Ըստ մեր աղբյուրների` Մաքսային պետական ծառայությունում ստուգումներ է
անցկացնում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը։ Նպատակն է պարզել,
թե «Վիվա Սելլի» գործունեությունը սկսելուց հետո, երբ կարճ ժամանակում
շուրջ 100 հազար մարդ դարձավ աբոնենտ, ինչպե՞ս է, որ ներմուծվող
ապրանքների ցանկում բջջային հեռախոսների աճ չի նկատվել։ Մեր աղբյուրների
փոխանցմամբ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն ունի հստակ
տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ
քանակությամբ բջջային հեռախոսներ։