Թեեւ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի առթիվ Երեւանում շքերթ տեղի չունեցավ, բայց շատ դպրոցներում կրտսեր սերունդը փորձեց լրացնել բացը: Ի տարբերություն այլ դպրոցների, Տարաս Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցում տոնը յուրովի նշվեց: Այն կրում էր «Մի ամբողջ մարդկային կյանք» խորագիրը եւ նվիրված էր ոչ միայն հաղթանակի հոբելյանին, այլեւ դպրոցի 62-ամյակին: «Դպրոցը գրեթե Մեծ հաղթանակի տարեկիցն …
կարդալ ավելինՄինչ օրս Գինեսի գրքում գրանցված ամենաերկար գարեջրի սեղանը պատրաստվել է Գերմանիայում, որի երկարությունը կազմել է 770 մետր, իսկ Բրազիլիայում գրանցվել է 650 մետր երկարություն ունեցող ընթրիքի սեղան: Այս տարի հունիսի 3-ին տեղի կունենա «Բրաբիոնը բարեկամության ծաղիկ» ծաղկի միջազգային փառատոնը, որի ավարտին կհաջորդի Երեւան քաղաքում պատրաստվող ամենաերկար՝ 1000 մետր երկարություն ունեցող ընթրիքի սեղանի ակցիան: Կազմակերպիչները հավաստիացնում …
կարդալ ավելինՄայիսի 7-ին Նուբարաշեն համայնքի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը մեծ անակնկալ էր պատրաստել Հայրենական Մեծ պատերազմի 60-ամյակի կապակցությամբ: Դպրոցի ուսուցչական կազմն ու բարձր դասարանցիները բավականին գեղեցիկ միջոցառում էին նախաձեռնել, որի ժամանակ մեծարում էին պատերազմի մասնակիցներին: Միջոցառումը գեղագիտական ճաշակով եւ բեմական հետաքրքիր դեկորացիայով բեմականացված ներկայացում էր, որի միջոցով երեխաներն ու դպրոցի ղեկավարությունն իրենց հարգանքի տուրքը …
կարդալ ավելինԵրաժիշտ կատարողները հաճախ դժգոհում են, որ երգի ձայնագրումից եւ կլիպի նկարահանումից բացի, ստիպված են վճարել նաեւ եթերում հայտնվելու համար: Հեռուստատեսությունը բիզնես է եւ փող է վաստակում ոչ միայն ավանդական՝ գովազդային ձեւով, այլեւ երգիչների կերպարների ստեղծմամբ: Եթերային ժամանակը տրվում է երգիչների եւ նրանց կյանքի մասին պատմող հաղորդումներին: Երգարվեստի մարդիկ հասկանում են, որ հաջողության հասնելու համար երաժշտական …
կարդալ ավելին«Շողակն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Գասպարյանը խմբագրություն ուղարկած իր հերքում նամակում մի պարբերությամբ անդրադառնում է մեր լրագրողի եւ գործադուլավոր բանվորների զրույցի այն հատվածին, որ ադամանդագործները բողոքում են, թե ադամանդափոշին թոքերի համար վնասակար է: Տնօրենը գրում է. «…Եթե ադամանդագործությունը առողջության համար վտանգ ներկայացնող ոլորտ լիներ, ապա Կառավարության կողմից կմտցվեր համապատասխան ձեռնարկությունների, ոլորտների ցանկում, կսահմանվեին արտոնություններ»: Եվ «Շողակնի» …
կարդալ ավելինԸստ ԱԳՆ հաղորդագրության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության եւ բնակչության հարցերի նախարարի հրավերով մայիսի 9-ին Եգիպտոս էր ժամանել ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Երկու երկրների միջեւ առողջապահության եւ դեղագործության ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները եւ հեռանկարները քննարկելուց զատ, նախարարներն անդրադարձել են ՀՀ եւ Եգիպտոսի կենսաբանական արտադրանքի եւ վակցինաների հոլդինգային «Vacsera» ընկերության միջեւ համատեղ ընկերության ձեւավորման գործընթացն ավարտին …
կարդալ ավելինՓոխպատվաստման խնդիրները Հայաստանում Այսօր Հայաստանում որպես ամբողջական օրգան հնարավոր է փոխպատվաստել միայն երիկամ: Որպես դոնոր հանդես են գալիս հիվանդի հարազատները: Այլ օրգանի փոխպատվաստումն անհնար է, որովհետեւ միջոցների սղության պատճառով հնարավոր չէ ստեղծել ներքին օրգանների դոնորական բանկ: Մեր երկիրը նաեւ չունի միջազգային պայմանագիր, որի շնորհիվ հնարավոր կլիներ «ներկրել» եւ դրա կարիքն ունեցողներին փոխպատվաստել օտարազգի մարդկանց օրգաններ: …
կարդալ ավելինՄեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Խարբերդի մասնագիտացված մանկատան 18 տարին լրացած երեխաների խնդրին, մասնավորապես կարեւորելով այն հանգամանքը, որ մանկատունն իրավունք չունի այդ երեխաներին պահել, բայց քանի որ նրանց խնդիրը մեր հանրապետությունում լուծված չէ, վերջիններս դեռեւս ապրում են մանկատան հարկաբաժիններից մեկում: Այն երեխաներն, ովքեր մտավոր հետամնացության հետ մեկտեղ տառապում են հոգեկան որոշակի հիվանդությամբ, տեղափոխվում են …
կարդալ ավելինՀՕՖ-ի հովանու ներքո հինգ տարի առաջ ստեղծված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամն առ այսօր ֆինանսավորել է գիտության տարբեր ոլորտների շուրջ 100 գիտական թեմաներ: Հիմնադրամի հասցեով միայն անցյալ տարի ստացվել են հայտեր շուրջ 200 գիտական խմբերից: ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը՝ ամերիկահայ գիտնական պրոֆեսոր Երվանդ Թերզյանի ղեկավարությամբ, քննել եւ ներկայացված աշխատանքներից դրամաշնորհի է արժանացրել 27-ը: Դրամաշնորհի …
կարդալ ավելին«Դպրոցը որ ավարտեցի, գնացի Թբիլիսի՝ ռազմահրետանային ուսումնարան սովորելու,- պատմում է Հայրենական պատերազմի վետերան Մելիք Աբրահամյանը: -Ամռան արձակուրդին եկա նստեցի գնացք ու եկա Բաքու՝ տուն: Երբ Բաքվում իջա՝ ժողովուրդը մի տեսակ ինձ տխուր թվաց, չհասկացա, թե ինչու: Հասա մեր տուն՝ մերոնք էլ էին խառնված: Ընկերներս եկան՝ թե պատերազմ է, Գերմանիան հարձակվել է: Չհավատացի, մտածեցի, թե ինձ …
կարդալ ավելինԱյնպես է ստացվել, որ գարնանը հայերը շատ տոներ ունեն: Երկու հատ կանանց տոն, «Նիկոլի թվից» եկած Մայիսի 1-ը, Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը (քիչ էր մնում գրեի՝ ապարանցիների օրը), Ապրիլի 1-ը՝ ծիծաղի օրը եւ վերջապես մարտի 1-ը, անկախությունից ի վեր մեր համազգային «ազատության» տոնը. այդ օրը …
կարդալ ավելինՖիլմի վերնագիրն արդեն մտածել էի։ Ընդհանրապես վերնագիրն ամենակարեւորն է՝ դրանից է սկսվում ընթերցողի, դիտողի, ունկնդրի նախատրամադրվածությունը։ Մտածում էի այսպես էլ կոչել՝ «Հպարտության հոգսը»։ Ֆիլմն անգլերեն պիտի թարգմանվեր, չգիտեմ՝ անգլերենով ո՞նց կհնչեր, բայց հայերենով, կարծես, վատ չէր։ Եթե մեր հաղթանակներով հպարտանում ենք, պետք է նաեւ դրա հոգսը զգանք, իսկ եթե հոգսը չենք զգում, հպարտությունը դառնում է …
կարդալ ավելին«Արմավիա» ավիաընկերության կազմակերպած Երեւան-Փարիզ-Երեւան չվերթից հաճախակի օգտվող ուղեւորներից մեկը դժգոհում էր, որ վերջին ժամանակներս չվերթն իրականացնող «Աէրոբուս-320» ինքնաթիռը դժվարությամբ է վայրէջք կատարում: Ամեն անգամ նրանք վախենում են, որ դա իրենց վերջին վայրէջքն է լինելու: Ինքնաթիռի անսարքության մասին մենք պարզաբանում խնդրեցինք ընկերության գրասենյակից: «Արմավիայի» հասարակայնության հետ կապերի բաժնի մենեջեր Գարիկ Սիրոյանը հեռախոսազրույցի ժամանակ այսպես ներկայացրեց վիճակը. …
կարդալ ավելինԵրեկ Բուդապեշտում կայացել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատական գործի երրորդ նիստը: Սաֆարովը մեղադրվում է Հունգարիայի տարածքում հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մեջ: Դատական նիստի ընթացքում ընթերցվել է Սաֆարովի մեղսունակությունը պարզաբանող փորձաքննության արդյունքները: Կրկնակի փորձաքննությունն անցկացվել է ադրբեջանական կողմի պահանջով: 55 րոպե տեւող նիստը կայացել է հունգարերեն լեզվով եւ թուրքերեն թարգմանությամբ: Հայկական կողմը թարգմանության …
կարդալ ավելինՀոգեբաններն ու սոցիոլոգները բավական հաճախ են անդրադառնում սթրեսային մասնագիտություններին եւ նույնիսկ կազմում են նրանց վարկանիշային «թեժ տասնյակը»: Կախված ուսումնասիրվող երկրի առանձնահատկություններից՝ ամենասթրեսային մասնագիտությունների ցուցակը կարող է փոփոխվել: Որպես սթրեսայնության չափանիշ՝ ընդունում են տվյալ ոլորտի աշխատողների առողջական վիճակը եւ հատկապես սրտային հիվանդությունների հաճախականությունը, ալկոհոլիզմի առաջացման հավանականությունը, ապահարզանների եւ ճանապարհատրանսպորտային վթարների ենթարկման հաճախականությունը: Մանչեսթերի համալսարանի անգլիացի հոգեբանների …
կարդալ ավելինԱդամանդագործության ոլորտի եւ «Շողակն» ՓԲԸ աշխատակիցների գործադուլի մասին մեր հրապարակումներից հետո տնօրեն Սերգեյ Գասպարյանը սպառնացել էր մեզ դատի տալ: Սակայն օրերս ստացանք «Շողակն» ՓԲԸ տնօրեն Ս. Գասպարյանի ստորագրությամբ հերքում նամակը (6 էջ ծավալով), իբրեւ բարի կամքի դրսեւորում, տպագրում ենք կրճատումներով: Պնդելով մեր հրապարակումների հավաստիությունը, մենք մեր հետագա համարներում հետեւողականորեն կանդրադառնանք այս ոլորտի խնդիրներին՝ նոր փաստեր …
կարդալ ավելինՄարտի 17-ին Սարգսյաններին կանչեցին Աշտարակի զինկոմիսարիատ եւ հայտնեցին, որ նրանց որդին` կրտսեր հրամանատար Հայկ Սարգսյանը, զոհվել է սահմանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Սակայն որդու թաղման օրը դաստիարակչական գծով հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Մելքումյանը հայտնում է Հայկի հորը` Իշխան Սարգսյանին, որ նրա որդին «ընկել է տականք ստահակի ձեռքով»` նկատի ունենալով զորամասից ինչ-որ մեկին: «Հարցրեցի` թո՞ւրքն ա խփել, …
կարդալ ավելինՄաքսային կոմիտեի տվյալներով` 2001թ. նոյեմբերից մինչեւ 2005թ. ապրիլը «Տոմպակ» ՍՊԸ-ն, որի գլխավոր հիմնադիրն է Իրանի քաղաքացի ազերի Փարվիզ Ալամդարին, Իրան է արտահանել ավելի քան 10.000 տոննա մետաղյա խողովակ: Արտահանման վերջին դեպքը գրանցվել է 2005թ. ապրիլի 25-ին: Տեղեկություններ կան, որ վերջերս առաջ արտահանման նախապատրաստած մեծ քանակությամբ խողովակներով բեռնված մի քանի մեքենաներ բռնվել են պետավտոտեսուչների կողմից: Սակայն, …
կարդալ ավելինԱյս տարվա հունիսից նախատեսվում է սկսել Սեւանա լճում ձկան պաշարների գնահատման լայնածավալ ուսումնասիրություններ: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի տեղակալ Բորիս Գաբրիելյանը: Ըստ նրա, վերջին ուսումնասիրությունների արդյունքներով Սեւանա լճում անցած տասը տարում նկատվում է սեռահասուն արդյունաբերական ձկան թվի նվազում: Նույն ուսումնասիրությունների համաձայն, Սեւանա լճում սեռահասուն ձուկ գրեթե չի …
կարդալ ավելինԱսում են Ամիրյան եւ Բուզանդ փողոցների բնակիչները, ովքեր դեռ քաշքշուկների մեջ են դատական տարբեր ատյաններում՝ «պետության կարիքների համար օտարվող» իրենց սեփականությունների պատճառով: Բնակիչների մի մասը հաշտվել է իրականության հետ ու ընդունել իրեն առաջարկված պայմանները, մի մասն էլ դեռ ապրում են իրենց բնակարաններում՝ պատրաստ գնալու մինչեւ Եվրոդատարան, միայն թե պաշտպանված տեսնեն իրենց իրավունքները: Բնակչության այդ հատվածն …
կարդալ ավելին