«Շուշիի հիմնադրամ» հասարակական-բարեգործական կազմակերպությունն արշավախումբ է կազմակերպել Շուշիի մոտակայքում պեղումներ սկսելու նպատակով: Ուսումնասիրվելու են շուրջ 200 դամբարան ու ամրոց, բրոնզե դարի արձանիկներ: Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը փետրվարի 18-ին սկսված հայ գիտնականի հնէաբանների պեղումների վերաբերյալ հայտարարություն է հղել մի շարք միջազգային կազմակերպություններ՝ պահանջելով, որ հայերի գործողությունները ոճրագործություն համարվեն: «Հայաստանը գրավել է մեր երկրի տարածքը եւ քանդում է մեր պատմական ու մշակութային հուշարձանները, եւ դա անում է ողջ աշխարհի աչքերի առաջ»,- ասված է այդ հայտարարությունում: