Գերմանական ֆոնդերի գործունեությունը փակ է Հայաստանում

07/05/2005 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Լիանա ՍԱՅԱԴՅԱՆ

Երկար ժամանակ է, «Հետքը» փորձում է հոդվածաշար պատրաստել արտասահմանյան տարբեր կազմակերպությունների՝ Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին: Ինչքանո՞վ է այդ կազմակերպությունների գործունեությունն օրինական եւ արդյունավետ, ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր կան:

Մեր արձանագրած փաստերը ցույց են տալիս, որ մի շարք կազմակերպություններ տարբեր մրցույթներ են անցկացնում, տալիս դրամաշնորհներ, մարդկանց ընդունում աշխատանքի` խախտելով իրենց իսկ հայտարարած ժողովրդավարական սկզբունքներն ու չափանիշները: Գերմանական երկու` Էբերտի եւ Նաումանի հիմնադրամները տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Երկու հիմնադրամներն էլ Երեւանում ունեն ներկայացուցիչներ: Ամիսներ շարունակ մենք փորձում էինք այս երկու գրասենյակներից որոշ տեւեկություններ իմանալ իրենց գործունեության մասին: Սակայն նշված երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ հրաժարվում են պատասխանել մեր հարցերին: Նրանք ասում են, որ մեր պահանջած տեւեկությունները չեն կարող տրամադրել, դրանք փակ են, եւ իրենք չունեն իրենց կենտրոնական գրասենյակների թույլտվությունը: Զարմանալի է, ինչպե՞ս կարող է Եվրամիության անդամ Գերմանիան նման պահանջ դնել իր ներկայացուցիչների առջեւ:

Մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Նաումանի հիմնադրամը 250.000 դոլարի ֆինանսական հատկացում է կատարել տեւական մի կազմակերպության՝ Հայաստանի լրատվամիջոցներից մեկի հետ լիբերալ արժեքների քարոզման ծրագիր իրականացնելու համար: Նաումանի հիմնադրամի Երեւանի ներկայացուցիչ Կարեն Աղաջանյանը մեզ խորհուրդ տվեց այդ տեւեկությունները ճշտելու համար դիմել իրենց տարածաշրջանային ներկայացուցչին` Ասպարուխ Պանովին: Սակայն տարբեր ժամանակահատվածներում մեր գրած երեք էլեկտրոնային նամակներին պարոն Պանովն այդպես էլ չպատասխանեց: Երբ մեր հանդիպման ժամանակ Կարեն Աղաջանյանին հարցրինք իրենց ֆինանսական գործունեության մասին, նա նշեց, որ այդպիսի գործունեություն չկա. «Կանխիկ բերում են փողը, տալիս-գնում են»: Ո՞ւմ են տալիս, ինչի՞ համար, ինչքա՞ն, ոչ մեկը չի իմանում, եւ ոչ մի տեւ չի գրանցվում: Մեզ հետաքրքրում էր, թե այս ճանապարհով տարիներ շարունակ ի՞նչ գումարներ են ծախսվել Հայաստանում:

Մենք էլեկտրոնային փոստով նամակ հղեցինք նաեւ Գերմանիա` Նաումանի հիմնադրամի կենտրոնական գրասենյակ: Սակայն այնտեւից էլ որեւէ պատասխան չստացանք: Էբերտի հիմնադրամի Երեւանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գեւորգյանին գրավոր նամակով դիմեցինք 2004-ի օգոստոսի 8-ին: Ահա այդ նամակի բովանդակությունը. ««Հետք» ինտերնետային թերթը հոդվածաշար է պատրաստում միջազգային կազմակերպությունների` Հայաստանում իրականացրած եւ իրականացվող ծրագրերի մասին:

Մեզ անհրաժեշտ են հետեւյալ տեւեկությունները.

1. Խնդրում ենք նշել Հայաստանում Էբերտի հիմնադրամի իրականացրած եւ իրականացվող բոլոր ծրագրերը:

2. Ո՞ր կազմակերպությունների հետ են իրականացվել այդ ծրագրերը: Խնդրում ենք նշել կազմակերպությունների անունները:

3. Որքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար: Խնդրում ենք նշել նաեւ յուրաքանչյուր ծրագրի արժեքը:

4. Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ իրականացված ծրագրերի արդյունքներին»:

Անցավ մեկ ամիս: Զանգեցինք՝ պարզելու, թե ինչու Ն. Գեւորգյանը չի պատասխանում նամակին: Մեզ ասացին, թե տիկին Գեւորգյանն արձակուրդում է, եւ խոստացան պատասխանել մեկ շաբաթվա ընթացքում: Անցավ եւս մեկ ամիս, դարձյալ զանգեցինք: Ն. Գեւորգյանը խոստացավ շուտով պատասխանել: Անցավ եւս մեկ ամիս, նորից զանգեցինք: Այս անգամ նա ասաց, որ խորհրդակցել է իր ղեկավարների հետ, եւ իրեն հրահանգել են ոչ մի տեւեկություն չտալ: Մենք փորձեցինք պարզել, թե ով է նման բան ասել, եւ խնդրեցինք մերժման պատասխանը գրավոր ուղարկել: Ն. Գեւորգյանը դարձյալ խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկել, բայց առ այսօր նրա մերժման նամակը մենք չենք ստացել: Սա նշանակում է, որ լրագրողին ակնհայտ կերպով խաբում են: Իսկ երբ լրագրողին խաբում են, ուրեմն թաքցնելու բան ունեն:

Հայտնի չէ, թե տարբեր հյուրանոցներում այս հիմնադրամների կազմակերպած սեմինարները, համաժողովները գրանցվե՞լ են այդ հյուրանոցներում, ծախսված գումարներից հարկեր վճարվե՞լ են, թե՞ ոչ, եւ ընդհանրապես՝ ծախսվե՞լ է արդյոք այնքան գումար, որքան «ցույց է տրվել»:

Մենք փորձեցինք որոշ հարցեր պարզաբանել Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից՝ տեւեկացնելով, որ վերը նշված հիմնադրամներից չենք կարողանում տեւեկություններ ստանալ: Ցանկանում էինք նաեւ իմանալ, թե ի՞նչ է նախատեսում Գերմանիայի օրենսդրությունը նման դեպքերում: Դեսպանատան մամուլի պատասխանատու Հայկ Կակոսյանն ասաց հետեւյալը. «Գերմանիայում չկա օրենք, որը պարտադրի որեւէ կազմակերպության տեւեկություններ տալ»: Մենք զարմացած հարցրինք. «Չէ՞ որ այդ ֆոնդերի միջոցները գոյանում են ինչ-որ մարդկանց նվիրատվություններից, եթե նրանցից մեկը կամ որեւէ գերմանացի ուզում է տեւեկանալ, թե ինչով է զբաղված իր երկրի այսինչ ֆոնդը, չի՞ կարող դա իմանալ»: Պատասխանն ավելի քան տարօրինակ էր. «Գերմանիայում նման օրենք չկա, ո՛չ, չի՛ կարող»: «Իսկ միջազգային փաստաթղթե՞րը, որոնց միացել է Գերմանիան»: «Չգիտեմ, այդ մասին չեմ կարող ասել»,- ասաց Հայկ Կակոսյանը:

2002թ. հունիսին Բունդեստագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս կապերի խորհրդարանական խմբի անդամ, Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի խորհրդի անդամ Իրմգարդ Շվեյցերը Երեւանում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարները» թեմայով սեմինարի մասնակիցներին խորհուրդ էր տալիս` լինել «թափանցիկ, բաց, մատչելի»: Իհարկե, խոսքն այն ժամանակ վերաբերում էր Հայաստանում սպասվելիք ընտրություններին: Դժբախտաբար, մենք չենք կարող նույն խորհուրդը տալ գերմանացի պատգամավորին. որ թափանցիկություն պետք է պահանջել նախ` սեփական, հետո նոր` ուրիշ երկրներից: Չենք կարող, որովհետեւ մենք Եվրամիության անդամ չենք, եւ մեր խորհուրդները որեւէ մեկը չի ընդունի:

ՀՀ Արդարադատության նախարարության Պետռեգիստրի գործակալությունից տեւեկացրին, որ «Էբերտի հիմնադրամ» եւ «Նաումանի հիմնադրամ» անվանումով օտարերկրյա իրավաբանական անձինք հաշվառված ներկայացուցչություններ չունեն Հայաստանում: Այդուհանդերձ, Նաումանի եւ Էբերտի հիմնադրամների՝ Հայաստանում ծավալած գործունեության մասին իսկապես հետաքրքիր փաստեր կան, որոնք կներկայացնենք առաջիկայում։