Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում լսվելու է եզակի դատ։ ՀՀ շարքային քաղաքացի
Աշոտ Սահակյանը հայց է ներկայացրել «Արայ» ընկերության դեմ։ Դատական երկու
ատյանների կայացրած որոշման համաձայն՝ քաղաքացու բնակարանը հրդեհվել է
«Արայ» խանութից գնված սառնարանի բռնկման պատճառով։ Հրաժարվելով
փոխհատուցել, ընկերությունը դիմել է Վճռաբեկ դատարան։
Սա աննախադեպ երեւույթ է, երբ սպառողը փորձում է վնասի փոխհատուցում
ստանալ իրեն անորակ էլեկտրական սարք վաճառող կազմակերպությունից։