հասարակություն

Որս. տղամարդկանց կայսրություն

07.05.2005

Ի՞նչ հրապուրիչ բան կա որսի մեջ՝ գնում ես մի քանի օրով քաղաքից դուրս, որտեղ քաղաքակրթության ոչ մի հարմարություն չկա, մրսում-սառում ես, քայլում՝ մինչեւ ծնկներդ ընկղմվելով ձյան կամ ցեխի մեջ, ժամերով հետապնդում կամ սպասում հարմար պահի, որ անվրեպ կրակ արձակես։ Եվ հանուն ինչի՞։ Նախամարդկանց նման ժամանակակից տղամարդիկ ստիպված չեն սեփական ձեռքերով որսած սնունդը տուն բերել։ Այսօր …

կարդալ ավելին

Նամակ «168 օր» թերթի խմբագրությանը

07.05.2005

Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Ճամբարակի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներս վրդովմունքով կարդացինք ձեր թերթի հրապարակումը մեր տարածաշրջանի մասին, որտեղ տեղ են գտել բազմաթիվ սխալ, անպատասխանատու եւ լկտի տեղեկություններ: Դուք պարզապես խեղաթյուրել եք մի ողջ տարածաշրջանի պատմությունն ու ներկա իրողությունը: Բոլորին է հայտնի մեր Հանրապետության սոցիալական ու տնտեսական դժվար վիճակը եւ մեր տարածաշրջանի խնդիրները նույնն են ինչ …

կարդալ ավելին

«MADE IN ARMENIA» պիտակով հագուստը՝ Լաս Վեգասում

07.05.2005

Թերեւս չենք սխալվի, եթե ասենք, որ այսօր մոդելային բիզնեսն այն եզակի բնագավառներից է, որ բավական արագ տեմպերով զարգանում է Հայաստանում: Ու չնայած հայտնի մոդելավորողների հավաստմամբ՝ դեռ շատ հեռու ենք պրոֆեսիոնալ կոչվելուց, այնուամենայնիվ, հայկական մոդելային բիզնեսի մեջ կա մի բան, որ հատկապես գրավում է օտարերկրյա մասնագետներին, եւ վերջիններս էլ սկսում են որոշակի ներդրումներ անել այս ոլորտում: …

կարդալ ավելին

Միայն բոմժերը չեն շիշ հավաքում

07.05.2005

Ես բոմժ չեմ Մի ծանոթ երիտասարդ պատմեց, որ Ամանորյա տոնական օրերին փողոցում քայլելիս նկատել է աղբամանը քչփորող միջին տարիքի մի տղամարդու՝ մաշված ու կեղտից սեւացած հագուստով: «Ինքս արդեն տան ամանորյա գնումներս կատարել էի, եւ խիղճս տանջեց, որ այդ մարդն աղբամանն է քչփորում: Մոտեցա՝ երկու հազար դրամ ձեռքիս, ասացի՝ «Ախպեր ջան, առ էս մի քիչ փողը, …

կարդալ ավելին

4 միլիոն ծաղիկ են տնկելու

07.05.2005

Երեւանի քաղաքապետարանը 2005 թվականը հայտարարել է կանաչապատման տարի: Խոստանում են այդ նպատակով տնկել 40.000 ծառ եւ 4 մլն ծաղիկ, նաեւ՝ թփեր ու գազոններ: Որպեսզի այս տարվա տնկածներն էլ նախորդ տարիների տնկածների նման քամին ու կրակը չտանեն, որոշվել է թաղապետարանների հետ միասին վերանորոգել քաղաքի ընդհանուր 350 կմ ոռոգման ցանցից 130-140 կմ հատված: Այս ոլորտում 1990 թվականից …

կարդալ ավելին

Խաղա, բայց չափդ ճանաչիր

07.05.2005

Խաղալիքների՝ բավականին հագեցած մեր շուկան, թվում է, ընտրության լայն հնարավորություն է տալիս եւ տեսականու, եւ գնային բազմազանության առումով: Սակայն խաղալիքների աշխարհն էլ է ենթակա որոշակի քաղաքականության: Իրազեկները խոստովանում են, որ շուկայի նման բազմազանությունը նաեւ իր բացասական կողմերն ունի այն առումով, որ մեզ հիմնականում առաջարկվում է արտասահմանյան արտադրության՝ հատուկ երրորդ երկրների համար նախատեսված ապրանք: Պատճառները թերեւս …

կարդալ ավելին

Անժառանգ ծերերը զրկվում են նպաստից

07.05.2005

Ամեն տարի ՀՀ կառավարությունը մեծ հրճվանքով թոշակի աննշան բարձրացումներով թոշակառուներին փորձում է ուրախացնել: Բայց պարզվում է, թոշակառուներն այդքան էլ միամիտ չեն, որ շուտ ուրախանան: Որովհետեւ նրանք արդեն գիտեն, որ այդ բարձրացումներին սովորաբար հաջորդում կամ նախորդում է կոմունալ որեւէ վարձավճարի կամ ընդհանրապես հիմնական օգտագործման ապրանքների թանկացումը: Թոշակառուների որոշ ընտանիքներ ներգրավված են նաեւ սոցիալական ծառայության ծրագրերում. նպաստ …

կարդալ ավելին

«Հայֆիլմը» կդառնա Նյու Վասյուկի

07.05.2005

Իրականում վատ չէր լինի, եթե գոնե մեկ կինոռեժիսոր որոշեր ֆիլմ նկարահանել տարիներ շարունակ մրցույթի դրվող-հանվող «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման մասին: Վստահ ենք, որ այն կլիներ լավագույնների շարքում եւ մասնակցելով «Օսկար» մրցանակաբաշխությանը, կարող էր անգամ շատ լուրջ մրցանակների արժանանալ: «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրինությունը սեպտեմբեր ամսին ուրախացել էր, որ կինոստուդիան սեփականաշնորհելու վերաբերյալ մրցութային հայտ ներկայացրած «Գաֆէսճյան» հիմնադրամի ծրագիրը սառեցվեց: …

կարդալ ավելին

Մոլիբդենը Հովեյանի կյանքում

07.05.2005

Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը` օգտվելով առիթից, տպագրել է իր բանաստեղծությունների ժողովածուն: Ընդ որում, պարոն նախարարն իրեն դասել է «21-րդ դարի հայ պոեզիա»-ի շարքը: Ի դեպ, գրքի որակյալ տպագրությունը հովանավորել է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը:

կարդալ ավելին

Բյուրոկրատիա՝ հանուն անվտանգության

07.05.2005

Մարդն օգտվում է կյանքի բարիքներից եւ անշուշտ ակնկալում է, որ այն ստեղծողն ու ներկայացնողը ոչ միայն գեղեցիկ փաթեթավորված կամ ձեւավորված կլինի, այլեւ՝ որակյալ, անվտանգ եւ առողջ: Դժվար թե մեզանից մեկը հանդուրժեր, եթե իմանար, որ իր բուտերբրոդը համեմված է բորբոսնած թթվասերով, իսկ գեղեցկադեմ աղջիկը, որը մատուցեց այն, վեներական հիվանդություն ունի: Թող չնեղանան նույն մատուցողուհիները, բարմենները, վաճառողները, …

կարդալ ավելին

Թատերական ինստիտուտը պակասեց 440 քմ տարածքով

07.05.2005

ՀՀ կառավարությունը որոշել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից 440 քմ տարածք հատկացնել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանը»: Բուհի տնտեսական գծով պրոռեկտոր Հովհաննես Մինասյանից տեղեկացանք, որ իրենք նորմալ են վերաբերվել այս երեւույթին եւ կցանկանային ավելի լավ պայմաններով տարածք հատկացնել եւ ոչ թե կիսաքանդ ու վթարային: «Շենքը մեր բալանսի վրա …

կարդալ ավելին

Բեսլան. մի ընտանիքի պատմություն

07.05.2005

Արդեն մոտ հինգ ամիս է անցել Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո։ Շատերը երեւի թե աղոտ են հիշում այդ մղձավանջը։ Սակայն Հարություն Ալեքյանը եւ մեր հայրենակիցներից էլի մի քանիսը ողջ կյանքում իրենց սրտում կպահեն իրականության այդ ամենադաժան ու զարհուրելի կտորը։ Վերջերս փորձեցինք հետաքրքրվել, թե պետական մարմիններում ի՞նչ տեղեկություններ կան Բեսլանում տեղի ունեցած տեռորիստական ակտի …

կարդալ ավելին

Վերջաբանի փոխարեն

07.05.2005

Գերեզմանափորը մեզ ուղեկցում է դեպի անտուն մարդկանց համար նախատեսված գերեզմանահատվածը: Այնտեղ այսօր երկու անտուն մարդու դիակ պիտի ամփոփեն: Երեւանի թափառաշրջիկներից երկուսը մահացել են, բայց առատ ձյունը փակել է առանց այդ էլ դժվարանցանելի ճանապարհն ու մահացածներին բերող մեքենան չի կարողացել տեղ հասցնել դագաղները: Գերեզմանաթմբերի վրա անուն-ազգանուններ, ծննդյան ու մահվան տարեթվեր չեն լինելու: Ոչ ոք չգիտի` ո՞վ …

կարդալ ավելին

Գողը՝ «Շեստոյից»

07.05.2005

Հունվարի 19-ին ոստիկանության կենտրոնի բաժին է դիմել քաղաքացի Հովսեփ Բաբայանը եւ հայտնել, որ հոկտեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում իր տանից գողացել են ամբողջ ունեցվածքը: Հովսեփ Բաբայանն այդ ժամանակ ընտանիքով Մոսկվայում է եղել, Հայաստան է եկել դեպքի պատճառով: Օրերս կենտրոնի ոստիկանությունը պարզել է, որ գողությունը կատարել են երեք հոգով. Ա.Գասպարյանը, Գ.Պետրոսյանը եւ Գ. Հովհաննիսյանը: Ներս են …

կարդալ ավելին

Ամուսնական երկու պայմանագիր

07.05.2005

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է ամուսնական պայմանագրի կնքման երկու դեպք: Ըստ Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի, ամուսինները եղել են հայ, բայց ոչ ՀՀ քաղաքացի: Ամուսինների միջեւ կնքված պայմանագիրը վերաբերել է հիմնականում մինչամուսնական եւ համատեղ ձեռք բերված գույքի տնօրինման եւ համատեղ ապրելու խնդիրներին: Տիկին Գաբոյանի ասելով՝ ամուսնական պայմանագրի կնքման պահանջարկ չկա ոչ …

կարդալ ավելին

Թե ինչ պատահեց, երբ մեր թղթակիցը որոշեց սոցքարտ ստանալ

07.05.2005

Մեր թղթակիցն իր բազմաբովանդակ կյանքի ընթացքում բախտ է ունեցել կենդանի շփում ունենալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ: Նախարարի հետ նրան բախտ է վիճակվել նաեւ թեյ կամ սուրճ խմել (թղթակիցն իր հետ պատահածից հետո ստույգ չէր հիշում՝ թե՞յ, թե՞ սուրճ): Թեյ կամ սուրճ ըմպելու ժամանակ մեր թղթակիցը հավաստիացնում է, որ իր սեփական ականջներով լսել է …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը փող աշխատում

07.05.2005

Ասում են, որ հայերս աշխատասեր ազգ ենք: Ես համամիտ եմ այս մտքին: Չաշխատող հայ այսօր դժվար է գտնել: Այլ հարց է, թե ինչպես են աշխատում եւ ինչպես են այդ աշխատանքի դիմաց վարձատրվում: Ազգի մի մասն աշխատում է աշխատանք գտնել, մի մասը` աշխատում է չաշխատել (խոսքն, իհարկե, Ազգային ժողովի մասին է), մյուսներն աշխատում են, որ ուրիշները …

կարդալ ավելին

Նվազագույն ջերմաստիճանը՝ 20՝ ըստ Ցելսիուսի

07.05.2005

Երկուշաբթի օրվանից հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը: Առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է իրականացնելու դասասենյակներում նորմալ ջերմություն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին բազմիցս հայտարարվեց հեռուստատեսությամբ: Սակայն դպրոցների մեծ մասը, չնայած տնօրենների հավաստիացմանը, ի վիճակի չէ ապահովել 20 աստիճան ջերմություն՝ դպրոցներին պետության կողմից հատկացված բյուջետային միջոցների պակասի պատճառով: Տնօրենների մտահոգությունը հաստատվեց՝ առաջին օրը որոշ դպրոցներում ջերմաստիճանը չէր գերազանցում …

կարդալ ավելին

Մատենադարան առնետներ կթափանցեն

07.05.2005

2002թ. ՀՀ կառավարությունը եւ Ամերիկայի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը համատեղ հիմնեցին Հայաստանի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը: Հայաստանի Հանրապետությունը Հիմնադրամում ներդրել է Կասկադի կիսավարտ կառույցը եւ թանգարանի համար անհրաժեշտ հողատարածք՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 13 հա տարածք: Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը հանձն է առել միջոցներ ներդնել՝ թանգարանի կառուցման եւ Կասկադի շինությունն ավարտին հասցնելու համար: Կասկադին հարակից հողատարածքները, որ հանձնվեցին հիմնադրամին, …

կարդալ ավելին

Ֆլեշը եւ Զայցեւը

07.05.2005

Մոդելյոր Սլավա Զայցեւի պատվին կազմակերպված ընդունելությանը «Բելաջիո» ռեստորանում ներկա էր նաեւ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Վերջինիս հարցրեցինք, թե տղամարդկանց ցուցադրված բոհեմիկ հագուստներից հատկապես որը կնախընտրեր հագնել: Պրն Բեգլարյանը նախ ասաց, որ ինքը ընտանիքի 12-րդ զավակն էր, այդ պատճառով սովոր է հագնել եղբայրների հագած հագուստը եւ նոր հագուստի մեջ այնքան էլ լավ չի զգում: Եվ …

կարդալ ավելին