Աշտարակի շրջանի Աղձք գյուղի բնակիչ Տարոն Հակոբյանը տարիների ընթացքում Աղձք-Ուջան հատվածում իր սեփական ձեռքերով ստեղծել է մոտ 880քմ շինարարական տարածքով եւ 1,7 հեկտար մշակված եւ ոռոգման ցանցով ապահովված հողամասով «Սասուն-33» ՍՊԸ ռեստորանային համալիրը: ՍՊԸ-ն «Հայխնայբանկին» մեծ գումար էր պարտք ու գտնվում էր ֆինանսական վատ վիճակում: Արագածոտնի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն արգելանք էր …
կարդալ ավելինՄեր ունեցած տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, որը համակարգում է վարկային միջոցները, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հասարակական կարգով տեխնիկական հարցերով խորհրդատու է եւ, բնականաբար, վերջերս մեծ աղմուկ հանած բազմասակագնային հաշվիչների համար անցկացվող մրցույթում որոշ դերակատարություն ունի, չնայած այն բանին, որ ինքը տվյալ հանձնաժողովի անդամ չէ: Ասում են, Արա Սիմոնյանը կողմնակից եւ շահագրգիռ է, որ մրցույթում …
կարդալ ավելինԴեռ անցյալ դարի կեսերից, երբ խորհրդային քարոզչամեքենան կիբեռնետիկան անվանեց բուրժուական կեղծ գիտություն, չգիտես ինչպես, բայց Հայաստանում այդ գիտությունը սկսեց զարգանալ: Այս հարցի պատասխանը թողնելով պատմաբաններին, փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները Հայաստանում այսօր, երբ ողջ աշխարհը հասկացել է, որ առանց այդ ոլորտի դժվար է 21-րդ դարում առաջ գնալ: Սկսենք նրանից, որ …
կարդալ ավելինԷստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի առաջիկա համերգային այցը Հայաստան օրեցօր հայ հասարակության մոտ սկանդալային արձագանք է ստանում: Նրա համերգները պրոպագանդող ցուցանակները որոշ պատրիոտների ձեռքերով պատառոտվում են: Այցելելով այն արհեստանոց, որտեղ պատվիրվել էին վերոնշյալ ցուցանակները, ականատես եղանք, թե դրանք ինչպես էին բզկտվել երեւանցիների կողմից եւ հետ բերվել նույն արհեստանոց: Երբ վարպետին հարցրեցի, թե ինչպես են ցուցանակները վնասել, …
կարդալ ավելինՖրանսիացի կինոդերասանուհի Բրիջիդ Բարդոն Ֆրանսիայում պայքարում է թափառող շների եւ առհասարակ կենդանիների որսի, սպանության, նրանց մորթուց մուշտակներ կարելու եւ հագնելու դեմ: Դեռեւս 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին Բարդոն նամակ էր հղել ՀՀ իշխանություններին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ թափառող շների համար կացարաններ կառուցելու հորդորով: Նույնպիսի նամակով նա դիմել էր նաեւ Ռուսաստանի իշխանություններին, հատկապես Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Աննա …
կարդալ ավելինԱվելի հեշտ է երեխային հեռուստացույցի առջեւ նստեցնել ու թույլ տալ նայել, քան սկսել միասին նկարել, պարել, գիրք կարդալ կամ խորանարդիկներից տնակ սարքել։ Հաճախ խաղալ համոզելը, նաեւ սովորեցնելը, ավելի դժվար է, քան հեռուստադիտում թույլատրելը։ Դիտումը մասնակցություն չի պահանջում, դա ժամանակը լցնելու պասիվ միջոց է։ Երեխան ինքնակամ հեռուստացույցից չի բաժանվում՝ ձեռք բերելով կախվածություն արագ փոփոխվող ու գունեղ …
կարդալ ավելինՎիլեն Սուքիասյանը Կոմկուսի Արաբկիրի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարն է այժմ: Վիլեն Սուքիասյանի մասին ես գրում եմ, որովհետեւ, իմ համեստ կարծիքով, նա պատմական արժեք է: Սույն մտքին ես հանգել եմ ոչ միայն Վիլեն Սուքիասյանի հետ շփման արդյունքում. այդ մասին պնդում են նրան ճանաչողները, բոլո՛րը: Վիլեն Սուքիասյանն անդավաճան կոմունիստ է: Նման բան մեր օրերում սակավ է պատահում: …
կարդալ ավելինԻրանի քաղաքացի Փարվիզ Նոսրաթի Ալամդարին իր ասելով Հայաստան է եկել 1993 թվականին Իրանի Լորիստանի մարզի Խորամաբադ քաղաքից: Իսկ մամուլում հրապարակումներ կան, որ նա Իրանի արեւմտյան Ադրբեջանի Ալամդարի գյուղի նախկին բնակիչ է, ազերի. այդ գյուղում ապրում են ազերիներ: Հայաստանում Փարվիզը զբաղվել է մի քանի բիզնեսով: Խոսակցության ժամանակ նա իր գործունեությունը շատ կցկտուր ներկայացրեց: Մի փոքր պարզ …
կարդալ ավելինՊարույր Հայրիկյանը Կոտայքի մարզի Գողթ գյուղում ամառանոց ունի: Ոմանք ասում են՝ տունն իրենն է, մյուսները, թե՝ «քրոջ անունով ա»: Գողթի այն թաղում, որտեղ Հայրիկյանի ամառանոցն է, հիմնականում երիտասարդ, «նոր բաժանված ընտանիքներ են», ովքեր դեռ չեն էլ հասցրել տուն կառուցել ու շատերը դեռ «դոմիկների» մեջ են ապրում: Այս թաղը գյուղից բավականին կտրված է. «Մեր երեխեքը մոտ …
կարդալ ավելինԿահույքագործության ոլորտը մեզ մոտ աստիճանաբար զտվում է, բայց շատ են այն կազմակերպությունները, որոնք դրսից շինանյութ են ներկրում անօրինական ճանապարհով: Բացի այդ, կահույքի որոշ արտադրողներ ապօրինի ծառահատումներ են կատարում: «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանի հավաստմամբ՝ ընկուզենին եւ պտղատու ծառերն ընդգրկված են Կարմիր գրքում եւ դրանց հատումներն օրենքով արգելված են, մինչդեռ մեր տվյալներով` ընկուզենու փայտից կահույքի …
կարդալ ավելինՈչ զինվորական ծառայությունը հնարավոր դարձավ, երբ 2003 թվականի դեկտեմբերին ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը: Սակայն ծառայողներից շատերը զղջում են, որ ընտրել են այլընտրանքային ծառայությունը, եւ ասում են, որ կնախընտրեին ընդհանրապես հրաժարվել ծառայությունից ու բանտ նստել: Պատճառն այն է, որ աշխատանքային ծառայությունն անցկացվում է զինվորական ռեժիմով, վերահսկվում Զինվորական ոստիկանության կողմից եւ զինվորական ծառայությունից 1,5 տարով երկար …
կարդալ ավելինՄեր հարցին, թե անվանի նկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի դստեր տանից գողացված 21 գործերի հետաքննությունն ի՞նչ վիճակում է, գտնվե՞լ են, թե՞ ոչ, եւ ի՞նչ ընթացքում է գործը, ՀՀ ոստիկանության ծառայության Հասարակական կապերի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանը գրավոր պատասխանել է. «2005թ. սեպտեմբերի 6-ին Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանից կատարված գողության փաստով հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, իսկ գողացված …
կարդալ ավելինՄարդկությունն իր ողջ պատմության ընթացքում միշտ ձգտել է արդարության: Բոլոր ազգերի եւ ազգությունների հեքիաթներում, առակներում եւ ասացվածքներում բարին, գեղեցիկը, լավը միշտ գովաբանվում են, իսկ չարն ու խաբեբան՝ պատժվում: Ժամանակակից աշխարհում դա արտահայտվում է, օրինակ, Հոլիվուդի հայտնի ֆիլմերի «happy end»-ով: Փորձենք պարզաբանել, թե որ հայկական ասացվածքներն են այսօր շատ օգտագործվում: «Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»: …
կարդալ ավելինՔաղաքապետ Երվանդ Զախարյանի համաձայնությամբ եւ համապատասխան հրավերով` առաջիկայում Հայաստան է ժամանելու ռուս փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: Այս հրավերը տարօրինակ է նրանով, որ երկու տարի առաջ Ֆիլիպ Կիրկորովը Թուրքիայում՝ փաթաթված թուրքական դրոշով, մեծ համերգներ էր տալիս ու բոլորովին վերջերս էլ հայ լրագրող Իրինա Արոյանին հրապարակավ վիրավորել էր: Նշենք, որ անգամ Խաբարովսկում ռուս ժողովուրդը բոյկոտել էր Ֆիլիպին՝ հայ …
կարդալ ավելինԿաթնամթերքի օգտակար լինելու հանգամանքը հայտնի է նույնիսկ ոզնուն: Բայց որ անորակ կաթից կարելի է շատ «որակով» հիվանդանալ, քչերս ենք մտահոգվում: Իհարկե, կաթնատու կենդանիների հետ ամենաշատ շփում ունեցող ու գիտակ գյուղացուն չես համոզի, որ կաթի որակը կախված է շատ բաներից: Օրինակ, կովին կթելուց առաջ կովանոցը օդափոխելուց ու կուրծքը գոլ ջրով լվանալուց։ Որ կաթի առաջին շիթերը պետք …
կարդալ ավելինԿենդանիների հայկական շուկան կենդանասերներին այսօր ավելի մեծ տեսականի չի առաջարկում, քան խորհրդային տարիներին էր, թեեւ այն ժամանակ միլիոնուկեսանոց Երեւանում ընդամենը նման մի քանի խանութ կար: Այսօր թեեւ կենդանիների վաճառակետերն անհամեմատ ավելացել են, սակայն ո՛չ տեսականին է խիստ տարբերվում, ո՛չ գնորդների թիվն ու ճաշակը: Բացի այդ, նախկինում մարդիկ կային, ում սերը կենդանիների հանդեպ ֆանատիզմի էր հասնում, …
կարդալ ավելինՓախստական ընտանիքին կարող են վտարել այն բնակարանից, որը զբաղեցնում է մոտ 15 տարի: Ընտանիքը հայտնվել է իրավական խառնաշփոթում, որը կարող է անդրադառնալ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած մոտ 300.000 հայերի ճակատագրի վրա: Անցյալ տարվա հոկտեմբերին Քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց վտարել 72-ամյա Ալբերտ եւ Ռայա Լազարյաններին երկու սենյականոց բնակարանից, որտեղ նրանք ապրում …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանն ուղղած զենքի շրջանառությանն առնչվող մեր հարցումները հետաքրքիր պատասխաններ ունեցան: Ըստ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սայադ Շիրինյանի, միայն 2004թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվել է զենք կրելու 1137 թույլտվություն, որոնցից 700-ը վերաբերել են գազային, 172-ը` պարգեւատրական եւ 265-ը` որսորդական ակոսափող զենքերին: Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից …
կարդալ ավելին«Օղորմածիկ մերս ասում էր՝ էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն՝ թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը։ Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին։ Հատկապես նրա «Թափառաշրջիկ» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից։ Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին։ Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի մեջ մտնե՞լն …
կարդալ ավելինՄեր իրականության մեջ քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ առանց թույլտվության ու անհրաժեշտ փաստաթղթերի` մարդիկ կառուցում են ամենատարբեր խախտումներով, քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարող անճաշակ շինություններ: Հետո փորձում են քաղաքապետարանից ու թաղապետարաններից թույլտվություններ ձեռք բերել, օրենքներն ու որոշումները համապատասխանեցնել ստեղծված իրավիճակին եւ ունեցած տանիքային կապերով իրենց կամքն ու ճաշակը պարտադրել քաղաքին ու շրջապատին: Որպես օրինակ` «168 Ժամ» …
կարդալ ավելին