Ավիաընկերությունը հերքում է

07/05/2005

2005թ. փետրվարի 10-16, թիվ 5(22), «168 Ժամ» շաբաթաթերթի 5-րդ էջում Արմինե Ավետյանի կողմից պատրաստված «Կորեացի լինելը կասկածելի է» հոդվածում նշված է, որ «… տվյալ մասնաճյուղի տնօրեն Իրինա Խաչատրյանը պատասխանել էր, թե իրենք կասկածել են շեղաչք կորեացիներին ու չեն ուզեցել, որ վերջիններս Լոնդոն թռչեն»։

Բրիտանական ավիաուղիների BMED ֆրենչայզ ընկերությունը կտրականապես հերքում է ընկերության օդանավակայանի տնօրեն Իրինա Խաչատրյանի կողմից «շեղաչք կորեացիներ(ին)» արտահայտության օգտագործումը որեւէ ենթատեքստում։

Բրիտանական ավիաուղիների վարած քաղաքականությունն ինքնին բացառում է իր հաճախորդների նկատմամբ ազգի, սեռի, ռասայի, կրոնի եւ դավանանքի վրա հիմնված, ինչպես նաեւ այլ տեսակի խտրականությունը եւ առանձնազատումը։

Հարգանքներով`

Սիմոն Ավագյան, Հայաստանում վաճառքի տնօրեն