Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի մահն ու հոգեհանգիստը, ինչն անցած շաբաթվա ընթացքում անընդհատ մնում էր համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, հետաքրքիր մտորումների առիթ եղավ։ Նախ՝ բավական շատ խոսվեց Խորհրդային Կայսրության վերջին եւ ճակատագրական տասնամյակի մասին եւ ընդգծվեց Հռոմի պապի դերն այդ կայսրության թուլացման ու փլուզման գործում։ Ապա՝ այդ ամենի վերհիշումն անցած մեկուկես տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող …
կարդալ ավելինԱնկեղծ ասած, չկամությամբ եմ գրիչ վերցնում: Սկզբնառիթը իմ հարցազրույցն էր՝ տպագրված «Հայոց աշխարհ» օրաթերթում, ուր փորձել էի իմ կարծիքներում ու եզրահանգումներում հնարավորինս անկեղծ ու զուսպ լինել: Անդրադարձել էի գրական եւ մերձգրական կյանքի հոռի երեւույթներին, համահարթման այն կարոտախտին, որ նորից գլուխ է բարձրացնում Գրողների միությունում, գրողի եւ գրականության բարոյական ուղղվածության, տիրող գրական բարքերի եւ բազում այլ …
կարդալ ավելինՎիագրայի ընդունումը կարող է հանգեցնել գունաընկալման եւ ընդհանրապես տեսողության կորստի: Նշված վերջին բարդությունը տեսողական նյարդի իշեմիկ նեյրոպաթիայի հետեւանք է: Միացյալ Նահանգներում 14 հիվանդներ վիագրայի ընդունումից հետո գունավոր տեսաընկալման խանգարում են ունեցել եւ շրջապատող աշխարհն ընկալում էին երկնագույն եւ կանաչավուն երանգներով: Տեսողական նյարդի իշեմիկ նեյրոպաթիան ավելի լուրջ բարդություն է, որը կարող է կուրացնել մարդուն: Վիագրայի այս …
կարդալ ավելինԼրագրողների ինկուբատոր Ազատ մամուլ հենց այնպես չի լինում: Ազատ մամուլն ազատ մտածողությամբ լրագրողների հավաքական որակն է: Նույնիսկ տոտալ գրաքննության պայմաններում եթե 100 լրագրողից 80-ն ազատ է, ապա գրաքննությունը նահանջում է կամ վերանում: Մեզ մոտ մամուլը ոչ վերացած է, գրաքննությունն էլ՝ ոչ առաջադիմած, ոչ նահանջած: Ե՞րբ, որքա՞ն. որոշում է իշխանությունը: Ինչո՞ւ. այս հարցին պատասխանելու համար պետք …
կարդալ ավելինՄարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Միսս գեղեցկություն-2005» Ֆոտոմրցույթ-ակցիան, որը նպատակ ուներ բացահայտել ամենահմայիչ կանանց ու աղջիկներին նրանց մեջ, որոնց «հաշմանդամ» են կոչում: Նաեւ զուգահեռ անցկացվեց գեղանկարչության, խեցեգործության, փորագրության ու ձեռագործ աշխատանքների մրցույթ: «Ունիսոնի» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հույս հայտնեց, որ այս մրցույթից հետո կփոխվի վերաբերմունքը հատուկ կարիքավոր մարդկանց հանդեպ: …
կարդալ ավելինՕգտագործելով իր մոսկովյան կապերը, վերջինս նպաստեց Երեւանում հատուկ բաժանմունքի բացմանը, որն առաջինն էր հանրապետությունում եւ կոչվում էր Անոթաբանության եւ անոթային վիրաբուժության բաժանմունք: Այսօր Ալֆրեդ Մկրտչյանն աշխատում է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում՝ որպես անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար եւ կենտրոնի փոխտնօրեն: Վիրաբուժության ասպարեզում պրոֆեսոր Մկրտչյանն ունի 40 տարվա փորձ: Այս տարիների ընթացքում շատ ճանաչված մարդիկ են …
կարդալ ավելինՎերջերս շատ են խոսում արտադրվող քաղցրավենիքների մեջ չարաշահվող քիմիական նյութերի մասին: Քաղցրավենիք արտադրող «Գրանդ քենդի», «Սուիթ լենդ», «Դարոինկ», «Շանթ» ֆիրմաները կտրականապես մերժեցին մեզ հետ զրուցել իրենց արտադրած քաղցրավենիքի մասին: Իսկ «Շանթ» գործարանի գործադիր տնօրեն պրն Սարիկյանը՝ պաշտոնապես տեղեկատվություն տալու փոխարեն, հրավիրեց գործարանի արտադրամասերում շրջագայել եւ ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են արտադրում քաղցրավենիքը: Հրավերն ընդունեցինք: Հարկ …
կարդալ ավելինԱբովյանում այս տարվա հունվարին մահացած իր 87 տարեկան հոր թաղման վրա Վազգեն Փիրիջանյանը ծախսեց մոտ 800 դոլար: Փողի մոտ 80%-ը ծախսվեց հոգեհացի կամ, ինչպես ժողովրդի մեջ են ասում, քելեխի վրա: Հոգեհացը թաղումից հետո բացված սեղան է. «Քելեխի սեղանը հարսանիքի սեղան ոնց որ լիներ,- ասում է Վազգենը,- մի շաբաթ ամեն օր սեղան ես գցում, հա մարդ …
կարդալ ավելինԱյս տարի քաղաքապետարանը որոշել է կանոնակարգել Երեւանի ստորգետնյա անցումներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների առեւտրային աշխատանքները: Փոխքաղաքապետ Արման Սահակյանի նախագահությամբ հունվարի 17-ին ստեղծվել է այդ աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Մոտ մեկ շաբաթ առաջ հանձնաժողովների անդամներն աշխատանքային այց էին կատարել Բժշկական համալսարանին հարակից անցում, եւ այդ այցը կրպակատերերը մեկնաբանել են անցումում իրենց գործունեությունը դադարեցնելու համար չստորագրված որոշում: Երեքշաբթի այդ …
կարդալ ավելինՎերջին երկու շաբաթը Գլենդելի հայերը մտահոգված էին լուրերով, թե այստեղից Հայաստան ուղարկվող բեռներն անորոշ ժամանակով գտնվում են երեւանյան մաքսատանը: Բացատրեմ, որ դրանք ծանրոցներ են, որ այստեղից Հայաստան՝ իրենց հարազատներին են ուղարկում մեր հայրենակիցները: Փորձեցի հարազատներին բեռներ ուղարկող մի քանի մարդկանցից պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել, բայց այդպես էլ նրանցից ոչ մեկը չկարողացավ որեւէ հստակ …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանը երեկ հայտարարել է, որ 1995-2004 թթ. Հայաստանում տրվել է 2մլն 676.240 անձնագիր: 2005-ի առաջին եռամսյակում տպագրվել է 53.469 անձնագիր, այդ թվում՝ 1633-ը անչափահասների համար: Նա հայտնեց, որ միայն անձնագիր կորցնելու պատճառով տպագրվել է 3237 անձնագիր՝ նշելով, որ սա մտահոգիչ փաստ է. կասկածելի է, որ այդքան մարդ …
կարդալ ավելինՔաղաքացիների արժեզրկված խնայողությունների փոխհատուցման հարցը ղարաբաղյան իշխանությունների առջեւ ծառացած խնդիրներից է: Չնայած Ղարաբաղի տնտեսական ու սոցիալական բարդ իրավիճակին, հետպատերազմյան տարիներին միջոցներ հայթայթվեցին այդ խնդրի լուծման համար: Արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման գործընթացը սկսվեց 1998 թվականին: Մասնակի փոխհատուցման է ենթակա քաղաքացիների ավանդային հաշիվների` 1993թ. հունվարի 1-ի դրությամբ մնացորդը. այժմ փոխհատուցվում է մնացորդի ընդամենը 1000-ը, որի դիմաց տրվում …
կարդալ ավելին1988-ին ողջ հայ ազգը միացավ հանուն վեհ գաղափարների՝ անկախության, Արցախի ազատագրման, ազատության: Փաստորեն աշխարհի նոր վերաձեւումը սկսվեց մեզանից: Դրանից հետո միայն քանդվեց Բեռլինի պատը, փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ ուզբեկներն ու ղրղըզները, բացի Ազգային ակադեմիայից, ունեցան նաեւ սեփական նախագահ: Սակայն, ինչպես եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, այս մեկը եւս արվեց կիսատ-պռատ: Մենք այսօր կիսատ-պռատ անկախ ենք, կիսատ-պռատ պետություն ենք, …
կարդալ ավելինՃակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան հետ։ Առավելություն համարողների փաստարկներն ավելի պրագմատիկ են։ Նրանք գտնում են, որ դրսում լինելով՝ մենք ավելի շատ հնարավորություն ունենք մեծ քաղաքականության …
կարդալ ավելինԱդրբեջանական «Էխո» թերթի տարածած այն լուրը, թե Բաքվի հանրախանութներում վաճառվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ըստ գործարանի լրատվական բաժնի պետի՝ չի համապատասխանում իրականությանը: Երեւանի ոսկերչական գործարանի լրատվական բաժնի պետ պրն Կիրակոսյանը պաշտոնապես հերքեց այդ լուրն՝ ասելով, որ «հնարավոր չէ իրենց գործարանի արտադրանքն Ադրբեջանում վաճառվի, իսկ եթե լավ տրամաբանենք՝ կհասկանանք, որ դա ադրբեջանական ֆանտազիայի հերթական գլուխգործոցն …
կարդալ ավելինԱյսօր Հայաստանում մեկ շնչին բաժին է ընկնում 0.1 հա անտառ: Այսպիսի տվյալ է հրապարակվել «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության զեկույցում: Այս տվյալը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ այս ցուցանիշը ԱՊՀ այլ երկրներում գերազանցվում է 27 անգամ եւ 1 շնչի հաշվով կազմում է 2.7 հա: Ըստ հրապարակված զեկույցի, տարեկան Հայաստանում հատվում է մինչեւ 1.1 մլն խմ …
կարդալ ավելինՏիգրան Մեծ փողոցի 25 շենքի 13 բնակարանի սեփականատեր 74-ամյա Արշալույս Հակոբյանը պատահաբար հեռուստացույցով տեսել է, որ մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ շրջել է քաղաքում ու դժգոհ է մնացել շենքերի ու փողոցների տեսքից: – Ես լսեցի՝ Քոչարյանն ասաց, թե պարոն Զախարյանը ամաչեց մեր քաղաքի վիճակից,- պատմում է տիկին Արշալույսը: -Բա ամոթ չի՞, որ …
կարդալ ավելինՉգրված հին օրենք կա՝ բարմենին ու խոհարարին չի կարելի բարկացնել, որովհետեւ երբեք չես իմանա, թե ինչ կարող են լցնել պատվիրած ճաշիդ կամ խմիչքիդ մեջ: Մի մատուցող տղա, որը չցանկացավ իր անունը նշել, խորհուրդ տվեց երբեք չմոռանալ թեկուզ չնչին թեյավճարի մասին, եւ երբեք չջղայնացնել խոհարարին, մատուցողուհուն կամ բարմենին. «Բոլորին դեմքով հիշում են, հաջորդ անգամ կգաս նույն …
կարդալ ավելինՆկարում պատկերված երկաթգիծը գտնվում է Շիրակի 45 հասցեում, Կարմիր բլուրի հարեւանությամբ: Երկաթգիծը սպասարկում է Կայարան-Արաբկիր ուղեւորվող բեռնատար գնացքներին: Բացի այն, որ հարակից տարածքի բնակիչները ձորում գտնվող գնացքի ռելսերը ծածկել են աղբով, ավելին, գնացքի ուղեւորությունը վտանգի տակ է: Ձմռանը բնակիչներն օգտվում են գնացքի ռելսերի «շպալերից»: Տեղի բնակիչները պոկում, գողանում են դրանք՝ օգտագործելով որպես վառելափայտ: Մինչդեռ գնացքի …
կարդալ ավելինՎերջին օրերին տեղացող անձրեւները լվացել-տարել են Էջմիածնի կենտրոնական փողոցների փոսերը ծածկող ավազը, որ քաղաքի իշխանությունները հասցրել էին լցնել եւ սեփական ոտքերով տրորել ՌԴ նախագահ Վ.Պուտինի Էջմիածին կատարելիք այցի նախօրեին: Այդ ավազը մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե Էջմիածնի քաղաքապետն «Արմենիա» հեռուստաընկերությամբ հայտարարած չլիներ, որ 30.000քմ տարածք է ասֆալտապատել քաղաքում, ինչը մենք երկար փնտրեցինք՝ մինչեւ որ քաղաքի …
կարդալ ավելին