Եթե մենք՝ հայերս, թերագնահատում ենք մեր հայկական մենթալիտետը, ապա Հայաստան եկող զբոսաշրջիկներին հենց դա է հաճախ հետաքրքրում: Այս տարի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալվել են Ծաղկաձորի տարբեր հանգստյան տներում: Շատերին հայտնի Ծաղկաձորի «Արջաղբյուր» օբյեկտում «հաց ուտելու» են գալիս Երեւանից տարբեր պաշտոնյաներ: Տարբեր երկրներից ժամանած հյուրերի համար առավել հետաքրքիր է հայկական խոհանոցը եւ ավանդույթները: «Արջաղբյուր» ռեստորանային օբյեկտում …
կարդալ ավելինՇուտով Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի կժամանեն ազգությամբ հայ եւ ադրբեջանցի 100 երիտասարդներ, ովքեր հատուկ դասընթացներ անցնելուց հետո աշխատանքի կանցնեն պետական տարբեր կառույցներում: Երիտասարդները վեց ամիս սովորելով հնարավորություն կստանան աշխատել Վրաստանի Ոստիկանությունում, Հարկային եւ Մաքսային տեսչություններում եւ այլ պետական հիմնարկներում: «Մենք դա անում ենք, որպեսզի այլազգի մարդիկ զգան, որ Վրաստանն իրենց հայրենիքն է»,- ասել է Միխայիլ …
կարդալ ավելինԿոնկրետ լվացք, քիմմաքրում, ներկում առաջարկող կազմակերպությունները հավաստիացնում են, որ այն ժամանակ էլ բնակչության որոշակի խավն էր միայն կարողանում օգտվել իրենց ծառայություններից, իսկ հայ տանտիրուհիների մեծամասնությունը ոչ միայն կասկածանքով էր վերաբերվում («դրանց արած լվացքը մի հատ էլ պետք ա արվի»), այլեւ անպատվաբեր էր համարում լվացքատների ծառայություններից օգտվել («կարգին տան կնիկը իր լվացքը ուրիշին չի վստահի»): Այժմ …
կարդալ ավելինԿարծում եմ, կարիք չկա մանրամասնելու, թե այս շոգ օրերին ինչքան անհրաժեշտ է ջուր ունենալը՝ մանավանդ գյուղական շրջաններում։ Բայց արի ու տես, որ կան մարդիկ, ովքեր կարեւորություն չեն տալիս այս խնդրին։ Իսկ մարդիկ առանց ջուր ապրել չեն կարող։ Մասնավորապես Էջմիածնի շրջանի Աղավնատուն եւ Դողս գյուղերի ողջ բնակչությունն օրեր շարունակ զրկված է եղել խմելու ջրից։ Եվ սա՝ …
կարդալ ավելինԱնասնապահությամբ զբաղվողների համար ընտանի կենդանիների բեղմնավորումը բավականին լուրջ խնդիր է: Զուտ այդ նպատակով որձ կենդանի պահելը, պարզվում է, ձեռնտու չէ: Այդ իսկ պատճառով, եթե գյուղական բնակավայրերում մարդը ցուլ կամ վարազ է պահում, ուրեմն շահույթ է հետապնդում: Մեկ «սեռական ակտի» համար կովի կամ խոզի տերը վճարում է 2000 դրամ: Իհարկե միշտ չէ, որ բեղմնավորումն արդյունավետ է …
կարդալ ավելին«Լավություն արա՝ ջուրը գցի»: Սա հայերի ամենաընդունված ասացվածքներից մեկն է: Ավելի շուտ, մեկն էր, քանզի այսօր այդ արտահայտությունն ավելի շատ օգտագործվում է «Լավություն արա՝ ջուրը քաշի» տեսքով: Այն, որ հայերի մեջ միշտ եղել են մեկենասներ եւ բարերարներ, գիտեն բոլորը: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ եթե առաջներում մեկենասներն աջակցում էին անապահով հայերի լավագույն ներկայացուցիչներին (չնայած, օրինակ, …
կարդալ ավելինՊատկերացնում եմ, թե ինչպես կզարմանաք, երբ Հայաստանի խանութներից գնեք լվացող հեղուկ եւ պիտակի վրա կարդաք հետեւյալ մակնիշումը՝ ՓսԵՆ փտսՏ ՍՊը եւ Ք.ԵՐԿան-ԲեՐդԻ 28: Բավական տարօրինակ հերթագայությամբ այդ բառախումբը եւ Երեւանում գոյություն չունեցող այդ հասցեն «Tage» եւ «Tara» լվացող հեղուկների 500 մլ-անոց տարայի պիտակի վրա է գրված: Արտադրության ժամկետը սակայն նշված չէ: Պարզեցինք, որ այս հեղուկը, …
կարդալ ավելինԵրեւանի պետական համալսարանը, բանից պարզվում է, հիմներգ ունի։ Սա, իհարկե, լավ է։ Աշխարհի գրեթե բոլոր հայտնի համալսարաններն էլ հիմներգ ունեն։ Բայց, ինչպես միշտ, մերն ուրիշ է։ Մեր համալսարանի հիմներգի խոսքերը գրել է մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը։ Միանգամայն հասկանալի է, որ եթե Հովիկ Հովեյանը նախարար չլիներ, նրա տեքստը ոչ մի քննության չէր դիմանա, հետեւաբար՝ սույն փաստը …
կարդալ ավելինԱպրիլի 26-ին Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությունը երրորդ անգամ հրապարակեց ջրամատակարարման գրաֆիկն ըստ համայնքների: Համաձայն այդ գրաֆիկի, ասենք, Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ.Անհաղթ-Բաբայան-Ուլնեցի հատվածում պիտի որ շուրջօրյա ջրամատակարարում լինի: Կար մինչեւ «Գոլդեն Պալես» հյուրանոցի բացումը: Զարմանալի զուգադիպությամբ՝ հյուրանոցի բացվելու հետ միաժամանակ Զեյթունի ջրամատակարարումը կտրուկ վատացավ: Համենայնդեպս, զեյթունցիներն այդպես են հիշում: Օրվա ընթացքում եւ գիշերը երկար ժամանակով ջուրը կտրում …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ հյութերը Վրաստանից ներմուծում է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը: Ընդ որում, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ Աշոտ Արսենյանը վստահեցնում էր, որ դրանք, ամենայն հավանականությամբ, առեւտրի ցանցերում չիրացված ըմպելիքներն են, որոնք վաղուց են դրվել վաճառքի ու հնացել են: Մյուս դեպքում էլ պրն Արսենյանը ժամկետանց ըմպելիքների առկայության փաստը պատճառաբանեց անբարեխիղճ մրցակիցների, մասնավորապես «Coca Colla» ֆիրմայի տարածած կեղծ լուրերի …
կարդալ ավելինՆիդեռլանդներում 2000-2005 թվականներին փախստական համարվելու հայց է ներկայացրել 1150 հայ, ավելի վաղ ժամանած հայեր կան, ովքեր դեռ պատասխանի են սպասում: Ֆրանսիայում նույն ժամանակահատվածում եւ նույն նպատակով գտնվում է 4303 հայ: Թե ի՞նչ ճանապարհներով են մարդիկ Եվրոպա հասնում, առայժմ լավ ուսումնասիրված չէ: 90-ականների սկզբին հայերի հոսքը դեպի Եվրոպա ավելի մեծ է եղել: Օգտագործվել է յուրաքանչյուր հնարավորություն: …
կարդալ ավելինՀունիսի 20-ից նախագահի նստավայրի մոտ նստացույց հայտարարած Բուզանդ փողոցի բնակիչներին երեկ վերջապես ուշադրության են արժանացրել: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանձնարարականով նրանց ընդունել եւ լսել են ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու Իրավաբանական ծառայության պետ Արամ Մամիկոնյանը: Նստացույցի մասնակիցները պահանջում են ՀՀ նախագահից անվավեր ճանաչել Կառավարության անշարժ գույքի օտարման վերաբերյալ ընդունված հակասահմանադրական որոշումները, Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների …
կարդալ ավելինԸստ վիճակագրության, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 39.907 զբոսաշրջիկ, որոնցից 7157-ն օգտվել են հյուրանոցներից: Ի դեպ, ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքը զբոսաշրջիկ է անվանում այն «այցելուին, ով ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է մեկ գիշերակաց»: ՀՀ Ազգային վիճակագրական վարչությունից տեղեկացնում են, որ զբոսաշրջիկների թիվը ստանում են սահմանային անցակետերից ստացված, ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելին«Հայաստանում ներկայումս կան շուրջ 2800 դատապարտյալներ, որոնք ապրում են անմխիթար պայմաններում»: Այս եզրակացությանն է հանգել քրեկատարողական հիմնարկների քննչական մեկուսարաններ դիտորդական այց կատարող խումբը: Դիտորդական խմբի ղեկավար Թեմիկ Խալափյանի համար անհասկանալի է, որ Եվրախորհրդի անդամ Հայաստանի քննչական մեկուսարաններում դեռեւս խոշտանգումներ են գործադրվում մարդկանց հանդեպ: Պարզվում է՝ դատապարտյալների հիմնական բողոքները ոստիկանության ենթակայությամբ գործող ժամանակավոր պահման մեկուսարաններից են, …
կարդալ ավելին«Լինում ա, որ էս աղբը մի շաբաթ ըտենց կուտակվում, մնում ա: Հեսա որ ընտրություններ ըլնեն, չէ՞, ամեն օր կգան, կհավաքեն, փողոցի էս փոս տեղերը կլցնեն, ու ըտենց միշտ ա»,- պնդում է Չարբախի բնակիչ Կարեն Հովհաննիսյանը: «Էս ամառով էդ գարշահոտը լցվում ա բաց պատուհաններից ներս ու տարածվում ա տան մեջ»,- դժգոհում է մյուս բնակիչը՝ Արթուր Ասատրյանը: …
կարդալ ավելին«Դուք գո՞հ եք Առողջապահության նախարարությունում (ԱՆ) ձեզ մատուցվող ծառայությունից» հարցին քաղաքացիների մեծ մասը բացասական պատասխան է տվել՝ պատճառաբանելով, որ այստեղ տեղեկատվություն ստանալը մատչելի չէ, իսկ աշխատողներն անբարյացակամ են: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում նման եզրակացության է հանգել «Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը»: Այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության կողմից: Ծրագիրն աշխատում է 3 նախարարությունների՝ Առողջապահության, Կրթության …
կարդալ ավելինՊլակատը գեղանկարի հրապարակախոսական տեսակն է: Հասարակությանը հուզող թեմաներին անդրադարձող եւ ահազանգ հնչեցնող պլակատը հարուստ պատմություն ունի, սակայն մեր օրերում այն լայն տարածում չունի: Այդ բացը լրացնելու նպատակ ուներ «Ես անտարբեր չեմ» պլակատների մրցույթը, որը տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էր 23 հեղինակ իրենց 45 գործերով: Պլակատը պետք է ցայտուն եւ արտահայտիչ լինի, որպեսզի մարդկանց …
կարդալ ավելին«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի գիտակը, հեռուստատեսային ամենահետաքրքիր ինտելեկտուալ խաղի մագիստրոսը, որ բազմիցս արժանացել է «Բյուրեղյա բու» մրցանակին, մի քանի օր գտնվում էր Երեւանում եւ վարում հայկական թիմերի մրցույթը: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ը միայն հեռուստածրագիր չէ, այլ իր ռեգլամենտն ու կանոններն ունեցող հսկա ցանց, որտեղ գիտակներ են պատրաստվում, մարզվում, խաղում, մրցում եւ հյուրախաղերի մեկնում: Աշխարհում այդ խաղը …
կարդալ ավելին«Անապատի գիշերներում» ֆիլմը լրագրողական հետաքննություն է, այնտեղ բարձր արվեստ մի փնտրեք»,- ասաց ֆիլմի հեղինակ, «Հետք»-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը: Այս ֆիլմը մեկ տարվա հետաքննական աշխատանքի արդյունք է: Հետաքննվել են հայ կանանց Արաբական Էմիրություններում հայտնվելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու պատճառներն ու այդ երկրում հայտնվելու ճանապարհները: Երեք անգամ լինելով ՄԱԷ-ում՝ լրագրողներ Էդիկ Բաղդասարյանն ու Արա Մանուկյանը հավաքել են հարուստ …
կարդալ ավելինԳվինեայի «Սեւ լողափ» բանտում հայ օդաչուները դեղորայքն անգամ իրենք էին առնում. «Ասում էին` փող չունես` մեռի, մեզ չի հետաքրքրում»: Բոլոր օդաչուները բերդում մի քանի հիվանդություններ են ձեռք բերել: Գվինեայի բերդում, ինչպես նշեց ինժեներ Աշոտ Սիմոնյանը, հիմնականում քաղբանտարկյալներն են, որոնց ավելի դաժան են վերաբերվում, քան մարդասպաններին: Ա. Սիմոնյանն ասում է, որ իրենք այս տարօրինակ պատմությունից դուրս …
կարդալ ավելին