հասարակություն

50 դոլար կաշառք՝ նպաստի դիմաց

03.08.2005

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սասունցի Դավթի 10, բնակարան 26 հասցեի բնակիչ կենսաթոշակառու Ռիմա Միրզոյանն ի ծնե հաշմանդամ է: 1988 թվականից տիկին Միրզոյանին տրվել է երկրորդ կարգի ցմահ հաշմանդամության կարգավիճակ: Միրզոյանների 5 հոգանոց ընտանիքը (ինքը, տղան, հարսը, երեխաները) ապրել է մեկսենյականոց բնակարանում (18քմ): Ունեցել են մի փոքրիկ կրպակ, որը, երկար ժամանակ է, չի աշխատում, այս մասին անգամ փաստում …

կարդալ ավելին

Հայաստանում այլեւս անապահով խավ չկա՞

03.08.2005

Հայաստանում այլեւս անապահով խավ գոյություն չունի: Համենայնդեպս, այդպես են որոշել Հայաստանի կառավարությունում եւ էներգետիկայի նախարարությունում: Մի քանի օր առաջ էներգետիկայի նախարարի գլխավորած կառավարական հանձնաժողովը հերթական անհեթեթ որոշումը կայացրեց: Հայաստանի Հանրապետության անապահով ընտանիքներին 150 հազար բազմասակագնային հաշվիչներ հատկացնելու նպատակով, 1999-ին Ճապոնական կառավարությունը 8,5 մլն դոլար վարկ տրամադրեց Հայաստանին: Որից հետո սկսվեցին, հոլիվուդյան արկածային եւ դեդեկտիվ ֆիլմերի …

կարդալ ավելին

Մեր միջի սատանան

03.08.2005

Աղմուկը դադարեց, կրքերը հանդարտվեցին, գոնե առերեւույթ։ Հիմա արդեն սառը գլխով կարելի է կշռադատել, թե ի՞նչ պատահեց, եւ ինչո՞ւ։ Խոսքը Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, ու այնուհետեւ՝ կառուցվելիք ու վերակառուցվելիք ճանապարհահատվածների մասին է։ Խնդրի նախապատմությունը հետեւյալն է։ Դեռեւս 1986թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ՝ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտը մշակեց Մեղրիի շրջանի լքված գյուղերի (թվով մոտ 10) վերականգնման համար ճանապարհային ցանցի …

կարդալ ավելին

Քսանամյա մղձավանջ

03.08.2005

«Ամուսինս բացառիկ առողջություն ուներ»,- պատմում է Զոյա Մելքումյանը: Զոյայի ամուսինը՝ Վազգեն Գյուրջինյանը 46 տարեկան է, մեկն է այն 3000 հայերից, ովքեր մասնակցել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին: Ընդամենը մեկ ամիս է մնացել Չեռնոբիլում: «Ժամկետը կապ չունի, ճառագայթը հաշված վայրկյանների ընթացքում է իր սեւ գործն անում»,- ասում է «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գեւորգ Վարդանյանը, ով եւս …

կարդալ ավելին

Ո՞վ է «պահելու» կրկեսը

03.08.2005

2005թ. հուլիսի 9-ին հրապարակավ ծանուցվեց «Պետական կրկես» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված 40882.1 հազ. դր. գույքի (այդ թվում՝ շենք, տրանսպորտային միջոցներ) մրցույթով օտարման մասին: Ստեղծված է գործարքին առնչվող նախարարությունների 4 ներկայացուցիչներից բաղկացած մրցութային հանձնաժողով, որն էլ օգոստոսի 10-ին կորոշի լավագույն պայմաններ առաջարկողին: Մրցույթը լինելու է բաց: Կրկեսային գույքի ապագա տերը պետք է առնվազն 25 տարի …

կարդալ ավելին

«02»-ը խախտում է մարդու իրավունքները

03.08.2005

Ըստ ՀՀ Սահմանադրության, հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով («Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները»): Նաեւ նշվում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Անմեղության կանխավարկածը սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում …

կարդալ ավելին

Մարդը կամուրջ է

03.08.2005

«Պետությունն ընտանիք է, իսկ պետությունները հաճախ իրար հետ վիճում են: Տարբեր ընտանիքների երեխաները, միեւնույն է, շարունակում են իրար հետ խաղալ, նույնիսկ, երբ ընտանիքները վիճում են»,- ասաց իրավաբան, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նազի Արոնիան, ով մասնակցում էր «Հարավկովկասյան ինտեգրացիա. կարծրատիպերի վերացման եւ խոչընդոտների վերացման ուղիները» խորագրով սեմինարին: «Հարավային Կովկասում հաշտության ռեսուրսներ ձեւավորելու եւ վստահության մթնոլորտ ստեղծելու գործընթացին …

կարդալ ավելին

«Բեսեդկա» տուն-թանգարանի տարածքում

03.08.2005

Խ. Աբովյանի տուն-թանգարանի տարածքի մի մասը քաղաքապետի 2004 թ. 987-Ա որոշմամբ՝ սեփականաշնորհվել է ապօրինաբար: Թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի վկայությամբ՝ թանգարանի տարածքում «անօրինական ճանապարհով տեղավորվել են 2 զրուցարան (հավանաբար թարգմանվել է ոպրպՊՍՈ բառը.-Հ.Հ.), 2 ցայտաղբյուր եւ տարածքի մի զգալի հատված սեփականաշնորհվել է երկու հարեւանների կողմից»: Դա՝ հատկապես այն պայմաններում, երբ քաղաքապետարանը իբրեւ թե պայքար է ծավալում …

կարդալ ավելին

Զգուշացե՛ք անորակ ու անհասցե կարագից

03.08.2005

Ամռան շոգի հետ մեկտեղ ավելանում են ոչ պիտանի սննդամթերքի հետեւանքով առաջացող թունավորումների դեպքերը: Մայրաքաղաքում այս խնդիրն ինչ-որ կերպ վերահսկվում է, իսկ մարզերում վաճառքի է հանվում այն ապրանքը, որը քաղաքի շուկաներում չի իրացվել: Շուկայում առկա ժամկետանց սննդամթերքի վերաբերյալ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքն այն է, որ դրանց շրջանառությունը պետք է կասեցվի, բայց որպեսզի այդ ծախսերը …

կարդալ ավելին

Կառավարությունը պատվեր է կատարում

03.08.2005

Գիտության ոլորտում միայն թղթի վրա կատարվող բարեփոխումներից դժգոհ գիտնականներն իրենց պահանջներն են ներկայացնում երկրի ղեկավարությանը: Մասնավորապես, «բարձրացնել աշխատավարձը եռապատիկ անգամ, կտրուկ բարելավել համակարգի աշխատողների աշխատանքային պայմանները, որպեսզի հայկական գիտությունը ծառայի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ անվտանգության ապահովմանը, ոլորտին հատկացնել բյուջեի ընդհանուր ծախսերի 3 տոկոսը»: Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի բջջային ակտիվության լաբորատորիայի վարիչ Յուրի Թադեւոսյանի խոսքերով՝ «Արտասահմանյան կազմակերպություններից …

կարդալ ավելին

«Հայաստանի կեսը եհովականներ են»

03.08.2005

Անցյալ տարի «Ոսկե ծիրանին» ներկայացված էր «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» վավերագրական ֆիլմը՝ կինոդերասանուհի Սոֆիկ Սարգսյանի եւ քանդակագործ Նելսոն Շիրվանյանի մասին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է ցուրտ ու մութ տարիներին գոյատեւել Սոֆիկ Սարգսյան տաղանդավոր դերասանուհին՝ Մալաթիայի տոնավաճառում քաբաբ վաճառելով: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված էր դերասանուհու մասնակցությամբ «Յարխուշտա» գեղարվեստական ֆիլմը: «Հայֆիլմ» «Եկեք այս …

կարդալ ավելին

«Թան ու մածո՛ւն խմեք, մուգ գույնի շորեր մի՛ հագեք»

03.08.2005

«Չուզենալով շիկացնել ոչ տագնապային մթնոլորտը, ասեմ, որ ամեն տարվա պես ամառ է, հանրապետությունում համաճարակ չունենք, աղիքային վարակիչ հիվանդություն չկա»,- Առողջապահության նախարարությունում երեկ կազմակերպված ասուլիսի ժամանակ բնակչությանը շտապեց հանգստացնել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հանրապետությունում շատացել է բոտուլիզմի դեպքերի քանակը: «Չնայած այն բանին, որ մենք …

կարդալ ավելին

Մեք քաղաքի լավը

20.07.2005

Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։ – Ի՞նչ կա էդ թերթերի մեջ, որ աչքերդ փչացնում ես,- հարցնում է ավտոբուսում կողքիս նստած մարդն ու արհամարհաբար գլուխը …

կարդալ ավելին

Ինչ եւ ինչպես են հայերը խոսում հեռախոսով

20.07.2005

Ասում են՝ «Ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց»: Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել այս արտահայտության հետ: Անձամբ ես համաձայն չեմ, որովհետեւ ճանաչում եմ մարդկանց, որոնց համար ավտոմեքենան ոչ ճոխություն է, ոչ էլ փոխադրամիջոց, այլ, օրինակ, մեծ հավաքածուի ընդամենը մի նմուշ: Սակայն այսօր մենք կխոսենք ոչ թե ավտոմեքենաների, այլ հեռախոսների եւ հեռախոսակապի մասին: Վերաձեւակերպելով՝ …

կարդալ ավելին

Փափուկ բարձ՝ ցուցարարներին

20.07.2005

Երեկ առավոտյան կրկին ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Բուզանդ փողոցի բնակիչները: Նրանց նստացույցերը՝ ի պաշտպանություն սեփական իրավունքների, ոչ մի արձագանք այդպես էլ չեն ունեցել: Նստացույցի մասնակիցները երեկ հայտարարության տեքստ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ նախագահին, որում մասնավորապես ասվում է՝ «Ձեր կողմից՝ ժողովրդի մի լայն զանգվածի նկատմամբ ցուցաբերված բացահայտ անտարբերությունը մեկնաբանում ենք որպես ՀՀ Սահմանադրության 49 …

կարդալ ավելին

Լույսին ընդառաջ

20.07.2005

Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների «Լույսին ընդառաջ» հասարակական կազմակերպությունը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված ուխտագնացություն էր կազմակերպել Կեչառիսի վանական համալիր: Ուխտավորներին ուղեկցում էր Առինջի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը: Եկեղեցում Տեր Սմբատը եւ վանքի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանն ուխտավորների համար կատարեցին Արեւագալի Ժամերգություն: Գոյության մեկ ու կես …

կարդալ ավելին

«Գետափի» վարկածը

20.07.2005

Հուլիսի 11-ին Հրազդանի կիրճում բռնկված հրդեհի արդյունքում վնասվել է մոտավորապես 2,5 հա անտառ: Հրդեհի բռնկման պատճառները ճշտված չեն: Վարկած կա, որ անտառը հրդեհվել է միտումնավոր՝ կառուցապատման նպատակով: Սակայն անտառին ամենամոտիկ «Գետափ» ռեստորանի աշխատակիցները հավաստիացնում են, որ հրդեհները տարվա այս շոգ եղանակին սովորական երեւույթ են: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով` կանաչ տարածքներում …

կարդալ ավելին

Լրագրողական կազմակերպությունները դեմ են

20.07.2005

Երեկ մի շարք լրագրողական կազմակերպություններ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ տարածել էին հայտարարություն: Բանն այն է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ներմուծված է դրույթ, ըստ որի՝ էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը: «Մենք պնդում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմանն ուղարկված նախագծի համապատասխան ձեւակերպումը լրատվամիջոցների ազատության, անկախության եւ բազմակարծության …

կարդալ ավելին

Կարիճները հայտնվում են նույնիսկ անկողնում

20.07.2005

Այս տարի բնակչության անհանգստությունը կապված է ոչ միայն սողունների, այլեւ՝ կարիճների ակտիվացման հետ: Չարբախի բնակիչները պատմում են, որ այս ամռանը կարիճներն այնքան են շատացել, որ հաճախ մարդիկ գիշերը վախենում են քնել, որովհետեւ դրանք հիմնականում գիշերվա ժամերին են հայտնվում: «Անգամ վախենում ենք դուռ ու պատուհան բացել, պատուհանները ստիպված ցանցապատել ենք, որովհետեւ կարիճները տուն են մտնում ամեն …

կարդալ ավելին

Գրքի շուկա

20.07.2005

Վիճակագրություն 2004 թվականին Հայաստանի Ազգային Գրապալատը գրքի տպագրության ISBN համարանիշ է տվել շուրջ 1540 անուն գրքի: Ինչպես տեղեկացնում է Գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, «Հրատարակության պարտադիր օրինակի մասին» օրենքի բացակայությունն այժմ հնարավորություն չի տալիս ստույգ իմանալ՝ այդ գրքերից քանի՞սն են լույս աշխարհ եկել: Նրա կարծիքով՝ գոնե 1400 անուն գիրք տպագրված կլինի: ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից տեղեկացնում …

կարդալ ավելին