Նվազագույն ջերմաստիճանը՝ 20՝ ըստ Ցելսիուսի

07/05/2005

Երկուշաբթի օրվանից հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը:
Առողջապահության նախարարությունը խիստ հսկողություն է իրականացնելու
դասասենյակներում նորմալ ջերմություն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին
բազմիցս հայտարարվեց հեռուստատեսությամբ: Սակայն դպրոցների մեծ մասը,
չնայած տնօրենների հավաստիացմանը, ի վիճակի չէ ապահովել 20 աստիճան
ջերմություն՝ դպրոցներին պետության կողմից հատկացված բյուջետային
միջոցների պակասի պատճառով: Տնօրենների մտահոգությունը հաստատվեց՝ առաջին
օրը որոշ դպրոցներում ջերմաստիճանը չէր գերազանցում 15 աստիճանը, իսկ
աշակերտների հաճախելիությունը՝ 50%-ը: