել մեր Հայրենիքի գեղեցկության մասին, ավելի ճիշտ, որոշեցի շարունակել նախորդ համարում սկսած եւ ինչ-որ …
կարդալ ավելին