Կենսապահովման նվազագույն զամբյուղի չափի եւ արժեքի որոշումը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Ֆինանսների նախարարության համար վերածվել է խնդրի: Գերատեսչությունները մեկը մյուսին փորձում են համոզել, որ դա հենց իրենց լուծելիք խնդիրն է: Պատճառն այն է, որ կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքում նշված է հետեւյալ տողը՝ «Պարենային զամբյուղը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված նորմատիվներին համապատասխան», բայց նման …
կարդալ ավելինԵրկու ուսանող երեխա ունեցող 50-ամյա տղամարդն իրեն նետել է կամրջից, մեկ այլ 40-ամյա տղամարդ՝ ծանր նյութական վիճակը նկարագրող երկտող թողնելով, ցած է նետվել շենքից, մեկ այլ 40-ամյա տղամարդ՝ երկտողում նշելով իր ծանր հիվանդության մասին, հրացանով սրտին է կրակել, մյուս տղամարդը կախվել է իր բակի ծառից: Եթե հասարակության վիճակը կայուն չէ, փոթորկալի է, զոհերի թիվն ավելանում …
կարդալ ավելինՄեր ազգի պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր հայ, իր գիտակցական կյանքը սկսելու պահից, մտածում է «տունուտեղ» դնելու մասին: Եվ քանի որ առաջներում մեր նախնիների մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրենց թոռներն ու ծոռները երբեւիցե կարող են եվրոպական արժեքների կրող լինել, հետեւաբար, նրանք չէին էլ պատկերացնում, որ «տունուտեղ» կարելի է դնել ոչ միայն Հայաստանում, այլ, ասենք, …
կարդալ ավելինՆոր Հաճընի ադամանդ մշակող «Շողակն» գործարանի «Էքսելենտ» արտադրամասի բանվորների մոտ մեկ շաբաթ տեւած գործադուլն ավարտվեց բանվորների պարտությամբ: Գործարանի ղեկավարությունն անսասան մնաց իր որոշումների մեջ եւ ցածրացրած աշխատավարձը նորից բարձրացնելու բանվորների պահանջը համառորեն չբավարարեց: Բանվորների վկայությամբ՝ գործադուլի ընթացքում գործարանից ամեն օր իրենց «համոզող պատվիրակություն էր իջնում»: Պատվիրակությունն, ինչ խոսք, իր առաքելությունը փառահեղորեն է կատարել: Ադամանդագործներից շատերը՝ …
կարդալ ավելինՍեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների շարքն են անցել Պետկրկեսն ու «Հայֆիլմը»։ Պետական գույքի կառավարման վարչությունը գնահատել է այդ պետական ոչ առեւտրային ձեռնարկություններին ամրացված սեփականությունը, դրանով իսկ արագացնելով վաճառքի գործընթացը։ «Գնահատել ենք ոչ թե սեփական գույքը՝ զգեստները, սարքավորումները, արխիվները, այլ ամրացված գույքը՝ շենքերն ու շինությունները»,- ասաց Գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը։ Գույքն օտարվել է: Երեք ամսվա …
կարդալ ավելինՉնայած Ադրբեջանի հակաղարաբաղյան քաղաքականությանը, խորհրդային տարիներին Ղարաբաղում գյուղատնտեսությունը մեծ թափով էր զարգանում, հատկապես` անասնապահության, խաղողագործության, հացահատիկի արտադրության ոլորտները: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված 18.000 աշխատողներ 1980-ական թվականներին արտադրում էին 114 մլն դոլարի ապրանք, հիմա 30.000 մարդ արտադրում են 50 մլն դոլարի ապրանք: Բայց այն ժամանակ էլ գիտեին, որ առանց ոռոգման համակարգի գյուղատնտեսությունն իմաստ չունի, եւ փորձում էին …
կարդալ ավելինՕլիգոֆրենիան մտավոր թերզարգացածության տեսակներից է: Առաջացման ներքին պատճառներն են պտղի զարգացման շրջանում քրոմոսոմային խանգարումները (Դաունի հիվանդություն) եւ առանձին գեների ախտահարումը (ֆենիլկետոնուրիա): Բազմաթիվ գեների ախտահարման հետեւանքով զարգացած օլիգոֆրենիան պտղի օրգանիզմում ամինաթթուների, ածխաջրատների եւ միկրոէլեմենտների նյութափոխանակության խանգարման արդյունք է: Օլիգոֆրենիայի առաջացման արտաքին գործոններից են հղիության ընթացքում տարած վիրուսային հիվանդությունները, նյարդագրգռիչ եւ թունավոր նյութերի (ալկոհոլի, թմրանյութերի) ընդունումը, հղիի …
կարդալ ավելինՀեռահաղորդակցման ձեւերից մեկը՝ հեռագիրը, էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման դարում կարծես ետին պլան է մղվել: Թանկ է եւ գլխացավանք է պահանջում: «Մարդիկ փոխվել են,- ասաց «Հայփոստի» հեռագրերի բաժնի աշխատակիցը, – բնականաբար, հեռագիր ուղարկողների թիվը կրճատվել է»: Հիմնականում մարդիկ հեռագրեր են ուղարկում Ռուսաստան: Հեռագրեր ուղարկել ցանկացողները պետք է իմանան, որ Ռուսաստանը բաժանված է եվրոպական ու ասիական մասերի: Եվրոպական …
կարդալ ավելինՎերջին շաբաթվա ամենից մեծ աղմուկ հանած եւ սենսացիոն բնույթ կրող քաղաքական իրադարձությունն անկասկած հայաստանյան քաղաքական ամբողջ սպեկտորը ներկայացնող 25 կուսակցությունների համատեղ դատապարտող հայտարարությունն էր՝ կապված Սեւանի հայտնի միջադեպի հետ։ Սակայն պարզվում է, որ այդ հայտարարությունը ստորագրած 25 կուսակցությունները մտադիր չեն սահմանափակվել զուտ այդ փաստաթղթի ստորագրմամբ եւ արդեն այսօր՝ ապրիլի 28-ին, նրանք մտադիր են նորից հավաքվել …
կարդալ ավելինԵրեւանում գարուն է: Իսկ դա նշանակում է, որ շուտով Հայաստանում մնացած «մի բուռ ազգը» կսկսի դիմավորել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իր «երկրորդ բուռ» հարազատներին եւ ընկերներին: Իսկ եթե Ձեր բարեկամները ժամանելու են Երեւան մինչեւ մայիսի 31-ը, Դուք ստիպված կլինեք դիմավորել նրանց «գիշերվա միլիոնին», քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Մեր հոգեկերտվածքը (կուզենայի լեզվաբաններին …
կարդալ ավելինԱպրիլի 15-ին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամը 16.00-ին պետք է «Ճարտարագիտական կրթության եւ գիտության արդի խնդիրները Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով հանդես գար Ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդում, Քնարիկ Բաբելյանն այդ օրը սոված անցկացրեց: Տիկին Քնարիկը Ճարտարագիտականի 1-ին մասնաշենքի մուտքի հսկիչն է: Նրան հանձնարարված էր հսկել նաեւ բակը, որ ոչ մի մեքենա չկանգնի մուտքի մոտ: …
կարդալ ավելինԲնակարանը գնելուց հետո միայն պարզվեց, որ նրա նախկին տերն այն վաճառել է ստիպված, կազինոյում տանուլ տված գումարի պարտքը մարելու համար: Մտադրությամբ, որ հետագայում ամեն միջոց եւ ջանք գործադրելով այն ետ կվերցնի ավելի ցածր գնով, քան վաճառել էր, ըստ մշակված ծրագրի, որի մասնակիցներն էին մուտքի բնակիչները եւ էլցանցի «Նոր Նորք» մասնաճյուղի որոշ աշխատողներ: Հետագայում պարզվեց, որ …
կարդալ ավելինՄայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Երեւանի Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու բակում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ աջակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի՝ 2004 եւ 2005 թթ. նորապսակների կողմից կատարվեց ծառատունկ եւ հիմք դրվեց նորապսակների պուրակի: Միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նշենք, որ բնակիչների մեծ մասը …
կարդալ ավելին– Մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում են աշխարհի բոլոր նորմալ հեռուստաընկերությունները, որտեղ կա տեղ եւ՛ ժամանցային, եւ՛ վերլուծական, եւ՛ մշակութային հաղորդումների համար: Ուղղակի ստերեոտիպ կա, որ եթե հանրային է, ուրեմն հանդիսատեսի մեծամասնության համար պիտի անհետաքրքիր լինի, այսինքն՝ խելոք տարիքով մարդիկ պետք է նստեն ու տարբեր խելոք բաներից խոսեն, ու հանդիսատեսի 0,2 տոկոսը ուրախանա, որ …
կարդալ ավելինԽոսելով վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում կատարված փոփոխությունների մասին` նա փաստեց, որ 2004 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 21,7 մլրդ դրամ, որը 2000 թվականի համեմատ աճել է 61,8%-ով (2000-ին այն կազմել է 13,4 մլրդ դրամ): Համախառն արտադրանքի հիմնական մասը բաժին է հասել բուսաբուծությանը: Բուսաբուծության համախառն արտադրանքը, որը 2000 թվականին կազմում էր 7,1 մլրդ դրամ` …
կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու համար գործից տեղյակ մարդիկ երկու ճանապարհ են ցույց տալիս՝ օրինական եւ անօրինական: Հանրապետության վարորդների միայն 10%-ն է օգտվում օրինական ճանապարհից՝ սա, բնականաբար, պետական վիճակագրական տվյալ չի, սակայն այս մասին գիտեն բոլորը: Այնքան սովորական բան է մեր իրականության համար, որ այդ մասին նույնիսկ հարկ չեն համարում խոսել: Բայցեւայնպես, օրինական ճանապարհը կա: Այդ ճանապարհով …
կարդալ ավելինՀայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայրենական պատերազմի 60-ամյակին նվիրված բարեգործական համերգ-ակցիաների շարք է անցկացնում: Ֆիլհարմոնիայի աշխատակիցները դիմել են զինկոմիսարիատ ու պարզել, որ այսօր պատերազմի վետերանները թվով 60-ն են: Մշակույթի գործիչները՝ երգչուհի Սուսաննա Սաֆարյանը, երգիչներ Մարատ Հայրապետյանը, Ռուբեն Սահակյանը, դուդուկահար Հարություն Գեւորգյանը, ասմունքողներ Ժասմին Գեւորգյանը, Վերգինե Սահակյանն այցելում են վետերանների տներ՝ փոքրիկ համերգներով: Դերասաններն իրենց հետ տանում են …
կարդալ ավելինՀայաստանի «Դեղագիտական ասոցիացիայի» համագումարում ներկայացվեցին ասոցիացիայի կանոնադրությանը, գործունեությանը եւ դեղերի շուկայի մրցակցային հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ: Ասոցիացիան նպատակ ունի նպաստել Հայաստանում Ազգային դեղային քաղաքականության մշակմանը եւ դեղագործական քաղաքակիրթ շուկայի կայացմանն ու առաջընթացին, ինչպես նաեւ` դեղագործության ոլորտում էթիկայի ու դեոնտոլոգիայի նորմերի ներդրմանը, դեղերի մատչելիությանն, անվտանգությանն ու արդյունավետ կիրառմանն ուղղված ծրագրերի ներդրմանը: Ըստ «Դեղագիտական ասոցիացիայի» նախագահ Մարգարիտա Վարդանյանի՝ …
կարդալ ավելինՄայրանալու եւ հայրանալու հաճույքն այնքան մեծ է, իսկ խորհուրդն այնքան բովանդակալից, որ ստիպում է մարդկանց անտեսել բոլոր տեսակի դժվարությունները, որոնք հանդիպում են այս ճանապարհին: Խոսքն, իհարկե, այն դժվարությունների մասին է, որոնք առնչվում են երեխա ունենալուն եւ նրան պատշաճ պայմաններում պահելուն եւ մեծացնելուն: Պետք է խոստովանել, որ երեխա ունենալու հաճույքը թանկ արժե, հատկապես, եթե ուզում ես …
կարդալ ավելինԻնչ աչքս բացել եմ, ցեղասպանություն է տեսածս: Ծնված` ցեղասպանված, չծնված` ցեղասպանված, ապրած` ցեղասպանված ու կարծես մեկ է արդեն, կյանք թե մահ է մի ողջ ազգի համար: Իր երկրում մուրացկանացած` ինքն իրենից էլ, ուրիշներից էլ: Ոչ արժանապատիվն է հասկանալի, ոչ` անարժանը: Իր ապրած ժամանակում էլ կյանքը ողորմություն է անցյալի ցնորքից ու ցավից: Ցեղասպանությունը շղթայակապում է միտք …
կարդալ ավելին