Երեկ Բուդապեշտում կայացել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի
դատական գործի երրորդ նիստը: Սաֆարովը մեղադրվում է Հունգարիայի տարածքում
հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մեջ: Դատական նիստի
ընթացքում ընթերցվել է Սաֆարովի մեղսունակությունը պարզաբանող
փորձաքննության արդյունքները: Կրկնակի փորձաքննությունն անցկացվել է
ադրբեջանական կողմի պահանջով: 55 րոպե տեւող նիստը կայացել է հունգարերեն
լեզվով եւ թուրքերեն թարգմանությամբ: Հայկական կողմը թարգմանության
իրավունքը թույլատրող փաստաթուղթ չի ունեցել, եւ դատարանի նախագահ Անդրաշա
Վաշկուտին կայացրել է նիստը սեպտեմբերի 27-ին տեղափոխելու որոշում: