հասարակություն

Հիվանդանոցները կկրճատվեն, բժիշկները՝ ոչ

07.05.2005

Վերջերս հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի համար կտրամադրի 19 մլն դոլար: Հայաստանի առողջապահական համակարգի վերակառուցման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու եւ համաշխարհային փորձը երկրում ներդնելու համար հզոր միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), USAID-ն ու այլք իրենց աջակցությունն առաջարկեցին: Բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրերից մեկն էլ հաստատվեց մեկ ամիս …

կարդալ ավելին

Գերմանական ֆոնդերի գործունեությունը փակ է Հայաստանում

07.05.2005

Երկար ժամանակ է, «Հետքը» փորձում է հոդվածաշար պատրաստել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների՝ Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին: Ինչքանո՞վ է այդ կազմակերպությունների գործունեությունն օրինական եւ արդյունավետ, ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր կան: Մեր արձանագրած փաստերը ցույց են տալիս, որ մի շարք կազմակերպություններ տարբեր մրցույթներ են անցկացնում, տալիս դրամաշնորհներ, մարդկանց ընդունում աշխատանքի` խախտելով իրենց իսկ հայտարարած ժողովրդավարական սկզբունքներն ու …

կարդալ ավելին

Անարգված արդարություն

07.05.2005

Ընկերակցության ներկայացուցիչները հայտնել են, որ հանրության ուշադրությանն են ներկայացնում այս գործը, «քանի որ պատժված չեն Պողոսյանի տառապանքների համար պատասխանատու հանցագործները»` քննիչներն ու դատավորները: Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ասաց, որ իրենք սկսել են զբաղվել Պողոսյանի գործով, երբ տեղեկացել են, որ խոստովանություն կորզելու նպատակով նրան ենթարկել են խոշտանգումների: Իսկ Հելսինկյան ընկերակցության փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, …

կարդալ ավելին

Հրշեջներին խաբում են

07.05.2005

Անցած շաբաթ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հրշեջների բողոքի ակցիան՝ կապված աշխատավարձերի բարձրացման հետ, կառավարական շրջանակներում որեւէ արձագանք չի ունեցել: Համենայնդեպս, այդպես են պնդում ակցիայի մասնակիցները: Միակ ուշադրությունը եղել է Արտակարգ իրավիճակների վարչության կողմից: Վերջիններս պետբյուջեից վարչությանն արված հատկացումներից բարձրացրել են հրշեջների աշխատավարձերը: Փետրվարի 1-ից քաղաքացիական հրշեջների 13.400 աշխատավարձին կգումարվի եւս 4500 դրամ, իսկ ռազմականացված …

կարդալ ավելին

Ավիաընկերությունը հերքում է

07.05.2005

2005թ. փետրվարի 10-16, թիվ 5(22), «168 Ժամ» շաբաթաթերթի 5-րդ էջում Արմինե Ավետյանի կողմից պատրաստված «Կորեացի լինելը կասկածելի է» հոդվածում նշված է, որ «… տվյալ մասնաճյուղի տնօրեն Իրինա Խաչատրյանը պատասխանել էր, թե իրենք կասկածել են շեղաչք կորեացիներին ու չեն ուզեցել, որ վերջիններս Լոնդոն թռչեն»։ Բրիտանական ավիաուղիների BMED ֆրենչայզ ընկերությունը կտրականապես հերքում է ընկերության օդանավակայանի տնօրեն Իրինա …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը հարց լուծում

07.05.2005

Եթե ուշադրություն եք դարձրել, մենք միակ ազգն ենք, որ ոչ թե հարցին պատասխանում ենք, այլ հարցը լուծում ենք: Ուրիշները լուծում են խնդիրը կամ պրոբլեմը, իսկ մենք` հարցը: Փորձենք ավելի խորքային դիտել այս խնդիրը: Յուրաքանչյուր երեխա, լեզուն բացվելուն պես, ծնողներին եւ բարեկամներին սկսում է «գնդակոծել» իր հարցերով: Այդպես նա սկսում է ճանաչել աշխարհը եւ իրեն շրջապատող …

կարդալ ավելին

Թամանյա՞նը, Չարե՞նցը, թե՞ Թումանյանը

07.05.2005

Նախորդ համարի «Նառուշիլովկա» վերնագրված հոդվածիս արձագանքներից ամենահետաքրքիրը նախկին լրագրող Գեւորգ Աբրահամյանի զանգն էր։ -Ապեր,- ասում է,- կարդացի, լավ էր, բայց կողմնապահություն ես արել, բա «PRESS» նշանով ավտոնե՞րը։ Դա կողմնապահություն չէր, պարզապես մոռացել էի, ինչի համար խնդրում եմ ընթերցողների ներողամտությունը։ Սա իսկապես համեղ պատառ է, եւ մոռանալը մեղք է։ Ուրեմն, մթերային խանութին է մոտենում «PRESS» նշանով …

կարդալ ավելին

Սովորեցնելու են ապրել մարդավարի

07.05.2005

Հաճախ կարելի է լսել, որ այսօրվա սերունդը դաժան ու ագրեսիվ է մեծանում: Հիմնական պատճառները փնտրում ենք էկրանը հեռուստատեսային անորակ հաղորդումներով եւ հոլիվուդյան արյունոտ մարտաֆիլմերով հեղեղելու մեջ: Հետաքրքիր, ճանաչողական հաղորդումների պակասը կամ դրանց իսպառ բացակայությունը հանգեցրել է նրան, որ 10-12 տարեկան երեխաները հեքիաթի եւ արկածախնդրության պակասը լրացնում են լատինաամերիկյան սերիալներ դիտելով, որոնք ոչ միայն բարձր գեղագիտական …

կարդալ ավելին

Վախը վախեցողին է գերում

07.05.2005

Մարդը ծնվում է անվախ: Բոլոր վախերը հայտնվում են ժամանակի ընթացքում, երբ մարդը սկսում է ճանաչել աշխարհը, տարբերել լավը վատից, վտանգավորն ապահովից, երբ սկսում է գիտակցությամբ ապրել: Մանուկ հասակում մարդը չի վախենում դիպչել կրակին, վայր ընկնել, սուզվել ջրի մեջ: Բայց տարիների ընթացքում օգտակար վախերի հետ ձեռք են բերվում «անօգուտները»: Երբ դրանք սաստկանում ու սկսում են հետապնդել …

կարդալ ավելին

Վախենում ենք, ուրեմն ապրում ենք

07.05.2005

Կյանքի առաջին օրերից մինչեւ մահ մենք վախենում ենք: Վախը չի ենթարկվում որեւէ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կանոնների: Այն թաքնված է ենթագիտակցական ոլորտում: Ավելի հեշտ է ասել՝ ինչից չե՛նք վախենում, քան թվարկել վախի բոլոր պատճառները: Կարելի է վախենալ կամուրջներից, վերելակներից, ավտոմեքենաներից, փակ կամ ընդհակառակը՝ բաց տարածությունից, առաջին հայացքից անվնաս թվացող կենդանիներից՝ սարդերից, մկներից կամ շներից: Կարելի է …

կարդալ ավելին

Զգուշացեք՝ սառույց է

07.05.2005

Չար կատակից տուժածները բողոքում են ոչ միայն մայթերի սառույցից, այլեւ սոթլիկ սալաքարերից: Բայց եթե սառույցի դեմ ինչ-որ կերպ կարելի է պայքարել, ապա սալիկների դեմ՝ արդեն ոչ: Այս ձմռանը Երեւանի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքների համար օգտագործել է 1280 տոննա աղ եւ 4974 խմ ավազ: Բայց փաստը մնում է փաստ, որ փողոցային «սառցապատումից» տուժած մարդիկ տարբեր վնասվածքներով շարունակում …

կարդալ ավելին

Դժգոհ են միայն հանրապետականները

07.05.2005

Մեր տպագրած «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածը Ճամբարակի իշխանությունների համար դեբոշների առիթ հանդիսացավ: Աղմուկը խիստ զարմանալի էր, քանի որ հոդվածն արտահայտում էր քաղաքի բնակչության անմխիթար սոցիալական վիճակը: Նախ` այդ հրապարակմանը բուռն արձագանքեց ՀՀԿ Ճամբարակի «երտասարդական» կազմակերպության խորհուրդը, որի նամակը տպագրեցինք: Սկզբում անհասկանալի էր կազմակերպված այդ նամակագրության ու իրարանցման պատճառը: Բայց ամեն ինչ իր տեղն …

կարդալ ավելին

Սնանկանալու կարճ ճանապարհը

07.05.2005

Հայաստանում առաջինը սեփականաշնորհեցին հողը, գյուղտեխնիկան, անասնագլխաքանակը եւ մնացած այն ամենն, ինչը կապված էր գյուղի հետ: Ընդ որում, հողը մասնավորեցվեց անվարձահատույց, իսկ տեխնիկան եւ անասունները՝ խորհրդանշական գներով՝ գերարժեզրկման պայմաններում: 1992-ին արդեն չկար որեւէ պետական գյուղձեռնարկություն: Որպես կանոն, տնտեսության այս ճյուղը խորհրդային տարիներին միշտ աշխատել է պետության կողմից հատկացվող տարեկան անվերադարձ լրավճարով, այսինքն՝ վնասով: Եվ դա բնական …

կարդալ ավելին

Ավագանու ինստիտուտը չի կայացել

07.05.2005

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, շատերի կարծիքով, թերի է եւ չի նպաստում ավագանու ինստիտուտի կայացմանը: Իսկ ոմանք էլ պնդում են, թե պատճառը ոչ միայն օրենքի թերի լինելն է, այլեւ այն, որ ավագանին ինքը չի օգտագործում իրեն վերապահված լիազորությունները: Համայնքի ղեկավարն օգտագործում է իր լծակները՝ ավագանու յուրաքանչյուր անդամի վրա ազդելու համար, եւ երբ իր համար ձայների …

կարդալ ավելին

Հագուստ` ոչ առաջին ձեռքից

07.05.2005

Որտեղից եւ ինչպես է գալիս հագուստեղենը Second hand հագուստի խանութ կարելի է բացել, ոչ մեծ նախնական կապիտալ ունենալով։ Փողի արագ շրջանառության շնորհիվ` այս ոլորտը հրապուրում է բիզնեսում առաջին քայլեր կատարողներին։ Ոչինչ չեն արտադրում, բայց եկամուտ են ակնկալում։ Այս տիպի խանութները հաջող գործում են եւ Արեւմուտքում։ Հայաստանում օգտագործված հագուստ վաճառող խանութների թիվն օր օրի ավելանում է, …

կարդալ ավելին

Եկեղեցու կենվորը. «Չարիքները գալիս, ինձի կպնում են»

07.05.2005

Գյումրիի Պլպլան ժամն արդեն 7 ամիս բնակիչ ունի։ 81-ամյա Ռոզա Համբարյանին տնից քշել են, ու նա ապաստան է գտել եկեղեցում։ Ասում է, որ վերջին անգամ մահճակալին նորմալ քնել է քրոջ տանը, որտեղից քրոջ որդին ծեծելով դուրս է արել.«Ես որ փողոց ընկա, էստեղ էկա, էս ժամի տեղը գիտցեր եմ, էն խաչն էլ ես եմ բերել-կպցրել»,- ասում …

կարդալ ավելին

Լվի փնտրտուք` Գրողների միությունում

07.05.2005

Գրողների միության հերթական համագումարից 4 ամիս առաջ արդեն սկսվել է պայքարը միության նախագահի աթոռի համար: Վերջին համագումարի ժամանակ ՀԳՄ նախկին քարտուղար, նախագահության հավակնորդ Աբգար Ափինյանը հրապարակավ դիմել է հաղթած թեկնածուին. «Լեւոն Անանյան, դու պատմության առաջ մեծ մեղք գործեցիր, դու նստեցիր այն աթոռին, որն ինձ համար էր նախատեսված»: «Պատմությունն ինձ մի կերպ կների, Աբգար, դու գնա, …

կարդալ ավելին

Կորեացի լինելը կասկածելի է

07.05.2005

Երկուշաբթի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում տեղի Է ունեցել հետաքրքիր միջադեպ. Հայաստանում Բրիտանական ավիաընկերության ներկայացուցչության աշխատակիցներն օդանավին մոտենալու պահին, թռիչքից անմիջապես առաջ, ետ են կանչել Լոնդոն թռչող Կորեայի երկու քաղաքացիներին`պատճառաբանելով, թե նրանք կասկածելի են: Մինչ ավիաընկերության աշխատակցուհիներն իրենց կասկածը կփարատեին՝ Երեւան-Լոնդոն երթուղին իրականացնող օդանավը թռչում է: Կորեացիները ժամը 11.15-ի թռիչքով պետք է մեկնեին Լոնդոն, այնտեղից էլ` նույն …

կարդալ ավելին

Ինչի՞ց են վախենում հայերը

07.05.2005

Այնպիսի տպավորություն է, որ անկախացման հետ միաժամանակ հայերի մեջ տրանսֆորմացվել են մի շարք մարդկային հատկանիշներ: Զորօրինակ՝ վախը: Եթե անցյալում մարդիկ վախենում էին օրենքից կամ շեֆից, ապա այսօր շեֆից չեն վախենում, որովհետեւ շեֆ չունեն, իսկ օրենքից չեն վախենում, քանի որ, տեսնելով այսօրվա հայ օրենսդիրներին, մարդիկ, բնականաբար, վախենում են ոչ թե օրենքից, այլ օրենք գրողներից: Չնայած այս …

կարդալ ավելին

Գերեզմանի մոտ Նժդեհի շունչն եմ զգացել

07.05.2005

«Ազգային ոգի, ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հալածական ճակատագիրը վարող հերոսը»: Գարեգին Նժդեհ Պավել Անանյանը գրող Վախթանգ Անանյանի եղբոր թոռն է, Գարեգին Նժդեհի թոռնուհու՝ Գոհարինե Նժդեհ-Տրդատյանի ամուսինը, թարգմանիչ: 1980-ականների սկզբին մի քանի հայրենասերներ որոշում են Մոսկվայի մերձակայքում գտնվող Վլադիմիրի «Ցենտրալկա» բանտի գերեզմանատնից բերել Գարեգին Նժդեհի աճյունը: Ընտրությունը կանգնում է Պավել Անանյանի …

կարդալ ավելին