2004թ. նոյեմբերի 26-ից 2005-ի հունվարի 9-ը հանրապետության տարածքում
գրանցվել է շմոլ գազից թունավորման 35 դեպք, ինչի հետեւանքով 22 մարդ է
զոհվել։ Տուժած քաղաքացիներից 18-ը խեղդամահ են եղել գազի արտահոսքի,
թերայրման եւ շենքի ծխնելույզից բնակարան թափանցած շմոլ գազի հետեւանքով։
Հունվարի 9-ին ինքնաշեն փայտի վառարանում աթարի թերայրումից առաջացած շմոլ
գազից թունավորվել եւ մահացել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 3
բնակիչ։ Անցած տասն օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է հրդեհի
33 դեպք։ Պատահարների հետեւանքով Երեւանում տուժել է մեկ քաղաքացի,
Գյումրիում մեկ մարդ զոհվել է։ Տոնական օրերի ընթացքում
հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի եւ սննդային (տոքսիկոզ)
թունավորման երկու դեպք։ Տուժել է 7 քաղաքացի։