Վերջին օրերին տեղացող անձրեւները լվացել-տարել են Էջմիածնի կենտրոնական փողոցների փոսերը ծածկող ավազը, որ քաղաքի իշխանությունները հասցրել էին լցնել եւ սեփական ոտքերով տրորել ՌԴ նախագահ Վ.Պուտինի Էջմիածին կատարելիք այցի նախօրեին: Այդ ավազը մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե Էջմիածնի քաղաքապետն «Արմենիա» հեռուստաընկերությամբ հայտարարած չլիներ, որ 30.000քմ տարածք է ասֆալտապատել քաղաքում, ինչը մենք երկար փնտրեցինք՝ մինչեւ որ քաղաքի կենտրոնական փողոցների ջրափոսերի վրայով թռչող էջմիածինցիները խորհուրդ տվեցին դադարեցնել փնտրտուքը՝ մատնացույց անելով ջրափոսերի վրա լողացող ավազահատիկները:
Ն. Ա.