հասարակություն

Շարունակվող գերությո՞ւն, թե՞ չիրագործված պատվեր

01.06.2005

Ինչպես տեղեկացրեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ Սոթքի ոսկու հանքի գործադուլավորները «սուսուփուս» դիմում են գրել աշխատանքի վերադառնալու: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ բանվորներն ակնկալվող աջակցությունը չստանալով հայրենի կառավարությունից՝ ճարահատ ընդառաջ են գնացել սեփականատերերի ողորմածությանը: Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, գործադուլի արդյունքում 470 պայմանագիր էր դադարեցվել: «Հիմա արդեն աշխատանքի ընդունման 700 դիմում ենք …

կարդալ ավելին

Վերջին զանգը

01.06.2005

Երեկ ժամը 16.00-ից արդեն մայրաքաղաքի Աբովյան փողոցը փակ էր մեքենաների երթեւեկության համար: Ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակը լցվեց շրջանավարտներով: Աբովյան փողոցով իջնող շրջանավարտների խմբերը միմյանցից տարբերվում էին նախ հագուստներով. յուրաքանչյուր դպրոցի յուրաքանչյուր ավարտական դասարան աշխատել էր միանման հանդերձավորվել, անգամ՝ շատ դեպքերում աղջիկների կոշիկներն էլ էին միանման, իսկ ուշադրություն գրավելու համար մեր պատանիներն ու աղջիկները մի ձեւ …

կարդալ ավելին

«Այս գաղափարը ես չեմ հորինել, ամբողջ աշխարհում է ընդունված»

01.06.2005

– Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը Ձեր անձնակա՞ն կենտրոնն է: – Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2001թ. եւ ամբողջությամբ պատկանում է Հայաստանի կառավարությանը: Կառավարությունը պետք է գորրծակալության գործունեության համար գումար տրամադրեր եւ տարածք, որն այդպես էլ չտրվեց: Տարածք վարձակալեցինք մեր միջոցների հաշվին, մարդկանց աշխատավարձեր ենք տալիս ստեղծման օրից սկսած: Մարդիկ կարծում են, թե այս …

կարդալ ավելին

Իմ խեղճ հայկական մեծ քիթը

01.06.2005

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքը հունիսի 22-25-ը նախաձեռնել է «Ամենահայկական քիթը» խորագրով մրցույթ: Մրցույթի հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին` քթի պլաստիկ անվճար վիրահատության: Բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանի խոսքերով, ժյուրին բաղկացած կլինի բժիշկներից եւ արվեստի բնագավառի մարդկանցից եւ մեկ անտրոպոլոգից, որոնք «հասկանում են, ինչ բան է գեղեցկությունը»: Ժյուրիի անդամները փակ քվեարկությամբ կընտրեն երեք հաղթողներին: Առաջին …

կարդալ ավելին

Ինչպես են հայերն ապրում «Մատրիցայում»

01.06.2005

Իմ նախորդ հոդվածում ես հիշատակել էի «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Դա իհարկե պատահականություն էր, սակայն քանի որ այս կյանքում պատահական ոչինչ չի լինում, ես այս մի քանի օրվա ընթացքում հասկացա, որ մենք ապրում ենք մի «զուգահեռ աշխարհում», որի անունը, բոլորին հասանելի լինելու համար, որոշեցի կնքել «Մատրիցա»: Այս պատմության մեջ ամենահակասականն այն է, որ ապրելով ինչ-որ վիրտուալ …

կարդալ ավելին

Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը

01.06.2005

Խորհրդային մեր մանկության տարիներին մեզ սովորեցնում էին, թե Հայրենիքը սկսվում է այբբենարանի ներսի նկարից։ Որքան էլ դա գեղեցիկ հնչեր, ցավալիորեն այդ նկարը չէր համապատասխանում շրջապատող իրականությանը։ Եվ այդպես՝ շփոթվելով, մենք չէինք իմանում, թե ինչից է սկսվում Հայրենիքը։ Ավելի ուշ, բայց նույն խորհրդային տարիներին, այդ երկրի բանակում մեզ ասում էին, թե Հայրենիքը սկսվում է այն պոստից, …

կարդալ ավելին

Աննախադեպ դատական նիստեր

01.06.2005

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում լսվելու է եզակի դատ։ ՀՀ շարքային քաղաքացի Աշոտ Սահակյանը հայց է ներկայացրել «Արայ» ընկերության դեմ։ Դատական երկու ատյանների կայացրած որոշման համաձայն՝ քաղաքացու բնակարանը հրդեհվել է «Արայ» խանութից գնված սառնարանի բռնկման պատճառով։ Հրաժարվելով փոխհատուցել, ընկերությունը դիմել է Վճռաբեկ դատարան։ Սա աննախադեպ երեւույթ է, երբ սպառողը փորձում է վնասի փոխհատուցում ստանալ իրեն անորակ …

կարդալ ավելին

Եռագույնը՝ Էլբրուսի գագաթին

31.05.2005

Հայրենական Մեծ պատերազմի 60-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Ալպինիզմի ֆեդերացիան Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի անդամներին հրավիրել էր մասնակցելու Էլբրուսի լեռնագագաթ բարձրանալու ակցիային: Մայիսի 5-ին Հայաստանի Ալպինիստների ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը, ալպինիստներ Կարո Պապյանը, Տիգրան Ներսիսյանը, Տիգրան Խաչատուրյանը մեկնեցին՝ մասնակցելու ակցիային: Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիան պետական հովանավորչության բացակայության պայմաններում մեծ հաջողություններ է արձանագրում եւ ալպինիզմի միջոցով բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: …

կարդալ ավելին

Ազգային տոնախմբության մեխանիկան

31.05.2005

Այսօրվա դրությամբ մոտ երկու անգամ ավելի մարդ է «Միասնության շուրջպարին» մասնակցելու հայտ ներկայացրել, քան սպասվում էր: «250.000 մարդ արդեն գրանցվել է, եւ ժամառժամ ավելանում են: Կան մարդիկ, ովքեր չեն գրանցվել, բայց ցանկություն են հայտնել գալու եւ պարելու»,- ասաց «Միասնության շուրջպարի» կազմկոմիտեի անդամ պարուսույց Կարեն Գեւորգյանը, ով պատասխանատու է շուրջպարի գեղարվեստական մասի համար: Եվ «Միասնության շուրջպարի» …

կարդալ ավելին

«Մի ծիծաղացրա աստծուն քո անհավատությամբ…»

31.05.2005

«Եթե դուք դիմել եք կախարդների կամ գուշակների օգնությանը, արել եք կամ ձեզ վրա են արել թուղթուգիր, ունեք ամուսնական, ֆինանսական, ժառանգական անեծքներ եւ անհաջողություններ, կանացի անպտղություն, եթե կրել եք խորը ստրեսներ, դեպրեսիաներ եւ վախ որոշ իրադարձությունների պատճառով, ունեք ցանկացած հոգեկան խանգարում, ունեք կախվածություն ծխախոտից, ալկոհոլից, թմրադեղերից, սեռական եւ այլ տարբեր բաներից, եթե ունեք երեխաներ ֆիզիկական եւ …

կարդալ ավելին

«Vacsera»-ն մտնում է Հայաստան

31.05.2005

Մայիսի 9-ին Եգիպտոս մեկնած հայկական պատվիրակության թվում էին ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, ԱԳՆ նախարարի տիկինը՝ Նանի Օսկանյանը, եւ «911» դեղատնային ցանցի տնօրեն Արմեն Թավադյանը: Այցի մանրամասներից տեղեկացանք Նանի Օսկանյանի հետ զրույցից: Վերջինս նշեց, որ այցի ժամանակ երկու երկրների միջեւ համաձայնագիր է ստորագրվել բժշկական կադրերի փոխանակման մասին: Եգիպտոսի բնակչությունը մոտ 75 միլիոն է եւ հիվանդացումների …

կարդալ ավելին

Բնությունը SOS է կանչում

31.05.2005

Երեւանում տարեկան արտադրվում է 150.000 տոննա աղբ: Աղբանոցներում այն հատուկ գլդոններով տափակեցվում է եւ թաղվում փոսերում, անկախ նրանից, թե ինչ տեսակի է եւ ինչ բաղադրություն ունի: Գաղտնիք չէ, որ աղբանոցները բնակչության մի որոշ զանգվածի համար «օգտակար հանածոների» հանքավայրեր են: Աղբը երկրորդ անգամ օգտագործելու հնարավորություն ունեցող երկրներն այն տեսակավորում են եւ վերամշակում: Մեր երկրում թափոնները չեն …

կարդալ ավելին

Կարինեն

31.05.2005

Գյումրիից է: Երկրաշարժից հետո չկարողացավ մնալ, հեռացավ: Մենակ էր, տղան` հինգ ամսական: Տեղափոխվեց Երեւան: Ապրում է հյուրանոցում: «Գնում եմ Գյումրի, ասում են՝ տեղեկանք բեր հարեւաններիցդ, որ ապրել ես էստեղ: Չկան, ասում եմ, մեռել են լրիվ: Ասում են՝ կորցրել ենք եղած տեղեկանքները: Արխիվում էլ փաստաթուղթ չկա: Խաբում են: Գրանցումս եմ ցույց տալիս, ասում են` չի լինում, …

կարդալ ավելին

«Ես դուրս եմ եկել ժողովրդի ծոցից…»

31.05.2005

– Ինչպե՞ս է ապրում Գագիկ Սեկոյանը: Շաբաթ երեկոները՝ գիտենք, իսկ մնացած օրե՞րը: – Առավոտ զարթնում եմ, առաջին հերթին թոռնիկիս եմ սիրում, հետը խաղ եմ անում, սուրճը խմում եմ, մի քիչ հեռուստացույց եմ նայում, հետո նոր տանից դուրս եմ գալիս, գնում աշխատանքի, ընկերների հետ հանդիպում, որը տեւում է մինչեւ ժամը 4-ը: Ժամը 4-6-ը անպայման գալիս եմ …

կարդալ ավելին

Եհովայի վկաները «քուանշ» են տալիս

31.05.2005

«Դա պարզ երեւում է անգամ այն բանից, որ մեզ ծառայության բերեցին զինվորական հավաքակայանից, իսկ եթե մենք զինվորական ծառայության հետ կապ չպետք է ունենանք, ինչո՞ւ են մեզ այնտեղից տեղափոխում»,- իր կասկածներն է հիմնավորում Եհովայի վկա 23-ամյա Հայկ Խաչատրյանը: «Բացի այդ,- շարունակում է նա,- մենք ինֆորմացիա ունենք, որ մեր սնունդը ստանում ենք Զոդի զինվորական ստորաբաժանումից, մեզ հսկում …

կարդալ ավելին

«Հնդկական ռազմագերիներ» Սոթքում

31.05.2005

Մայիսի 11-ից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի հանքը չի գործում: Պատճառը բանվորների մասսայական գործադուլն է: Գործադուլի մեկ այլ փորձ նրանք նախաձեռնել են դեռեւս ապրիլի 22-ին: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» ստեղծվել է 1998 թվականին «Հայոսկի» ՊՓԲԸ-ի եւ կանադական «First Dinasty Mines Ltd.» ընկերության համատեղ ջանքերով: Ընկերությունն աշխատանքները սկսել է Արարատում կուտակված ոսկու պոչանքների վերամշակմամբ, այնուհետեւ՝ …

կարդալ ավելին

Սեւանի ջրի տակ անտառ է մնացել

31.05.2005

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ այս տարի կկարգավորվի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Աշխատանքներ են կատարվում թռչնային կազմը համալրելու եւ նախկին կարգավիճակին վերադարձնելու առումով: Նախարար Վ. Այվազյանի հավաստմամբ՝ տարեվերջին կզեկուցվի Սեւանա լճի ջրի մակարդակի 2001 թվի նկատմամբ երկու մետրով ավելացման խնդիրը: Ավելացնենք, որ արդեն մոտ 120-130 հա տարածությամբ անտառ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մնացել …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը պայքարում կոռուպցիայի դեմ

31.05.2005

Կարդալով հոդվածի վերնագիրը՝ շատերը կարող են մտածել, որ ես ոչ թե օպտիմիստ եմ, այլ գրող-ֆանտաստ, ընդ որում՝ այն մասշտաբի, որ «Մատանիների տիրակալն» այս պարագայում դառնում է իրական պատմություն: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի «Օսկար» կստանա այն հոլիվուդյան ռեժիսորը, ում կհաջողվի նկարահանել ֆիլմ իմ առաջարկած թեմայով: Ուշադիր հետեւելով մեր հանրապետության վերջին մի քանի տարիների անցուդարձին՝ համոզվում ենք, …

կարդալ ավելին

Ներսում եւ դրսում

31.05.2005

Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի լայնամասշտաբ նշանավորումից մոտ երկու շաբաթ անց Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած ուխտավորների խմբի հետ առիթ ունեցա լինելու Երուսաղեմում։ Տպավորություններս Երուսաղեմից, Իսրայելից ու Պաղեստինից բավական շատ են, բազմազան ու հակասական։ Կարծում եմ, առաջիկայում դրանց անդրադառնալու առիթ կլինի։ Հիմա ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ Հոլոքոսթի թանգարանի վրա, որի ցուցադրությունը ճնշող էր, միաժամանակ՝ ցնցող։ Նացիզմի …

կարդալ ավելին

Գործադուլ ոսկու հանքում

31.05.2005

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի բանվորների մայիսի 11-ին սկսված գործադուլին հանքի սեփականատերերն արձագանքեցին միայն մեկ շաբաթ անց՝ հրավիրելով Երեւան բանակցությունների: Գործադուլավորների հետ հանդիպումից առաջ փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ որեւէ պարզաբանում ստանալ «ԱՈԱՁ» ՍՊԸ տնօրեն Վարդան Վարդանյանից: Բարձրացված խնդիրներից պրն Վարդանյանը լուրջ էր ընդունում միայն ինֆլյացիայի հետեւանքով առաջացած բարդությունները, մնացածի մասին նա կամ …

կարդալ ավելին