Վաղը «168Ժամ» շաբաթաթերթը դառնում է մեկ տարեկան: Իսկապես դժվար էր
մամուլի այս գերհագեցած դաշտում տեղ զբաղեցնել: Այսօր արդեն կարող ենք
համոզված ասել, որ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ձեռք բերել
ընթերցողի վստահությունը: Սեպտեմբերի 10-ից կգործի նաեւ մեր թերթի
ինտերնետային եռալեզու կայքը, որն ամեն օր ձեզ թարմ տեղեկատվություն
կհաղորդի: Մենք էժանագին սենսացիաների կողմնակից չենք եւ ցանկանում ենք,
որ մեր թերթը համապատասխանի մեր ընթերցողի պահանջներին: Իսկ ընթերցողը
միշտ պահանջում է տեղեկատվություն, ստուգված փաստեր, բազմակարծություն,
խոր վերլուծություններ, մեր կյանքի իրեն անհայտ կողմերի լուսաբանում եւ
հոգատար մարդկային վերաբերմունք: Ամբողջ այս տարին մենք մեր աշխատանքում
ձգտել ենք դրան: Թե որքանով ենք հասել մեր նպատակին՝ ընթերցողը պետք է
որոշի:
Այս լուսանկարն արվել է ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր գործընկեր եւ լավ
հարեւան «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանը
«168Ժամ»-ի առաջին համարի առթիվ շնորհավորում էր բոլորիս:
Նաեւ` մեր ընթերցողներին: