Առավոտ կանուխ հսկա սուպեր մարկետում ծխախոտ գնել չի հաջողվում ոչ այն պատճառով, որ ծխախոտ չկա կամ իմ ուզածը չկա, այլ որովհետեւ վաճառողը մանր չունի, որ, ասենք, հինգ հարյուր դրամի դիմաց տա մի տուփ «Չեստերֆիլդ» եւ հարյուր հիսուն դրամ։ «Գնացեք մանրեք»,- ասում է վաճառողուհին։ Գնում եմ հարեւան բաժնում մանրելու, պարզվում է՝ այնտեղ էլ չկա։ Ասում եմ՝ …
կարդալ ավելինՄիշտ ընդունված է ասել, որ մենք ստեղծագործ եւ աշխատող ազգ ենք (քարից հաց ենք քամում, չնայած, վերջին տարիներին ավելի շատ իրար ենք քամում): Սակայն անկախությունից ի վեր պարզվեց, որ մենք ավելի շատ առեւտրական ազգ ենք (չհաշված՝ վերջին շրջանում մոդայիկ դարձած ծրագրավորողներին եւ բոլոր ժամանակներում մոդայիկ ոստիկաններին): Եթե վերոնշյալը դիտարկենք տնտեսագիտական տեսանկյունից, ապա առեւտուրը հասարակական հարաբերությունների …
կարդալ ավելին«Հայաստանի սխալներից այսօր օգտվում է Ադրբեջանը: Մեր իշխանությունները դա չեն ուզում ընդունել ու խոստովանել: Սա մի փաստաթուղթ է, որ ադրբեջանցիներն են ուղարկել միջազգային կազմակերպություններին, թե Հայաստանը ոչնչացնում է Անդրկովկասի բնությունը, Հայաստանը էկոլոգիական աղետներ է իրագործում, իսկ դուք թույլ եք տալիս, որ նա այլ պետությունից տարածքներ զավթի»,- հայտարարեց «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Կարինե Դանիելյանը: …
կարդալ ավելինՈրպեսզի Կարապի լիճը ձմեռվա ամիսներին շատ անհրապույր չլինի, Երեւանի քաղաքապետարանը որոշել է լիճը վերակառուցել: Տարվա այն ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը կլինի մինչեւ 10 աստիճան, լիճը կծառայի որպես սահադաշտ: Լիճը, փաստորեն, արտաքին տեսքը չի փոխի, տարվա 6 տաք ամիսներին այն կլցվի ջրով, մնացած ժամանակ՝ լճի հատակում տեղադրվելիք հատուկ սարքավորումները կապահովեն մշտական սառույցի գոյությունը: Սահադաշտը կունենա 1000 …
կարդալ ավելինՄեր թերթի թիվ 21-ում արդեն անդրադարձել ենք Գլխավոր դատախազության շենքի դիմաց հացադուլի նստած Գոհար Չիլֆիկյանի պատմությանը, ով մեղադրում էր ՀՀ գլխավոր դատախազին՝ իր բնակարանին խաբեությամբ տիրանալու մեջ: Երեկ խմբագրություն այցելած նախկին հացադուլավորը տեղեկացրեց, որ հացադուլը, մամուլից բացի, որեւէ այլ ուշադրության չի արժանացել: Գ. Չիլֆիկյանն իր իրավունքները պատրաստվում է պաշտպանել Եվրոդատարանում, միայն թե այդ գործընթացը հավանաբար …
կարդալ ավելինՄեզանում քիչ չեն շինարարական այնպիսի կազմակերպություններ, որոնք տղամարդկանց առաջարկում են ՌԴ-ում աշխատելու իդեալական պայմաններ ունեցող հնարավորություն: Նմանատիպ մի կազմակերպություն էլ «Գլավմոսսպեցստրոյ» ֆիրման է, որն ամեն օր եթերից գովազդներով թմբկահարում է Մոսկվայում աշխատելու հրավերները: «Տաշիր» առեւտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղակայված կազմակերպությանն օրերս կենտրոնի տնօրինությունը դուրս է արել տարածքից՝ պատճառաբանությամբ, թե «Գլավմոսսպեցստրոյ» կազմակերպությունն իր գործունեությամբ ստվեր էր …
կարդալ ավելինՄեր նախորդ համարում տպագրած «Կենտրոնում միայն փողատերերն են ապրելու» հոդվածի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել: Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած հաշմանդամների ընտանիքը պահանջում է Պուշկին 2 հասցեում կառուցվող շենքում իրենց բնակարան հատկացնել, քանի որ այդ տարածքում գտնվող իրենց նախկին բնակարանը 2002թ. գնել է «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ն՝ խոստանալով կառուցվող շենքում բնակարան հատկացնել: Հացադուլավոր Ռ. Ղարիբյանը պնդում է, որ …
կարդալ ավելինԻնժեներ Աշոտ Սիմոնյանը մանրամասնորեն պատմում է, թե ինչպես 2004թ. մարտի 8-ին Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքում իրենց հատկացված կացարանից` հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, զինված մարդիկ ձերբակալեցին իրենց, ու նաեւ այն մասին, թե ինչ զրկանքներ են կրել` 1,5 տարի անցկացնելով Մալաբոյի բերդում: Հիշեցնենք, որ «Անտոնով-12» օդանավը պատկանում էր հայաստանյան «Տիգա Էյր» ավիաընկերությանը, որը ստեղծվել է 2000-ին եւ կազմում …
կարդալ ավելին2004-ի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության 526-Ա որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացվել է 8,5 մլն դրամ՝ սողանքային գոտում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ կատարելու համար: Դրանք ավարտվել են 2005-ի մարտի վերջին: Նշենք, որ վերջին 15 տարիների ընթացքում գերեզմանոցում ոչ մի վերահսկողական աշխատանք չի կատարվել: Սայլը տեղից շարժվե՞լ է «Չնչին գումարներով կատարված գիտական մեծ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ …
կարդալ ավելինԵրեկ Ամիրյան փողոցում Երեւանի քաղաքային ԱԱԾ-ի հարեւանությամբ կառուցվող բարձրահարկ շենքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. երեք մետր բարձրությունից երկու հոգի վայր են ընկել: Նրանց վիճակը ծանր է եւ տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները վկայում են, թե բանվորները ոչ թե ընկել են, այլ բարձրությունից նրանց վրա մեծ քանակությամբ ցեմենտ է թափվել: «Ավալոն» ՍՊԸ-ի կառուցած այդ շենքը ունենալու …
կարդալ ավելինՍտացվել է այնպես, որ Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում կանգնում է տարբեր բնույթի ընտրությունների առջեւ: Ինչպես ասում են, բացի ծնողից, երեխայից եւ Հայրենիքից, մնացած ամեն ինչ մարդ ինքն է ընտրում: Իհարկե, մենք հայ չէինք լինի, եթե այս հարցում եւս չտարբերվեինք մնացածից, որովհետեւ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ անգամ Հայրենիքը …
կարդալ ավելինՎերջապես։ Վերջապես ես իմացա Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիյանգ Նգուեմա Մբասոգոյի ծննդյան օրը։ Ավելի ճիշտ՝ մոտավոր օրը։ Եվ այսուհետեւ այդ օրը, եթե անգամ հնարավորություն չունենամ Հասարակածային Գվինեա մեկնելու եւ պարոն Մբասոգոյին անձամբ շնորհավորելու, ապա անպայման հեռագիր կուղարկեմ եւ ընկերներիս նեղ շրջանակում մի-մի թաս օղիով կնշեմ նրա ծնունդը։ Որովհետեւ դա մեզ համար ամենակարեւոր օրերից մեկն է։ …
կարդալ ավելին«Հաղթանակ» զբոսայգին արդեն 55 տարեկան է: Այցելուները, թեեւ բազմաթիվ դժգոհություններին, շարունակում են այգին Երեւանի լավագույն զբոսայգին համարել: Իսկ դժգոհությունները կապված են հիմնականում այգու օրեցօր կրճատվող կանաչ տարածության, սանիտարական վիճակի եւ զբոսայգու տարածքում իրականացվող տարատեսակ ծառայությունների բարձր գների հետ: «1953 թվականից ապրում եմ Զեյթունում, էս այգին, կարելի է ասել, իմ աչքի առաջ է ստեղծվել,- ասում է …
կարդալ ավելինԵթե տարիներ առաջ մուրացկանությամբ զբաղվողները ծայրահեղ աղքատ ու թշվառ մարդիկ էին, ապա այսօր ոմանց համար մուրացկանությունը դարձել է կենսաձեւ: Մի քանի օր տեւող մեր հետաքննությունը, կարելի է ասել, բացահայտեց որոշ մուրացկանների կյանքի մութ էջերն ու խաղի կանոնները: Նրանց փող վաստակելու ամենաառաջին նախապայմանը խաղն է. խաղ, որի միջոցով կարելի է ազդել անցորդների վրա ու որսալ նրանց …
կարդալ ավելինՊատահում է՝ որդեգրված երեխան, չհարմարվելով նոր ծնողների եւ հարմարավետ կյանքով ապրելու փաստի հետ, վերադառնում է մանկատուն իր բախտակիցների մոտ: 2004թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է նման 1 դեպք, երբ ապահովված ընտանիքի կողմից որդեգրված 12-ամյա փոքրիկ աղջնակը չի ապրել նրանց հետ եւ վերադարձել է «Զատիկ» մանկատուն: Այսօր Հայաստանի 8 մանկատներում բնակվում է 935 երեխա: Այս մանուկները ճակատագրի …
կարդալ ավելինՊուշկին 2 հասցեի նախկին բնակիչներ Ռուբեն Ղարիբյանը, նրա տիկին Վալյա Հարությունյանն ու նրանց դուստրը արդեն մեկ շաբաթ է հացադուլի միջոցով փորձում են արդարության հասնել: Այս ընտանիքն իր ունեցած գույքը տեղափոխել է նույն հասցեի՝ իրենց նախկին տան տարածքում կառուցվող էլիտար շենքի բակ, որտեղ էլ արդեն քանի օր գիշերում է: Պարբերաբար այցելելով նրանց, ականատես եղանք, թե ինչպես …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում տպագրված «Դեղերը գովազդվում են օրենքի խախտումներով» վերնագրով հոդվածում գրել էինք, որ Հայաստանում զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ) դեղերը գովազդվում են դեղերի եւ գովազդի մասին օրենքների խախտումներով, այսինքն, գովազդվում են հիմնականում դեղատոմսով բաց թողնվող դեղեր: Հոդվածում բերված օրինակներից էր «Ռուսսկոյե ռադիո»-ով հնչող «Սիալիս» դեղի գովազդը: Այդ կապակցությամբ «Էլայ Լիլլի» ամերիկյան դեղագործական ընկերակցության տարածաշրջանային …
կարդալ ավելինԼեոնիդ Յակուբովիչի համար նման երջանիկ խաղատոմս դարձավ «Հրաշքների դաշտը» հեռուստաշոուն, որը եթեր է դուրս գալիս տասը տարի շարունակ։ Այդ շոուի շնորհիվ Լ. Յակուբովիչը ժողովրդի անսահման սերը վայելեց, մանավանդ՝ ռուսական գավառում։ Թեեւ վերջերս նա շատ է խոսում «Հրաշքների դաշտը» շոու-ծրագիրը թողնելու մասին, վերջնական քայլն անել չի համարձակվում, լավ հասկանալով, որ հենց այդ ծրագրի շնորհիվ է դարձել …
կարդալ ավելին«Հայ եմ: Հորս նախնիները Կարսից են: 1915-ի եղեռնին փախել են Բաքու, որտեղից էլ 1918-ի ջարդերին` Միջին Ասիա: Մորս նախնիները Սյունիքից են: Պապիս կյանքը ստալինյան ճամբարներում էր անցել, հայրս էլ անընդհատ հալածանքների էր ենթարկվում: Ես ծնվել եմ Տաշքենդում, ապրել այնտեղ մինչեւ 1994-ը: Սովորել եմ դպրոցում, բուժքրոջ մասնագիտություն ստացել: Հետո Տաշքենդի Համալսարանի անգլիական բանասիրության բաժինն եմ ավարտել: …
կարդալ ավելինՄայիսի 28-ին պարեցինք։ Այսինքն՝ ոչ թե պարեցինք, այլ պարեցին նրանք, ովքեր չհասցրին հասկանալ տարօրինակ այդ միջոցառման իմաստը, կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում էին, բայց սովոր են ամեն ինչին մատների արանքով նայելու, կամ նրանք, ովքեր հավատում են, որ այդ շուրջպարով մենք ավելի երջանիկ կդառնանք ու մեր կյանքն՝ ավելի բարեկեցիկ, կամ նրանք, ովքեր հայրենասիրության միջից քաշել …
կարդալ ավելին