Մի օր գնացքը շուռ կգա

12/05/2005

Նկարում պատկերված երկաթգիծը գտնվում է Շիրակի 45 հասցեում, Կարմիր բլուրի հարեւանությամբ: Երկաթգիծը սպասարկում է Կայարան-Արաբկիր ուղեւորվող բեռնատար գնացքներին: Բացի այն, որ հարակից տարածքի բնակիչները ձորում գտնվող գնացքի ռելսերը ծածկել են աղբով, ավելին, գնացքի ուղեւորությունը վտանգի տակ է: Ձմռանը բնակիչներն օգտվում են գնացքի ռելսերի «շպալերից»: Տեղի բնակիչները պոկում, գողանում են դրանք՝ օգտագործելով որպես վառելափայտ: Մինչդեռ գնացքի ռելսերն այլեւս կորցրել են ամրությունը, քանի որ նույն «շպալերի» բացակայության պատճառով գծերը թուլացել են: Չի բացառվում, որ մի օր բեռնատար գնացքը գծերի թուլացման պատճառով կկորցնի հավասարակշռությունն ու շուռ կգա: Բարեբախտաբար, գնացքը մարդատար չէ: