Տարիներ շարունակ մազերս կտրելիս մտածում էի, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են վարսավիրները ձեռք բերում իրենց մասնագիտությունը։ Միայն նայելով, անշուշտ, կարելի է ստանալ տեսական գիտելիքներ, իսկ գործնական փորձառությունը կապված է առանձին անհատների գլուխների հետ, եւ մի անզգուշությունը կամ մի փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել թե հաճախորդի եւ թե վարպետության ճանապարհ բռնած աշակերտի համար։ Երբեմն փորձում …
կարդալ ավելինԱստված բոլորին սիրում է, սակայն ոչ մեկով հիացած չէ: Այզեկ Ազիմով Ընդհանրապես ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված է, որ յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ ընկերություն ունի բաժնետոմսեր, որոնց գինը բորսայում տատանվում է՝ կախված տվյալ ժամանակահատվածում բիզնեսի հաջողություններից: Հայաստանում բաժնետոմս հասկացությունը փոխարինված է «փայով»: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հայերը «փայ» են մտնում ոչ միայն …
կարդալ ավելինՊետռեգիստրի տվյալներով՝ պարոն Ալամդարին Հայաստանում 8 ընկերությունների հիմնադիր, տնօրեն կամ բաժնետեր է եղել, եւ չի բացառվում, որ բացի «Տոմպակ» ընկերությունից խողովակ են արտահանել նաեւ նրա հետ կապված մյուս ընկերությունները: Որոշ տվյալներով՝ նա Հայաստանից խողովակների հիմնական արտահանողներից է: Ջրային տնտեսության համակարգի գրեթե բոլոր ընկերություններից պարոն Ալամդարին աճուրդով, սակայն բավական ցածր գներով՝ 1 տոննան մոտավորապես 18.000-20.000 դրամի …
կարդալ ավելին«Մեր կանխատեսումների համար մեզ քննադատում են, բայց մոռանում են, որ այդ կանխատեսումները բոլոր բնագավառներում էլ կան,- ասում է «Հայաստանի պետական հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի» ծառայության պետ Լեւոն Վարդանյանը:- Օրինակ՝ քաղաքականությունը, բժշկությունը, տնտեսությունը: Ուղղակի ոչ մի ոլորտ իր տվյալները մեզ նման ամեն օր չի հրապարակում: Մեր կանխատեսումների արդարացումը 90 տոկոսին մոտ է: Համեմատեք մյուս բնագավառների հետ եւ …
կարդալ ավելինJames Madison University-ում աշխատում է Mine Action Information centre՝ Հակաականային շարժման տեղեկատվական կենտրոն, որը զբաղվում է վերլուծությամբ, ռիսկի հավանականությունների հաշվարկմամբ, ականազերծմամբ, զոհերին օգնություն է ցուցաբերում եւ փախստականներին անվտանգ վայրեր է տեղափոխում: Կենտրոնը կազմակերպում է հանդիպումներ, գիտաժողովներ, տպագրում է ամսագիր, ունի բարձրակարգ ինտերնետային կայք: Այսինքն, ողջ աշխարհում անցկացնում է ականների դեմ ակցիաներ: Փորձագետների եւ համալսարանի ուսանողների …
կարդալ ավելինՕրերս «Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Իրանի 13 նահանգներում բռնկվել է խոլերայի համաճարակ: «Ազատությունը» նաեւ մեջբերել էր կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Մուբաշար Շեյխի խոսքերն այն մասին, որ հիվանդությունը տարածվում է արագ տեմպերով՝ 403 հիվանդներից 5-ը մահացել է: «Իրավիճակը գնահատելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետների խումբ է գործուղելու Իրան»,- հաղորդել է նա: …
կարդալ ավելինՄեր թերթի 28-րդ համարում տպագրված «Մինչեւ ՏԻՄ ընտրություններ Էջմիածնից բան չի մնա» հոդվածում Էջմիածնի Կամոյի փողոցի 13 տան բնակիչ Կարեն Դավթյանը բողոքել էր, որ Էջմիածնի քաղաքային իշխանություններն իր տնամերձից 118,3 քմ ապօրինի բռնագրավել եւ հանձնել են դատարանին: Հիշեցնենք, որ այս տարածքը դատարանին անհրաժեշտ է փողոցից դեպի դատարանի անվտանգության գոտի տանող ճանապարհի կառուցման համար: Դատարանի ներկայացուցիչները …
կարդալ ավելին«Մոսկվայում ազգությունը կապ չունի, այստեղ կարեւոր է միայն մի բան՝ տեղացի՞ ես, թե՞ ոչ»,-ասում է 33-ամյա Ագիֆ Աբդուլաեւը: Ագիֆը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց Ադրբեջանում աշխատանք չգտնելու պատճառով եկել է Մոսկվա եւ սկսել է առեւտուր անել շուկայում, ինչպես կովկասցիների մեծ մասը: 1998-ին նա ծանոթացել է Լեւոն Արայանի հետ՝ գործնական հարաբերություններ հաստատելով: Թեեւ հայերն ու ադրբեջանցիները 1988-ից …
կարդալ ավելինՀայտնի է նաեւ, որ մոտ ապագայում այստեղ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերականգնման աշխատանքներ: Այսինքն, 2006 թվականի հեռուստամարաթոնի ողջ հասույթը նպատակաուղղվելու է ծրագրի իրականացմանը։ 1992-ին, երբ ազատագրվեց Շուշին, այստեղ տեղափոխվեցին բազմաթիվ ընտանիքներ` բուն շուշեցիներ, Ադրբեջանի տարբեր տարածքներից եւ Մարտակերտի շրջանի որոշ գյուղերից տեղահանվածներ, որոնցից շատերի համար Շուշին դարձել է հայրենի քաղաք: Արմեն …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը իր մտահոգություններն էր արտահայտել արդեն 2 տարի Հայաստանում գտնվող 2 փոքր տիպի CH701 մակնիշի ինքնաթիռների երկարատեւ անգործության վերաբերյալ: Պրն Ադբաշյանի մտահոգությունն ինքնաթիռների գրանցման վերաբերյալ էր, քանի որ որպես ԻԿԱՕ-ի անդամ երկիր Հայաստանն այդ ինքնաթիռները բերելուց հետո պետք է անմիջապես գրանցեր: Այս հարցում ՀՀ կառավարությանն առընթեր …
կարդալ ավելինՖրանսիացիների մի խումբ օգոստոսյան տասն օրը անցկացրեց մեր երկրում: Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիական «Armenie Sport Nature» ասոցիացիան եվրոպացիներին առաջարկում է ոչ թե ստանդարտ՝ Գառնի-Գեղարդ երթուղին, այլ Հայաստանի եւ հայերի հետ ավելի խորը ծանոթություն: «Մենք ուզում էինք համադրել սպորտը, տուրիզմը եւ սովորական մարդկանց հետ շփումը,- ասաց «Armenie Sport Nature»-ի նախագահ Կլոդ Աբիտբոլը: -Ես արդեն 20-րդ …
կարդալ ավելինԵրեւանի Զվարթնոց օդանավակայանի Duty free խանութների ցանցը հետաքրքիր ակցիա է անցկացնում. գնելով 1 բլոկ «Ives Saint Lorant» սիգարետ՝ դուք ստանում եք եւս մեկն անվճար: Կուլ տալով այդ խայծը՝ Վիեննա-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը գնեց մի բլոկ՝ բնականաբար, մեկն էլ նվեր ստանալով: Բայց, ինչպես գիտենք, անվճար պանիրը միայն թակարդում է լինում. սիգարետները նամշած էին: Ուղեւորն այդպես էլ …
կարդալ ավելինՄրցութային հանձնաժողովը բերեց փակ, կնքված ծրարը, ստուգեց կնիքի առկայությունը, բացեց ծրարը եւ նոր պարզեց՝ թե ով է միակ հայտ ներկայացնողը, թեեւ դահլիճում պոտենցիալ գնորդներից միայն Բ.Սարգսյանն էր նստած։ Ամեն ինչ բեմադրված էր, իսկ գլխավոր բեմադրիչը լավ ներկայացում սարքելու ջանք անգամ չէր թափել, ինչո՞ւ տանջվել, եթե հանդիսատեսը չի ընդվզի՝ վատ խաղ տեսնելով։ Ստուգվեց պարտադիր փաստաթղթերի քանակը, …
կարդալ ավելինՎերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում է սեփականաշնորհել մոսկվահայ գործարար, «ԲԱՄՕ» շինարարական կազմակերպության սեփականատեր Մուրադ Մուրադյանը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Հարություն Մուրադյանի եղբայրն է: Վերջինս երկու օր առաջ «Առավոտին» տված հարցազրույցում, մեղմ ասած, չէր ողջունել իր եղբոր կողմից մարզահամերգային համալիրը …
կարդալ ավելինԵրբ քննադատում ես իշխանություններին, նրանք երբեք չեն ասում` եկեք, մեր փոխարեն կառավարեք։ Նրանք արհամարհում են, քննադատությունը մատնում անուշադրության, որովհետեւ իշխանության հիմնասյունն ինքնավստահությունն է՝ քողարկված գաղտնիքի մշուշով՝ իբր մենք մի բան ենք անում, որ ոչ ոք չի տեսնում ու չի հասկանում, թե իբր ժամանակ կանցնի ու մարդիկ կզգան, որ քննադատությունը հանիրավի էր։ «Ի՞նչ է իշխանությունը» հարցին …
կարդալ ավելինԱմենասեւ եւ ամենակեղտոտ PR-ն իրականացնում են անբիծ հեղինակությամբ մարդիկ եւ, որ ամենակարեւորն է, շլացուցիչ սպիտակ ձեռնոցներով: Սպիտակ օձիքը չի սեղմում նրանց պարանոցը, երբ նրանք կատարում են իրենց հերթական քայլը: Անհայտ հեղինակ Ռեյտինգը կամ, ինչպես վերջերս հայերը սիրում են ասել՝ իմիջը (երեւի գեղեցիկ բառ է, իսկ նման «կտերը» հայ «կլիենտներն» ու ընթերցողները հաճույքով են ուտում), այսօրվա …
կարդալ ավելինՄինչդեռ փոքր ինքնաթիռներն ամբողջ աշխարհում գործածելի են եւ վաղուց արդեն երազանք չեն։ Հայաստանում այժմ կա ժամանակակից 2 փոքր ինքնաթիռ՝ յուրաքանչյուրը 50.000 դոլար արժողությամբ: Դրանք բերվել են դեռ երկու տարի առաջ եւ այդպես էլ չեն գործարկվել: Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի խոսքերով՝ դրանց գործարկումը չի հաջողվում, քանի որ մեր երկրում փոքր ինքնաթիռները չեն գրանցում եւ …
կարդալ ավելինՕգոստոսի 12-ից Եվրամիությունն արգելելու է թռչնի մսի ներմուծումը Ռուսաստանից եւ Ղազախստանից: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերսը»: Եվրախորհրդի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն երկրների թռչնի մսի ներմուծմանն է արգելանք դրվում, որտեղ գրանցվել են թռչնային գրիպով վարակի դեպքեր: Այդ երկրներից են Թաիլանդը, Չինաստանը եւ Հոնկոնգը: Ինչպես տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության մամլո քարտուղար Վահագն Մարտիրոսյանը՝ Հայաստանին թռչնային գրիպը չի …
կարդալ ավելինՄարիամ Գիշյանի ընտանիքը 1993 թվականից բնակվել է Լալայանց փողոցում: 2003թ. Մարիամի բնակարանն էլ է զոհ գնացել Հյուսիսային պողոտայի կառուցապատմանը: 5 երեխաների հետ փողոցում հայտնված կինն արդեն 2 տարի ապաստանում է տարբեր բարեկամների բնակարաններում: Որպես փոխհատուցում ժամանակին այս ընտանիքին առաջարկվել է 20.000 դոլար, որն այդպես էլ նրանց չի հաջողվել ստանալ: Մարիամը միայնակ մայր է, երեխաները առողջական …
կարդալ ավելինՔաղաքապետարանը բարձրացրեց երթուղային տաքսիների ուղեվարձը: Այս վերահաս վտանգին քաղաքապետարանից մեզ վաղուց էին նախապատրաստում եւ խոստանում էին ուղեվարձը թանկացնել ավտոբուսների մեծ խմբաքանակ ներկրելուց հետո միայն: Սակայն քաղաքապետն իրեն հայտնի պատճառով շտապեց եւ 1728- Ա որոշմամբ օգոստոսի 9-ից ուղեւորավարձը 100 դրամից բարձրացրեց 130-ի: Քաղաքապետարանում համաձայն չեն, որ թանկացնողը Երվանդ Զախարյանն է: «Տնտեսվարող սուբյեկտները դիմել են, քաղաքապետն էլ …
կարդալ ավելին