հասարակություն

Շատերից մեկը

13.05.2005

«Դե, սով էր, աշխատանք չկար, Ղարաբաղի կռիվն էլ արդեն պրծել էր, ասի՝ կնիկ ջան, հիմա որ պատերազմը պրծել ա՝ էլ ամոթ չի գնալը, հո չե՞նք փախնում, կգնանք գոնե մեր հացի փողը կաշխատենք, ուրիշից չենք ուզի»: Երեք երեխաների ու կնոջ հետ մոտ երեք տարի ապրում են Բրյանսկում, մինչեւ որ Չեռնոբիլյան աղետի հետեւանքներն անդրադառնում են նաեւ նրանց …

կարդալ ավելին

Ձկնաբուծություն հայկական ձեւով

13.05.2005

Պարզվում է, Հայաստանում ձկնաբուծությունը զարգացնելու մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ կան: Եթե 90-ական թվականների սկզբներին գյուղատնտեսական արտադրության այս ճյուղն ընդհանրապես դադարել էր, ապա 90-ականների վերջերին այն կրկին թափ է առել ու գնալով ավելի է զարգանում: Դեռեւս ԽՍՀՄ տարիներին մեկ շնչին ընկնող արտադրված ձկան քանակով Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցնում: Ձկնաբուծության այսպիսի մեծ ներուժը մասնագետները բացատրում են …

կարդալ ավելին

Անանուն բաժնետերեր

13.05.2005

Մեր պետական մարմինների հետ առնչվելիս եւս մեկ անգամ համոզվում ենք, որ կառավարման համակարգում դեռեւս պահպանվում են խորհրդային տարիների բյուրոկրատական կանոնները: Դիմում ես որեւէ գերատեսչության՝ որեւէ հարցի պարզաբանման ակնկալիքով, այնտեղից պատասխանում են՝ ընդամենը պատասխանելու համար: Իրականում նրանք ավելի շուտ աշխատում են հարցերը «ցրելու» սկզբունքով: Հերթական նման պատասխանը խմբագրությունը ստացել է Պետական գույքի կառավարման վարչությունից: Մեր թղթակիցը …

կարդալ ավելին

Ազերի գործարարի վիրտուալ քաջությունը

13.05.2005

Մեր տպագրած «Իրանցի ազերիի անհավանական արկածները Հայաստանում» հոդվածի հերոս Փարվիզ Նոսրաթի Ալամդարին շատ է զայրացել այն հանգամանքից, որ թերթի էջերում հայտնվելուց հետո դարձել է «հանրաճանաչ»: Այստեղ նա մեղադրում է միայն մեր լրագրող Ա. Ավետյանին՝ մոռանալով, որ սա առաջին դեպքը չէ: Պարոն Ալամդարիին բազմիցս է բախտ վիճակվել դառնալ բազմաթիվ հրապարակումների հերոս, տարբեր թերթերում: Ուղղակի նախորդ դեպքերում …

կարդալ ավելին

Ադամանդագործների գործադուլը շարունակվում է

13.05.2005

Նոր Հաճընի «Շողակն» գործարանի «Էքսելենտ» արտադրամասի բանվորների գործադուլը շարունակվում է, իսկ տնօրինությունը մոտ 200 հոգու աշխատանքային պայմանագրերն արդեն դադարեցրել է 5 օր աշխատանքի չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ բանվորները գործադուլի էին դուրս եկել իրենց աշխատավարձը ցածրացնելու պատճառով: «Շողակնի» գործադիր տնօրեն Սերգեյ Գասպարյանը սակայն բոլորովին էլ միտք չունի բավարարելու բանվորների պահանջը: Նրա ասելով՝ աշխատավարձը ոչ թե ցածրացրել …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը պաշտոն ստանում

13.05.2005

Այս թեման կարելի էր ավարտել երկու բառով: Որովհետեւ անգամ հինգ տարեկան երեխան Ձեզ կարող է ասել, որ Հայաստանում պաշտոնի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե Դուք շատ փող ունեք եւ հնարավորինս շատ օճառ: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում այդ երկու պարագաները դարձել են անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման՝ պաշտոն ստանալու համար: Այսօր այդ ամենին …

կարդալ ավելին

Բոլոր սպանություններից ամենակարեւորը

13.05.2005

Ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը մի սահմռկեցուցիչ թիվ էր հրապարակել, որն, ամենայն հավանականությամբ, վերցված է ոստիկանության տեղեկագրերից։ Ապրիլ ամսվա առաջին տասներկու օրվա ընթացքում մեր երկրում կատարվել է ինքնասպանության 17 փորձ։ Նրանց մի մասն է փրկվել, մյուսները հասցրել են վճիռն ի կատար ածել։ Որեւէ քաղաքակիրթ երկրի մամուլում այս թվի ի հայտ գալը եթե լուրջ ցնցումներ չառաջացներ, …

կարդալ ավելին

Ստեղծագործական միությունները` գրասենյակային հիմնարկներ

13.05.2005

Գրեթե բոլոր ստեղծագործական միությունները ծնվեցին միեւնույն ժամանակ՝ խորհրդային տարիներին։ Ամեն արվեստ իր միությունն ու տունն ուներ։ Ոմանք շատ հեղինակավոր ու հարուստ էին, իսկ ոմանք՝ ոչ այնքան։ Նրանց կարգավիճակն ու պայմանները կախված էին այն նշանակությունից, որը տալիս էր իշխող կուսակցությունը։ ԽՍՀՄ-ի մահն իր հետ բերեց խառնաշփոթ ու համատարած սեփականաշնորհում։ Գաղափարախոսության փլուզումից հետո միությունների դերը փոխվեց։ Նախկինում …

կարդալ ավելին

Առաջին անգամ` 110 մլն դրամ` դպրոցների վերանորոգմանը

13.05.2005

Վերջերս լրացավ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի գործունեության 100 օրը, ինչի կապակցությամբ նախարար Աշոտ Ղուլյանը հրավիրեց մամուլի ասուլիս: Ա.Ղուլյանը տեղեկացրեց, որ 2006թ. սեպտեմբերի 1-ից Ղարաբաղում կկիրառվի միջնակարգ կրթության 12-ամյա համակարգը: Կփոխվեն նաեւ գնահատման չափանիշները, այսինքն` 2006 թվականից ուժի մեջ կմտնի գնահատման 10 բալանոց համակարգը, ինչը եւս փաստում է այն մասին, որ Ղարաբաղը մտնում է …

կարդալ ավելին

Ցավն ամեն գնով պետք է հաղթահարվի

13.05.2005

1988 թվականին Գրետա Խնձերցյանը երկու տարեկան էր, ապրում էր Գյումրի քաղաքում իր մեծ ընտանիքի հետ: Դեկտեմբերի սկզբին Խնձերցյանների ընտանիքը նոր բնակարան էր ստացել եւ տեղափոխվել հինգհարկանի նորակառույց: Նորամուտից երեք օր հետո տեղի ունեցավ երկրաշարժը, եւ շենքի բոլոր բնակիչները զոհվեցին: Կենդանի մնաց միայն Գրետան, ով մի քանի օր իր մահացած հղի մոր գրկում փլատակների տակ էր …

կարդալ ավելին

Դեղի բիզնեսը տանիք չպետք է ունենա

13.05.2005

«Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը մշակվել է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում, սակայն, ըստ էության, օրենքի նախագծի հեղինակը ԱԺ նախագահին առընթեր Առողջապահության խորհրդի դեղագործական ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբն է: «Դեղերի մասին» գործող օրենքն ընդունվել էր 1998 թվականին: Տարիներ անց օրենքում նկատվեցին մի շարք բացթողումներ: Հարց դրվեց ոչ թե պարզապես փոփոխել եւ լրացնել «Դեղերի …

կարդալ ավելին

Մուտքը՝ ըստ ցուցակի

13.05.2005

ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ նախագահի հանդիպումն ուսանողներից շատերի համար զուտ նախագահին մոտիկից տեսնելու գայթակղություն էր: 2000-3000 ուսանող ունեցող համալսարանում հանդիպումը կայացավ 50 հոգանոց դահլիճում: Շատերը դրսում նախագահին էին սպասում, իսկ ուսանող տղաներն ասում էին, որ իրենք եկել են ընդամենը նախագահին ուղեկցող ավտոմեքենաները տեսնելու, հանդիպումն իրենց առանձնապես չի հետաքրքրում: Հարցիս, թե ինչո՞ւ վերջիններս դահլիճում չեն, …

կարդալ ավելին

Գոհար Նիկողոսյան. երազներից մինչեւ «ծաղկի տաբու»

13.05.2005

Ու գտնում է. «Հես ա` «Իմ ծոցում ծվարած իմ գառնուկ» (թե ինչպես էր ամուսինը գիշերվա կեսին քշում, որ սիգարետ ճարի.- Վ.Ի.) «Իմ գող ձեռքը» (իր արած մի քանի գողությունների մասին.- Վ.Ի.), «Արաբական խոստովանություն» (մարդասպան կնոջ հետ լուսացրած մի գիշերվա պատմություն-. Վ.Ի.), «Ամանորյա կաթված» (թե ինչպես է նախկին ամուսինը խաբում, թե փող կտա, ու հետը լինում.- …

կարդալ ավելին

Կարեւորը ֆրագմենտի մեջ չես տեսնի

13.05.2005

– Ինտելեկտուալ պաշարն ու համաշխարհային փորձը միաձուլված են: Մեզ մոտ ամեն մեկը ճանաչում է կյանքը ֆրագմենտի մեջ, որը կարող է շատ դիպուկ ու ճշգրիտ լինել, բայց դա միայն ֆրագմենտ է: Ինձ համար հայ ժողովուրդը մի սիստեմ է, որն ունի իր կամքը, բնավորությունը, ունի սնապարծություն, բայց չունի արժանապատվություն: Տերյանն ասել է. «Դու հպարտ չես, իմ հայրենիք», …

կարդալ ավելին

Ծառի փոխարեն` զուգարան

13.05.2005

Վրացյան 71 եւ 71ա բնակելի շենքերն ընդամենը 3 տարի առաջ են շահագործման հանձնվել: ՀՀ նախագահն ինքն անձամբ է կտրել այս շենքերի կարմիր ժապավենը: «Էնքան սիրուն էր մեր շենքի բակն այդ ժամանակ,- հիշում են շենքի բնակիչները,- ամբողջովին կանաչ խոտ էր ու դեղին ծաղիկներ: Երեխաներն ամբողջ օրը խաղում էին այդ բակում»: Սակայն կանաչ-դեղին երջանկությունը շատ երկար չի …

կարդալ ավելին

Խլում են ազատամարտիկների հողերը

13.05.2005

Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ Վահան Զատիկյանն իր համայնքի՝ Արցախյան պատերազմից տուժած 29 ընտանիքներից յուրաքանչյուրին 1994թ. տասը տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով 400-ական քմ հողատարածք էր հատկացրել Արարատյան առաջին զանգվածում, Սեբաստիա-Կուրղինյան փողոցների հատման եռանկյունում: Վարձակալության պայմանագրով հատկացված այդ անմշակ տարածքը պատերազմից տուժածների ընտանիքները մշակել եւ դարձրել են արդեն պտղատու այգիներ: «Այս պարիսպի ամբողջ քարերը էս տարածքից ենք …

կարդալ ավելին

Կրկնակի ուրախ ԱԺ նախագահ

13.05.2005

Ապրիլի 12-15-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն ընթանալիք երիտասարդ գրողների համահայկական երրորդ խորհրդաժողովի ընթացքում նախատեսված էր նաեւ հանդիպում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, բայց քանի որ պրն Բաղդասարյանը նախատեսված օրը պաշտոնական հերթական այցի շրջանակներում բացակայելու էր հանրապետությունից, հանդիպումը կայացավ մինչ խորհրդաժողովը՝ ապրիլի 11-ին: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ երիտասարդ գրողներ, որոնց առաջնորդում էին ՀՀ …

կարդալ ավելին

«Թո՞ւյն», թե՞ շահույթ

13.05.2005

Կանադական մի ընկերություն ցանկանում է ոսկու գործարան կառուցել Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի մոտ: Գործարանը ուզում են կառուցել Սեւանա լճի հարեւանությամբ, եւ այն կարող է մեծ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը (ԱՈԱՁ), որը կանադական «Սթերլայթ գոլդ լիմիթեդ» ընկերության մասնաճյուղն է, ապրիլի 5-ին հասարակական քննարկման ներկայացրեց իր նախագիծը։ Ընկերությունը 1997 թվականից շահագործում …

կարդալ ավելին

Կոլեկտիվ պատիժ

12.05.2005

Այն, որ «Ավետիս» հեռուստաընկերությունում փաստացի ճորտատիրական կարգեր են հաստատված, այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Նկատենք միայն, որ «Ավետիս» հեռուստաընկերության տնօրեն, Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Լեւոն Պարտագճյանը (Պատվելին) ոչ միայն ստորացուցիչ պայմաններ է ստեղծել աշխատակիցների համար, այլեւ գործնականում կիրառում է «կոլեկտիվ պատասխանատվություն եւ կոլեկտիվ պատժի սկզբունքը»։ Սկզբունք, որը լայնորեն կիրառում էր գեստապոն՝ ֆաշիստական օկուպացիայի տակ …

կարդալ ավելին

Ինչու են հայերը միշտ կասկածող ման գալիս

12.05.2005

Եթե ամերիկացիները բոլորին ժպտում են (այնպիսի տպավորություն է, որ դա ամրագրված է իրենց սահմանադրության մեջ), ճապոնացիները բոլորին հավատում են, հրեաները ոչ մեկին չեն հավատում, ապա մենք՝ հայերս, բոլորին կասկածում ենք: Չեմ կարող հաստատ ասել՝ դա գալիս է Հայկի՞ ժամանակներից, երբ նա կասկածում էր ընդոծիններին (ուշադրություն դարձրեք, ինչպիսի գտնված բառ է այսօրվա Հայաստանի համար), Արա Գեղեցիկի՞ …

կարդալ ավելին