Մի շենք, երկու տնօրեն

10/05/2005

Վերջերս Մշակույթի նախարարությանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը առաջարկել է միավորել Կամերային երաժշտության տան եւ նվագախմբի տնօրինությունը: Մեկ տնօրինությամբ են գործում եւ բոլոր թատրոնները, եւ համերգասրահները: Որքան հայտնի է, մշակույթի նախարար Հ. Հովեյանը առանձնապես ոգեւորված չէ այս առաջարկով: Նշենք, որ Կամերային երաժշտության տան տնօրենը նախկինում առանձնապես ոչ հայտնի դերասան, դաշնակցական Անդրանիկ Հարությունյանն է, որը Ռ. Շառոյանի նախարարության օրոք Թատրոնների հարցերով վարչության պետն էր եւ հաջողեց աշխատանքի անցնել Կամերային երաժշտության տանը: Ա.Ղարաբեկյանի առաջարկը դեռ վերջնական լուծում չի ստացել: