Ինչո՞ւ փակեցին «Անիսը»

10/05/2005

«Պապլավոկ» սրճարանի հարեւանությամբ գտնվող «Անիս» դեղատունը փակվել է: Մի քանի տարվա պատմություն ունեցող հայտնի դեղատունը, որտեղ նույնիսկ դեղորայք հայթայթելու լարված տարիներին կարելի էր նույնիսկ հոգեմետ դեղեր գնել, պատկանում էր «Անիս» ֆիրմային: Մեր տվյալներով, վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր կատարել եւ կասեցրել ֆիրմայի գործունեությունը: Նույն բախտին արժանացավ նաեւ ֆիրմայի դեղատունը: «Անիս» դեղատանը հայտնաբերվել է ապօրինի ներկրված եւ կեղծված դեղորայք: Այս մասին տեղեկացրին հարեւան դեղատնից: