հասարակություն

Ինչպես են հայերը սեքսով զբաղվում

09.06.2005

Երեւանում ամառ է: Իսկ դա նշանակում է, որ շատրվանների, կարուսելների եւ ամառային սրճարանների հետ մեկտեղ բացվում են մեր հայրենակցուհիների էրոգեն գոտիները (փողոցում աղջիկ «կապող» պատգամավորներին կարող եմ ասել, որ «էրոգեն գոտիները» «ղայիշների» հետ ոչ մի կապ չունեն): Այն, որ հայերի բարոյական նշագիծը վաղուց արդեն ավարտվում է «կարմիր խնձորով», բոլորին պարզ է: Իմիջիայլոց, «կարմիր խնձորի» իմաստը, …

կարդալ ավելին

Ազգային անվտանգությունը հայտնաբերել է չմաքսազերծված ապրանք

09.06.2005

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Հայաստան-ԱՄՆ-Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ին: Հիշեցնենք, որ կազմակերպությունից օգտվող քաղաքացիները դժգոհում էին, որ ԱՄՆ-ից ուղարկված իրենց ծանրոցները «Կարգո Ջեթ Լայն» ֆիրմայից չեն կարողանում ստանալ: Իրականում նրանց ծանրոցները պահպանվում էին ֆիրմայում, որովհետեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ակտիվ ստուգումներ էին իրականացնում: «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Սիմոնյանը …

կարդալ ավելին

Հովեյան կրտսերը տարա՞ծք է ուզում

09.06.2005

Մշակույթի նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանի պաշտոնավարման ընթացքում մշակութային որոշ օջախներ Հովեյանների գերդաստանի համար գայթակղության թիրախ են դարձել: Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Հ. Հովեյանի եղբոր միջամտությամբ գաղտնի կերպով վաճառվեց Գավառագիտական թանգարանի շենքը: Էջմիածնի գրադարաններից մեկը վերանվանվեց Հ. Հովեյանի հոր անունով: Մշակույթի նախարար Հ. Հովեյանի որդուն էլ հրապուրել է ավելի յուղոտ պատառ: Մեր տվյալներով` վերջինս ցանկություն …

կարդալ ավելին

Սեփական զինկոմիսարիատից մինչեւ Բագրատ Սարգսյան

09.06.2005

Այն, որ անկախ Հայաստանի իշխանությունները Խորհրդային Հայաստանից ժառանգություն ստացած ողջ սեփականությունը ջրի գնով մասնավորեցրին, ավելի ճիշտ, մեջ-մեջ անելով բաժանեցին մի խումբ մարդկանց, այլեւս դառը ճշմարտություն է: Իսկ Հայաստանից բացի դժվար է պատկերացնել մեկ այլ երկիր, որտեղ անհատը կամ ինչ-որ մի ընկերություն գնած տարածքի օգտագործման նպատակը Կադաստրում գրանցի որպես Զինկոմիսարիատի համար տարածք: Կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանումը …

կարդալ ավելին

Էս բակն իմն է, էն բակն էլ է իմը

09.06.2005

Շենքերի բակային տարածքները ոչնչացնելու աննախադեպ մոլուցք է բռնկվել Երեւանում: Կարծես թե մեր քաղաքային իշխանությունները բակ են ման գալիս, որ վաճառեն: Շենք կառուցողներն էլ, որպես կանոն, հաշվի չառնելով ճարտարապետական ու քաղաքաշինական նորմերը, ոտնահարելով բնակիչների տարրական իրավունքները՝ մի անճաշակ շինություն են կանգնեցնում տվյալ տարածքում: Մոլուցքն այն աստիճանի է հասել, որ արդեն հաշվի չեն առնում, թե տվյալ բակը …

կարդալ ավելին

Դեղերը գովազդվում են օրենքի խախտումներով

09.06.2005

«Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Դրանց ցանկը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից»,- սահմանված է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետում: Այսինքն՝ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ) թույլատրվում է գովազդել այնպիսի դեղեր, որ հիվանդը գովազդի օգնությամբ կարողանա դեղի ընտրություն ինքնուրույն կատարել: Սակայն այսօր ԶԼՄ-ներով …

կարդալ ավելին

Առաջնային բուժօգնությունը՝ գլոբալ փոփոխությունների շրջանում

09.06.2005

Այն, ինչ Հայաստանում անվանում են առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն, իրականում ավելի լայն սպեկտրի ծառայություններ մատուցող օղակ է: Դասական առաջնային բուժօգնության օղակն ընդգրկում է թերապեւտներ, մանկաբույժներ եւ ընտանեկան բժիշկներ: Սակայն, ինչպես հայտնի է, մեր պոլիկլինիկաներում, բացի դրանից, մատուցվում է նաեւ նեղ մասնագիտական ծառայություն: Պոլիկլինիկաներն այսօր աշխատում են երկու «ճակատով» եւ ֆինանսավորվում երկու տիպի ծառայության համար: Նրանց բյուջեները …

կարդալ ավելին

Հացադուլավորը մեղադրում է գլխավոր դատախազին

09.06.2005

ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ մայիսի 30-ից հացադուլ հայտարարած Գոհար Չիլիկյանն օրական գոնե մեկ անգամ ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից: Դատախազության շենքի պաշտպան ոստիկաններին դուր չի եկել հացադուլավորի ներկայությունը եւ նրանք դաժան ծեծի են ենթարկել 60-ամյա կնոջը, որպեսզի նա հեռանա այդ տարածքից: Դատախազության շենքի պաշտպաններից մազապուրծ Գոհար Չիլիկյանը մայիսի 31-ի ժամը 16.00-ի սահմաններում որոշել է …

կարդալ ավելին

Ձեր թաղապետը՝ Ձեզ օրինակ

09.06.2005

Օրերս օրաթերթերից մեկում ձոն էր նվիրված Մալաթիա-Սեբաստիա համայնքի ներկայիս թաղապետ Աղվան Գրիգորյանին։ Կարդալուց քիչ էր մնում արցունքներ հոսեին աչքերիցս՝ ծիծաղից։ Տիկին Անահիտի խոսքերից ելնելով կարելի է կարծել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնք է եկել մի նոր Մեսիա։ Երազանքը որպես իրականություն ներկայացնելը պատիվ չի բերում գրագետ մարդուն։ Զուռնա-դհոլի բարձր երաժշտությունը չի կարող խլացնել գործազուրկ եւ կիսաքաղց մարդկանց բողոքը։ …

կարդալ ավելին

Սիրիահայերի ամուսնության հինգ բանալիները

09.06.2005

«Սիրիայում եւ Լիբանանում հայն ավելի մեծ շանս ունի հայ մնալու, քան մեկ այլ օտար երկրում»,- ասում է Սիրիայի հայ համայնքի «Համազգային» կրթամշակութային կենտրոնի «Զվարթնոց» երգչախմբի ղեկավար Սամվել Վարոսյանը, որը վերջերս է վերադարձել Սիրիայից: Համայնքի մշակութային օջախները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից եւ ոչ թե պետությունից: Համայնքի բյուջեն կազմվում է վճարված հարկերից եւ նվիրաբերություններից, որոնք տարբեր առիթներով …

կարդալ ավելին

Երեխաները՝ «Մեր Այբբենարանի» հերոսների հետ

09.06.2005

Հունիսի 1-ին ողջ աշխարհը հիշում է, որ պետք է պաշտպանել երեխաների իրավունքները: Աճող սերնդի մասին մտահոգությունները սահմանափակվում են հերթական աջակցման ծրագրերի ներկայացմամբ եւ անբավարար ֆինանսավորման մասին խոսքերով: Իսկ հունիսի 1-ին գրեթե բոլոր պետական եւ հասարակական կազմակերպությունները երեխաների համար համերգներ եւ ժամանցային ծրագրեր են կազմակերպում: Մայիսի 31-ին, Երեխաների պաշտպանության օրվա նախաշեմին, «Մոսկվա» կինոթատրոնում երեխաներին եւ, իհարկե, …

կարդալ ավելին

Գենդերային խնդիրները լուծում են կանայք

02.06.2005

Մայիսի 20-22-ն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու «ԾպՋՊցվՈՐՏՊվՈ

կարդալ ավելին

Փուրթուլի դուքանի պես

02.06.2005

Արդեն զավեշտի հանգերգով: Ասես` պարապության ծամոն, անհամ անեկդոտ: Եվ մակաբերումը. Հայաստանին մշակույթ հարկավոր չէ, ուստիեւ՝ ավելորդ են Մշակույթի նախարարությունն ու նախարարը: Սույնի մասին «ծղրտում» է նաեւ բյուջետային հատկացումը. ընդամենը ամբողջի 1 տոկոսը: Խաղում ենք երկիր, խաղում ենք մշակույթ: Դյուրենմաթի պիեսի հանգույն: Մեր իդիլիզմն անցյալն է՝ 2000 տարվա թատրոն, այլ սնապարծ բաներ: Թերեւս եղել է ժամանակ, …

կարդալ ավելին

Պատկերասրահի եւ Պատմության թանգարանի շենքի շուրջ

02.06.2005

Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն իր մշակած ծրագրում առաջարկում է իր գլխավոր գրասենյակը տեղակայել Ազգային պատկերասրահի եւ Պատմության թանգարանի շենքում, միավորել այդ երկու թանգարանները, բացել սրճարաններ եւ ռեստորաններ: Թանգարաններ միավորելը կամ առանձնացնելը, իհարկե, այդ գործակալության իրավասությունների մեջ չի մտնում։ Եվ սննդի օբյեկտներ բացելը` նույնպես։ Շփոթմունք ու աղմուկ բարձրացրած այդ նախագիծն ի սկբանե գրվել է անգլերենով, եւ …

կարդալ ավելին

Նախկին պատգամավորը վտարում է գրադարանը

02.06.2005

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Տիգրան Մեծի 30 հասցեով գտնվող տեխնիկական գրականության բաժինը հնարավոր է, որ փակվի: Համենայն դեպս, Տնտեսական դատարանի մայիսի 24-ին կայացրած վճռով, այս տարվա հունիսի 14-ին գրադարանի այս բաժնի 50.000 հատոր գրականությունը դուրս կբերվի տարածքից, քանի որ Կենտրոն թաղապետարանը տարածքը տրամադրել է «Սմելա» ՍՊԸ-ին: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շուրջ ծավալված վեճը 13 տարվա …

կարդալ ավելին

Սրա վերջը ե՞րբ է լինելու

02.06.2005

Ինչպե՞ս գնահատել մեր իշխանությունների հերթական «բարեփոխությունը»։ Մի քանի հարյուր դրամով թոշակն ավելացնելիս թմբկահարում են ամբողջ երկրով մեկ, իսկ այն, որ այս տարվանից ավելացրել են գույքահարկը ոչ ավել, ոչ պակաս, քան 350%-ով, այսինքն՝ 3,5 անգամ, այդ մասին լուռ ու մունջ միայն ծանուցագրեր են ուղարկում բնակիչներին։ Միջին հաշվով, մոտ 10 հազար դրամով ավելացրել են գույքահարկը, որը կազմում …

կարդալ ավելին

«Երեխաներին փողոց մի՛ շպրտեք»

02.06.2005

Արաբկիր համայնքի Տիգրանյան 10, Մամիկոնյանց 36, 36/1, 38, 38/1 շենքերի բնակիչները կարդացել են ՀՀ սահմանադրությունը եւ լուրջ են ընդունել հատկապես 2-րդ հոդվածը, որտեղ պարզ ձեւով ասված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Այս թյուրըմբռնման հետեւանքը եղել է այն, որ նրանք որոշել են այդ մասին տեղեկացնել նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին ու քաղաքապետին: Ու քանի որ …

կարդալ ավելին

Աղբահանությունն անում են ընտրությունից ընտրություն

02.06.2005

Երեկ խմբագրություն ահազանգած Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան 6 հասցեում բնակվող բնակիչները բողոքում էին բակում կառուցվող ավտոտնակների կապակցությամբ: Այցելելով վերոնշյալ հասցեով՝ պարզ դարձավ, որ որոշ ժամանակ անց իրոք մարդիկ պետք է ավտոտնակների վրայով բակում ելումուտ անեն: Շենքերի բակում միակ ազատ տարածքը մեքենաների կայանատեղին է, որն աստիճանաբար վերածվում է ավտոտնակների: Բացի այն, որ ամբողջ բակում կառուցվում են …

կարդալ ավելին

Ռազմավարական ճանապա՞րհ, թե՞ կաղնու կռիվ

01.06.2005

«Մարդու ստեղծած ամեն ինչ վաճառեցին, հիմա հասել են Աստծո ստեղծածին: Սա Աստծո ստեղծածն է, ու Աստված կպատժի, անպայման կպատժվենք, եթե թույլ տանք բնության այս հրաշքը վերանա»,- որպես ՀՀ քաղաքացի՝ ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Բնության այս հրաշքը տեղացիները մայրաքաղաքից ժամանած լրագրողներին ցույց տվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքից Շիկահող գյուղ …

կարդալ ավելին

Սոթքից քաշվածները

01.06.2005

Կարդացի «168 Ժամի» 19.05.05-ին լույս տեսած «Հնդկական ռազմագերիներ» Սոթքում» հոդվածը։ Միանգամից ասեմ, որ վերնագիրը շատ մեղմ էր, քանի որ ես շատ մոտիկից եմ ճանաչում բանվորներին, տեսել եմ վերջիններիս տաժանակիր աշխատանքը եւ նրանց հանդեպ տիրող անբարյացակամ, անշնորհակալ վերաբերմունքը վերադաս հնդիկների կողմից։ Կուզեի որոշ պարզաբանումներ անել Սոթքում տիրող վիճակի մասին եւ լուսաբանել որոշ «մութ էջեր»։ 07.03.2004-07.05.2005թթ. աշխատել …

կարդալ ավելին