հասարակություն

Գաղթականների երկիր

12.05.2005

Մեր թերթի նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք Ամիրյան 4/16, 4/18, 4/24 հասցեների տխրահռչակ պատմությանը: 4/24 հասցեի մի բնակչուհի, ով չէր ցանկացել ներկայանալ, դժգոհ էր մեր հրապարակումից: Բնակչուհին պատմել էր, որ շենքի 70-ամյա բնակիչներից մեկը 4/24 հասցեի սեփականատեր Մելիք Գասպարյանի առաջարկից լուրջ սթրես է տարել, «լավ ա ինֆարկտ չտարավ»: Նույն բնակչուհին դժգոհ էր, որովհետեւ մեր հրապարակումից …

կարդալ ավելին

Ժողովրդագրական Հայաստան

12.05.2005

Վերջին մեկուկես տասնամյակի արտագաղթը միայն հասարակական անհանգստության պատճառ է դարձել։ Այն պատշաճ մակարդակով վերլուծված չէ։ Պատճառը երեւի այն է, որ արտագաղթի հասարակական, ժողովրդագրական, տնտեսական բացասական հետեւանքները դեռեւս նկատելի չեն մեր կյանքում։ Ժողովրդագրական մեկ-երկու վերլուծություն իհարկե արվում է։ Դրանց հիմնական բացահայտումն այն է, որ երկրից առավելապես մեկնել է աշխատունակ տարիքի բնակչությունը։ Բայց դա մի փաստ է, …

կարդալ ավելին

Հաղթահարել գարնանամուտը

12.05.2005

Վաղ գարնանը մեզ հետապնդում է երկու տհաճ երեւույթ՝ սեզոնային ավիտամինոզը եւ դիմադրողականության անկումը: Սրանք միմյանց հետ շաղկապված են եւ օրգանիզմի կենսական ռեսուրսների սպառման ուղղակի հետեւանք են: Դրանցով են պայմանավորված նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումները եւ, այսպես կոչված, գարնանային դեպրեսիայի ի հայտ գալը: Ավիտամինոզը զարգանում է գարնան ամիսներին թարմ մրգերի ու բանջարեղենի բացակայության պատճառով: Իսկ ձմեռվա միրգն …

կարդալ ավելին

Թույլատրված ինքնաբուժություն

12.05.2005

Ինչպե՞ս պայքարել գարնանային տկարության դեմ: Ինչպե՞ս ձերբազատվել վատ տրամադրությունից եւ հավատալ, որ կյանքը շարունակվում է: Նախ եւ առաջ, պետք է հիշել, որ բուն պատճառը օրգանիզմի հյուծվածությունն է, վիտամինների պակասությունը, ուստի երեխաներին, ծերերին, ծանր ֆիզիկական եւ մտավոր աշխատանք կատարողներին հարկավոր է լավ սնվել՝ օրաբաժնում ներառելով որքան հնարավոր է շատ կաթնամթերք, հատկապես` թթվասերը կաթնաշոռի հետ, ցիտրուսային մրգեր, …

կարդալ ավելին

Ինչ են ուտում հայերը

12.05.2005

Ուտելը մարդու կենսական պահանջներից մեկն է: Եվ ինչպես ամեն ինչ, այս պահանջը եւս ունի ազգային առանձնահատկություններ: Բնականաբար իտալական, ֆրանսիական, մեքսիկական, ռուսական եւ այլ խոհանոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ հայկական խոհանոցը: Փորձենք թվարկել այսօրվա հայկական խոհանոցում ընդունված ամենաճանաչված ուտեստները՝ տոլմա, խաշ, խորոված, բոզբաշ, քյուֆթա, ղավուրմա, խաշլամա, չխրթմա, հարիսա: Մի քիչ ավելի ուշադիր ուսումնասիրելով, …

կարդալ ավելին

Հայաստանը Ինտերպոլում

12.05.2005

ՀՀ Ոստիկանության ծառայության Հասարակական կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանին գրավոր տեսքով հարցումներ ուղղեցինք Ինտերպոլի հայաստանյան ծառայության գործունեության եւ այլ հարցերի շուրջ: – ՀՀ քանի՞ քաղաքացի է փնտրվում «Ինտերպոլ» ծառայության միջոցով եւ հիմնականում ի՞նչ պատճառներով: – 2005թ. հունվարի մեկի դրությամբ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով …

կարդալ ավելին

Ինտերպոլը եւ մշակութային արժեքները

12.05.2005

Պաշտոնական տվյալներով` 2005թ. հունվարի դրությամբ` Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ տարածքում գողացված 36 մշակութային արժեք, իսկ Այվազովսկու «Ծովը լուսընկա գիշերովը» եւ 1672թ. ձեռագիր «Մեռել հարոց» ավետարանը հայտնաբերվել եւ վերադարձվել են:

կարդալ ավելին

Ինչո՞ւ փակեցին «Անիսը»

10.05.2005

«Պապլավոկ» սրճարանի հարեւանությամբ գտնվող «Անիս» դեղատունը փակվել է: Մի քանի տարվա պատմություն ունեցող հայտնի դեղատունը, որտեղ նույնիսկ դեղորայք հայթայթելու լարված տարիներին կարելի էր նույնիսկ հոգեմետ դեղեր գնել, պատկանում էր «Անիս» ֆիրմային: Մեր տվյալներով, վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր կատարել եւ կասեցրել ֆիրմայի գործունեությունը: Նույն բախտին արժանացավ նաեւ ֆիրմայի դեղատունը: «Անիս» դեղատանը հայտնաբերվել է ապօրինի …

կարդալ ավելին

Սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդանում են

10.05.2005

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում բաց դռների օր է: Մարդիկ այցելում են վաղ առավոտից: Գալիս են նույնիսկ հեռու շրջաններից, իմանալով, որ գոնե այդ օրն իրենց մասին առանց փողի հոգ կտանեն: Ամսվա այս մեկ օրը կարելի է անվճար հետազոտվել: Վարդենիսից երկու կին, տեղեկանալով այս մասին, հիվանդանոց էին եկել՝ բերելով ծանր վիճակում հայտնված …

կարդալ ավելին

Գովազդատուները վախենում են գովազդից

10.05.2005

Ռալլին համարվում է ավտոսպորտի թագավորը: Հայաստանում այս սպորտաձեւի գագաթնակետը 70-ականներն էին: 1964-75թթ. մեր սպորտսմենները հավասարը չունեին Խորհրդային Միությունում: Ցավոք, այն ժամանակ խորհրդային համակարգը թույլ չէր տալիս, որ բոլոր չեմպիոնները մասնակցեն միջազգային մրցություններին: Հայաստանի միակ ավտոսպորտսմենը, որ մասնակցեց եվրոպայի մրցումներին եւ թիմի կազմում հաղթանակ տոնեց 1972 թվականին, Էդիկ Սրապիոնյանն էր: Մեր հարցերին պատասխանում է Հայաստանի Ավտոմոբիլային …

կարդալ ավելին

Ֆլորան վտանգի տակ է

10.05.2005

Մարտի 8-ին՝ փշոտ կակտուս Երբ Քնարիկ Հովհաննիսյանի մոտ կաթվածի նշաններ ի հայտ եկան, նրան տարան վերակենդանացման բաժին: 25 օր ապաքինվելուց հետո բժշկուհին նրան խորհուրդ տվեց բույսեր խնամել: Վերջինս շատ ծանրաբեռնված էր, որովհետեւ ընտանիքում հինգ տղամարդու խնամք էր տանում՝ չորս որդու եւ ամուսնու, հաշմանդամ, անկողնային հիվանդ տալի խնամակալությունը նույնպես իր վրա էր: Բժշկուհին պնդեց, որ նա …

կարդալ ավելին

Ի՞նչ արժե զինգրքույկը

10.05.2005

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2004թ. մարտի 1-ից: Սա օրենք է 1992-2004թթ. պարտադիր զինծառայությունից խուսափած հայ երիտասարդների համար, որոնց 27 տարին արդեն լրացել է: Այս երիտասարդները Հայաստանից «փախել» են կամ գնացել են մինչեւ զորակոչային տարիքը եւ այլեւս չեն վերադարձել: Մինչ օրենքի ընդունումը նրանք վերադառնալու հնարավորություն …

կարդալ ավելին

Երիտասարդն ասում է, որ իրեն հաշմանդամ են դարձրել զինվորական բժիշկները

10.05.2005

«Վիրահատությունից անմիջապես հետո ես արթնացել ու զրուցել եմ անզգայացնող բժշկի հետ,- հիշում է Լաերտը: -Ես սկզբում լսում ու խոսում էի, բայց ոտքերս չէին շարժվում»: Վիրահատությունից հետո Լաերտն այդպես էլ չկարողացավ ո՛չ քայլել, ո՛չ լսել: Նրա ծնողները մեղադրում են Երեւանի զինվորական հոսպիտալի բժիշկներին եւ ասում են, որ որդին հաշմանդամ է դարձել այն պատճառով, որ բժիշկներն անտեսել …

կարդալ ավելին

Սովորական ռեկետ

10.05.2005

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը» դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ «Պետության կարիքների համար վերցվող օտարման գոտիներում բնակվող բնակիչներից համապատասխան փաստաթղթեր պահանջելու» հայցադիմումով: Խոսքն Ամիրյան 4/16 եւ 4/18 շենքերի մասին է: Ընդ որում, Ամիրյան 4/16 շենքի սեփականատերը «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանն է: Հայցադիմումը ներկայացվել է ինչպես Լյուդմիլա Հարությունյանի, …

կարդալ ավելին

Պոլիտեխնիկ. անդառնալի սեր

10.05.2005

Հիշողությանս մեջ այսպիսի արտահայտություն է մնացել. «88-ի շարժումը Պոլիտեխնիկից ու Մերգելյան ինստիտուտից սկսվեց»: Դե, Մերգելյանում էլ, ասում էին, հիմնականում Պոլիտեխնիկի կադրերն էին: Հիմա Պոլիտեխնիկը, ճիշտ է, առաջվա «պրիստիժը» չունի, ու Ճարտարագիտական համալսարան է կոչվում, բայց «պոլիտեխնիկ» բառը մեր ոչ հեռու պատմական անցյալից «պրիստիժնի» հուշեր է արթնացնում շատերի մեջ: Հատկապես` այժմյան քաղաքական շրջանակներում: Պոլիտեխնիկն արդեն 72 …

կարդալ ավելին

Ինչպես են հայ տղամարդիկ սիրում կանանց

10.05.2005

Սերը մարդուն տրված ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է: Ինչեր ասես, որ չեն արել մարդիկ սիրո համար՝ դարձել են պոետ ու սերենադներ երգել, խանդել են ու լացել, բարձրացել են «յոթերորդ երկինք» եւ իջել ծովի հատակը: Այսօր այդ ամենը, իհարկե, ծիծաղելի է թվում: Այսօր լավագույն դեպքում իրար «չատով» նամակ են գրում կամ բջջային հեռախոսով «մեսիջ» ուղարկում: Եթե առաջ …

կարդալ ավելին

Մի շենք, երկու տնօրեն

10.05.2005

Վերջերս Մշակույթի նախարարությանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը առաջարկել է միավորել Կամերային երաժշտության տան եւ նվագախմբի տնօրինությունը: Մեկ տնօրինությամբ են գործում եւ բոլոր թատրոնները, եւ համերգասրահները: Որքան հայտնի է, մշակույթի նախարար Հ. Հովեյանը առանձնապես ոգեւորված չէ այս առաջարկով: Նշենք, որ Կամերային երաժշտության տան տնօրենը նախկինում առանձնապես ոչ հայտնի դերասան, դաշնակցական …

կարդալ ավելին

«Սոլիդ» մոտեցում՝ ինքնակամ կառույցներին

10.05.2005

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետի 27.02. 2003թ. 379 -1 որոշմամբ գործող՝ Երեւանի վարչական սահմաններում գտնվող ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեցին փետրվարի 23-ին: Հանձնաժողովը վերջնական արդյունքները դեռ չի ամփոփել: Փետրվարի 10-ի դրությամբ, ինչպես տեղեկացնում …

կարդալ ավելին

Ճամբարակցիները բողոքում են

10.05.2005

Փետրվարի 17-ի առավոտյան խմբագրություն էր եկել Երկրապահ կամավորականների միության մի ներկայացուցիչ՝ որոշ լրատվամիջոցների նկարահանող խմբերի հետ: Միտինգային իրենց տրամադրություններն առաջարկեցինք այլ վայրում դրսեւորել: ԵԿՄ անդամը, դուրս գալով, ասաց, որ շուտով Ճամբարակից ավտոբուսներով կանայք են գալու: Եվ իսկապես որոշ ժամանակ անց խմբագրություն եկան մոտ 50 ճամբարակցիներ, որոնք բողոքում էին «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածի դեմ, …

կարդալ ավելին

Պեղումները սկսվել են

10.05.2005

«Շուշիի հիմնադրամ» հասարակական-բարեգործական կազմակերպությունն արշավախումբ է կազմակերպել Շուշիի մոտակայքում պեղումներ սկսելու նպատակով: Ուսումնասիրվելու են շուրջ 200 դամբարան ու ամրոց, բրոնզե դարի արձանիկներ: Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը փետրվարի 18-ին սկսված հայ գիտնականի հնէաբանների պեղումների վերաբերյալ հայտարարություն է հղել մի շարք միջազգային կազմակերպություններ՝ պահանջելով, որ հայերի գործողությունները ոճրագործություն համարվեն: «Հայաստանը գրավել է մեր երկրի տարածքը եւ քանդում է …

կարդալ ավելին