հասարակություն

«Պետությունը բռնաբարում է ազգին»

06.05.2005

Սկզբում խումբը նվագում էր Ժուռնալիստների միության շենքում գտնվող ռոք ակումբում: Նրանց առաջին պաշտոնական մեծ համերգը կայացավ «Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ), այնուհետեւ նրանց երաժշտական ձեռքբերումը համարվեց 2000թ. հոկտեմբեր ամսին ՆՓԱԿ-ում կայացած փառատոնի իրենց մասնակցությունը, որտեղ հանդես եկան շուրջ 20 ռոք խմբեր: Խումբը նաեւ հյուրախաղեր է ունեցել Գյումրիում եւ Թբիլիսիում կայացած փառատոներում: «Ինցեստ» խումբն ունի «Դեմո» …

կարդալ ավելին

Լեռնուհու ապաքինումը. «Իմ վերքերը ստեղ են բուժվել»

06.05.2005

«Ես արդեն քայլում եմ, ես արդեն հաշմանդամ չեմ»,- այս խոսքերն է ասում Լեռնուհին, որ առաջին անգամ պրոտեզներ է դնում ոտքերի ու աջ ձեռքի տեղը ու սկսում քայլել։ 36-ամյա Լեռնուհի Իսոյանը Կովսականի դպրոցի գրադարանավարն է։ Նա վերածնվում է Քաշաթաղում, որտեղ նրան պարգեւում են նոր ոտքեր եւ ձեռք ու աշխատանք։ Պրոտեզները դնում են Ստեփանակերտում 2000 թվին։ Իսկ …

կարդալ ավելին

«Մի խաչ կանգնեցնելու համար ո՞ւմ տունը քանդենք, թագավոր»

06.05.2005

Թափառաշրջիկներ Ռոբերտը եւ Գայանեն ուղեկցում են մեզ` ցույց տալու Երեւանի անտունների կյանքը: Գայանեն պատմում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասներկու բոմժ ցրտահարվել են ու մահացել: Ռոբերտը մեզ բերում է Հյուսիսային պողոտայի նորակառույցներից մեկի մոտ: Իջնում ենք նկուղ: Մութ է, լռություն: Գնում ենք Ռոբերտի հետեւից՝ կրակայրիչով փորձելով լուսավորել ճանապարհը: Նա սկսում է կանչել՝ Գոռ, ոչ …

կարդալ ավելին

Պատահարներ-2004

06.05.2005

2004թ. նոյեմբերի 26-ից 2005-ի հունվարի 9-ը հանրապետության տարածքում գրանցվել է շմոլ գազից թունավորման 35 դեպք, ինչի հետեւանքով 22 մարդ է զոհվել։ Տուժած քաղաքացիներից 18-ը խեղդամահ են եղել գազի արտահոսքի, թերայրման եւ շենքի ծխնելույզից բնակարան թափանցած շմոլ գազի հետեւանքով։ Հունվարի 9-ին ինքնաշեն փայտի վառարանում աթարի թերայրումից առաջացած շմոլ գազից թունավորվել եւ մահացել է Գեղարքունիքի մարզի Երանոս …

կարդալ ավելին

Չդիմացան գայթակղությանը

06.05.2005

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը բարձրացրեց թիվ 26 երթուղու փոխադրավարձը՝ նախկին 70 դրամի փոխարեն սահմանելով 100 դրամ: Այս երթուղին Նոր Նորքի զանգվածը քաղաքի կենտրոնին կապող միակ էժան փոխադրամիջոցն էր: Թանկացումն, ըստ երեւույթին, կատարվել է կյանքի որակի բարելավման ծրագրի շրջանակներում:

կարդալ ավելին

Ո՞ւմ է տարածք խոստացել Երվանդ Զախարյանը

06.05.2005

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը գումար աշխատելու ձեւն արդեն, կարելի է ասել, գտել է: Տեսնելով, որ համատարած հողահատկացումների արդյունքում արդեն Երեւանի մեծ մասը զբաղեցված է, երկար մտածելուց հետո գտավ փող աշխատելու ձեւը: Զախարյանի՝ ինքնակամ շինությունների դեմ պայքարի նախաձեռնությունը սկսեց տարածվել նաեւ օրինական կառույցների վրա: Քաղաքացիներից շատերը փաստաթղթերի փաթեթներով դիմում են խմբագրություն՝ պատճառաբանելով, որ քաղաքապետն ինքնանպատակ որոշումներով, …

կարդալ ավելին

Մինչեւ առաջին աքլորականչ

06.05.2005

Նոր տարին եկավ սովորականի նման, ոչնչով տարբեր՝ անցյալում եկած ու գնացած նոր տարիներից։ Նույն եռուզեռն էր, նույն ունայնությունը՝ սեղանների ճոխությամբ ու սրտերի դատարկությամբ։ Առանցքայինը դարձյալ խոզի բուդն էր, ամենակարեւոր ատրիբուդը (ներեցեք, ատրիբուտը), որն իր կարմրաոսկեգույն տապակվածքով փորձում էր կոտրել ընդհանուր գորշությունը։ Երկար տարիներ Ռուսաստանում ապրած ընկերս բացակայությունից հետո առաջին Նոր տարին այստեղ անցկացնելով զարմացել էր, …

կարդալ ավելին

«Ֆիզիկապես այստեղ ենք, բայց մտովի՝ դեռ տանը»

04.05.2005

Կրտսեր սերժանտ Առաքելյան Արտակը 7 ամիս է, ինչ զինվորական ծառայության մեջ է, ասում է, որ առաջին անգամ Նոր տարին ընտանիքի հետ չի դիմավորում: «Չգիտեմ, շատ տարօրինակ զգացում ունեմ, ինչքան օրերը մոտենում են, այնքան՝ ինչ-որ սպասում է առաջանում ու սպասումը գնալով մեծանում է: Կարծում եմ, բոլորն էլ արտառոց տրամադրություն ունեն, որովհետեւ առաջին անգամ զինվորի կարգավիճակով ես …

կարդալ ավելին

Անպայման սառույցով

04.05.2005

Մանուկ հասակում ծնողներս ինձ զգուշացնում էին չկարդալ պատերին գրված բառերը, որովհետեւ դրանք շատ հաճախ անպարկեշտ էին եւ չէին համապատասխանում սովետական մանուկների դաստիարակության նորմերին: Դե, ես էլ չէի կարդում, կամ այնպես էի կարդում, որ ոչ ոք չտեսներ: Համենայնդեպս, այդ ժամանակներից մնացած բարդույթ է, թե ինչ. հիմա կարդում եմ ամեն ինչ, որ գրված է ամեն տեղ: Կանգառի …

կարդալ ավելին

Շտապ ամանորյա օգնություն

04.05.2005

Թե որքան պարտավորեցնող է Հիպոկրատի երդումն առավել սուր բժիշկները զգում են Ամանորին: Բնակչության ինքնազգացողությունն ու առողջությունը  հակառակի նման վատթարանում է տարվա գլխավոր տոնի օրերին: Ու եթե շտապօգնությունը մինչ այդ էլ քուն ու դադր չուներ, 31-ի գիշերը ժամը 12-ը խփելուն պես՝ պայմանավորվածի նման կանչերը սկսում են հետեւել մեկը մյուսին: Նոր տարին հիվանդի տանը, ճանապարհին կամ փողոցում …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը դիմավորում Ամանորը

04.05.2005

Եթե մեծն Պ. Սեւակն իր «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին…» բանաստեղծությունը գրեր մեր օրերում, ապա մի գուցե խնդրեր, որ այդ մեքենաները հաշվեին, թե ինչքան բուդ են ուտում հայերն Ամանորին, կամ, ասենք, ինչքան «Մայրաքաղաքային» (իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մայրաքաղաքը  նկատի ունեն հայերը, երբ ասում են՝ Ստալիչնի Մոսկվա՞ն, Վաշինգթոնը, Երեւա՞նը, թե՞ Ստեփանակերտը) աղցան են պատրաստում հայ կանայք, …

կարդալ ավելին

Ինչո՞ւ հայ ռեժիսորը հեռացավ Օստանկինոյից

04.05.2005

Մենք բոլորս մոլորված ենք կյանքի հորձանուտում, խուճապահար փնտրում ենք թվացյալ ռացիոնալ լուծումներ, պայքարում ենք արեւի տակ մեր տեղն ունենալու եւ երջանիկ լինելու իրավունքի համար եւ այդ անդադար մրցավազքում հաճախ կորցնում ենք ինքներս մեզ: – Բայց երբեք ուշ չէ վերադառնալ տուն, դառնալ ինքդ դեպի քեզ: Մարդը, բացի ինքնաճանաչումից, կյանքի ուրիշ իմաստ չպետք է փնտրի,-ասում է Հարություն …

կարդալ ավելին

Էկոլոգիապես մաքուր Ձմեռ պապեր

04.05.2005

Ամանորի նախօրյակին ամենուր Ձմեռ պապերի եւ Ձյունանույշների պակաս չի զգացվում: Երեւանում, օրինակ, նոր տարվա օրերին միայն Հանրապետության հրապարակում միաժամանակ «բիզնես» է անում այս հեքիաթային հերոսների առնվազն 5 զույգ: Երբեք չես կռահի, թե նրանցից որոնք են «իրական լապլանդացիները»: Հիմնականում նրանք իրենց հետ են ունենում հաստիքային մեկ լուսանկարիչ, երկու անհասկանալի կենդանու զգեստներով դերասան, լավագույն դեպքում՝ դեմքի տխուր …

կարդալ ավելին

Վճռական միակ ֆորպոստը

04.05.2005

Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից: Ծառայության այս տեսակն էլ առանձնապես աչքի …

կարդալ ավելին

Իբր ազգ ենք

04.05.2005

… Աղջիկն անընդհատ ուֆ էր անում ու դժգոհ նայում շուրջը, իբր՝ է՞ս ով ա, կես ժամ ա ինձ ա նայում… ինչքան գեղցի կա, լցվել ա քաղաք… էս շոգն էլ՝ մի կողմից… տենաս գոնե պամադա քսել ե՞մ: Երիտասարդը աչքը չէր կտրում քուրոյից ու մատերով պտտեցնում էր կրակվառիչը, իբր՝ լյավն ես, լյաաավն ես, բայց դե մենք էլ …

կարդալ ավելին

«Խոսքդ շաքարով կտրեմ…»

04.05.2005

Հանրապետություն ամենախոշոր շաքար ներկրող Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) այսուհետ շաքարի հարուցած հիվանդության՝ շաքարախտի դեմ պայքարող ինսուլինի շուկայի 85%-ն էլ ինքը կմատակարարի: Նա խոստացել է իրական արժեքից կիսով չափ ցածր գնով իր սեփական «ՆատալիՖարմ» ընկերության միջոցով  ներկրել բարձրորակ մարդկային ինսուլին արտադրող դանիական «Novo Nordisk»-ի արտադրանքը: Ինչպես հայտնի է, այս մրցույթի արդյունքներով հետաքրքրված էին մի շարք քաղաքական գործիչներ, …

կարդալ ավելին

AN12-ի լոգոն ճամփին փոխել են

04.05.2005

«Տիգա Էյր» հայկական ընկերության AN12  ինքնաթիռը Հասարակածային Գվինեա թռիչք է կատարել «Պանակ» (PANAC)՝ լոգոյի ներքո: Սա այն դեպքում, երբ «Տիգա Էյրի» պայմանագիրը եղել է գերմանական CAL ավիաընկերության հետ: Թերեւս հենց այս «PANAC» բառի մեջ է նաեւ թաքնված  է 6 հայ օդաչուների հետ պատահած չարաբաստիկ պատմությունը, որը դեռ հայտնի չէ՝ ինչով կավարտվի: Ինչո՞ւ է «Անտոնով-12» սովետական …

կարդալ ավելին

Կապտուկաչափ

04.05.2005

Նորվեգիայի մասնագետները հայտնագործել են մի սարք, որի օգնությամբ կարելի է որոշել կապտուկների առաջացման ժամանակը: Արյունազեղումը ինֆորմացիայի կարեւոր աղբյուր կարող է հանդիսանալ դատաբժշկական փորձաքննության համար` հանցագործության պարագաներն ուսումնասիրելիս: Կապտուկի ձեւից եւ գույնից կարելի է իմանալ՝ ինչ առարկայով է հարված հասցվել, նաեւ՝ պարզել դեպքի կատարման ժամանակը: Նախկինում փորձառու բժիշկներն իրենց ուսանողներին սովորեցնում էին հեշտությամբ որակավորել արյունազեղման՝ հեմատոմայի …

կարդալ ավելին

Ինչպես նահանջեց «Վակսեռան»

04.05.2005

Դեկտեմբերի 17-ին վերջապես կայացավ երկար սպասված «ինսուլինային» մրցույթը: Այս տարվա հաղթողն ճանաչվեց «ՆատալիՖարմ» ընկերությունը, որն, ըստ փաստաթղթերի փաթեթի, պատրաստվում է ներկրել դանիական «Novo Nordisk» ֆիրմայի բարձրորակ մարդկային ինսուլին: Հիշեցնենք, որ Գնումների գործակալության հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Հայաստանում գրանցված 3 տարբեր «մակնիշի» ինսուլին` դանիական «Novo Nordisk»-ը, ամերիկյան «Eli Lilly»-ն ու եգիպտական «Vacsera»-ն: Պետական գնումների …

կարդալ ավելին

Նախատոնական խոհեր՝ տեղական բդի եւ էլիտար ձվի պատճառով

04.05.2005

Դեկտեմբերի 20-ից հետո ոչ միայն շուտ չէ, այլեւ բավականին ուշ է մտածել ամանորյա պատշաճ սեղան ունենալու մասին. այսպես կարծում են մեր հայրենակիցներից շատերը: Նրանց կարծիքով, տարեցտարի ամեն ինչ գնալով թանկանում է: Նրանք երբեմն նախորդ տարվա ամանորյա շուկայի գները չեն հիշում, սակայն վստահ են, որ ամեն ինչ ավելի թանկացել է ու դեռ թանկանալու է: Դրա համար …

կարդալ ավելին