հասարակություն

Անուշը հնգյակում էր

27.08.2005

Չինաստանում կայացած «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության մրցույթում մեր գեղեցկուհի Անուշ Գրիգորյանը զբաղեցրել է չորրորդ տեղը: Այդ մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: Իսկ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նաեւ եզրափակիչ ժյուրիի անդամ էր: 

կարդալ ավելին

Ճանապարհի նորոգում՝ 100 դրամով

27.08.2005

71-ամյա Հրանտ պապը յուրօրինակ աշխատանքով է վաստակում իր օրվա հացը: Նուբարաշենի խճուղում գոյացած փոսերը ծածկում է հողով, որի համար անցնող մեքենաների վարորդները նրան վարձատրում են 100 դրամով: Նրան վարձատրողները հիմնականում հասարակ մեքենաների վարորդներն են: «Գեներալները, չինովնիկները սուս արած որ անցնեն, լավ կըլնի: Ըլնում ա, որ կոպտում են ու ասում՝ «մեզ պետք չի, մի լցրու»,- ասում …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը ԲՈՒՀ ընդունվում

27.08.2005

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են հայերը բուհ ընդունվում, առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչու են հայերն ընդհանրապես բուհ ընդունվում: Այնպես է ստացվել, որ անկախ Հայաստանի ապագա համբարձումյանների ու մերգելյանների «ուսման ծարավը» հիմնականում կապված է երկու հանգամանքի հետ, կախված սեռից. եթե տղա են, որ բանակ չգնան, եթե աղջիկ են, որ «մարդու գնան»: Իսկ հիմա՝ ավելի …

կարդալ ավելին

Ռեկե՞տ, թե՞ օրինապահության իմիտացիա

27.08.2005

Հուլիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում ԿՀԴՊ վարչության աշխատակիցները ներխուժել են Մաշտոցի 15 հասցեում գտնվող ձայնատեսաերիզների եւ սկավառակների թողարկմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռեքո-Ռեքորդս» ՍՊԸ եւ բռնագրավել ՍՊԸ-ի ողջ գույքը: Ինչպես տեղեկացնում է ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Խանոյանը, վարչության աշխատակիցներն իրենց այդ գործողությունների օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, բացի իրենց «ուդոները» օդում թափահարելուց: ԿՀԴՊ վարչության պետի …

կարդալ ավելին

Եվս մի կասկածելի գործարք

27.08.2005

Կարծես թե արտառոց ոչինչ չկա, բոլորն էլ ունեն որոշակի սեփականության իրավունք: Բայց հողակտորի ձեռքբերման պատմությունը բավական արտառոց է: Ուրեմն, ասում են, պատմությունն այսպես է եղել: «Կասկադի ձախակողմյան հատված» կոչվող թաղամասի համար վերջին տարիներին քաղաքաշինական նախագիծ է արվել, մեր տեղեկություններով՝ «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից: Նախկինում այդ հատվածը եղել է ծառապատ անտառակ, բայց հայտնի անլույս եւ ցուրտ տարիներին …

կարդալ ավելին

Ո՞ւմ ջրաղացն է պտտում Վարդան այվազյանը

27.08.2005

Մեզ հասած տեղեկություններով, մի քանի օլիգարխներ դիմել են ՀՀ նախագահին՝ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումը դադարեցնելու խնդրով, քանի որ ջրի մակարդակի բարձրացումը սպառնում է Սեւանա լճի տարածքում նրանց կառուցապատումներին: Մեր աղբյուրները հավաստում են, որ «վերահաս այդ վտանգը» մտահոգել է նախագահին, եւ վերջինս ՀՀ Բնապահպանության նախարարությանը հանձնարարել է կանխել «վտանգը»: Այս լուրերին գուցե շատ լուրջ չվերաբերվեինք, …

կարդալ ավելին

Դաստիարակչական աշխատանքներ Դալմայի այգիներում

27.08.2005

Դալմայի այգիների վարձակալների հանդեպ ոտնձգությունները շարունակվում են: Հուլիսի 14-ին նրանք ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ներկայացուցիչների կողմից: Ինչպես պատմում են վարձակալները, այգիներից 5000 քմ անօրինական հատկացվել է «Փյունիկ» ՓԲԸ-ին: Այդ տարածքում վարձակալներ են Մարտիրոս, Ալինա, Ազատ, Միսակ Խաչատրյանները եւ Էդիկ Սիմոնյանը, որոնց վարձակալության ժամկետներն ավարտվում են 2006 թվականին: Վարձակալները դիմել են դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները: «Վճռաբեկ …

կարդալ ավելին

Հակամարտության թանգարան

27.08.2005

Սփյուռքահայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի յուրահատուկ հավաքածուն, որ ցուցադրվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքում, կոնֆլիկտի առարկա է դարձել։ Հավաքածուն 81-ամյա արվեստագետի հիսուն տարվա գործունեության արդյունքն է, որ նա հավաքել է Իրանում ապրած տարիներին եւ հետագայում տեղափոխել ԱՄՆ։ Հավաքածուն մոտ 3500 ցուցանմուշ ունի: 1992թ. Հայաստանի կառավարության խնդրանքով՝ Մարկոս Գրիգորյանը հավաքածուն նվիրել է պետությանը` պայմանով, …

կարդալ ավելին

Հայկական առեւտուր.գնորդը միշտ սխալ է

27.08.2005

«Սա է իմ կապը»,- ասում է մինուճար «ԱրմենՏելն» ու իր անորակ ծառայությունը ամենաթանկ գներով վաճառում մեզ, որովհետեւ մեր պետական այրերն են այդ հնարավորությունը նրան տվել: Երբ փորձում ես ընկերության, ասենք, բջջային կապի տեղեկատու ծառայությունից ճշտել, թե ինչո՞ւ զանգահարել չի ստացվում, երբ 5 օր էլ կա, որ լիցքավորման քարտի ժամկետն ավարտվի, եւ դեռ 1200 դրամի խոսելու …

կարդալ ավելին

Ուզում են հարմարավետ զգալ իրենց քաղաքում

27.08.2005

Տարբեր հանրային ու սպասարկման վայրերը՝ դպրոցները, ինստիտուտները, խանութները, վարսավիրանոցները, ռեստորաններն ու սրճարանները, մշակութային հաստատությունները, պոլիկլինիկաներն ու հիվանդանոցներն ու այլ շինությունները որքանո՞վ են համապատասխանում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին: Սա էր ուսումնասիրության ու քննարկման հիմնական խնդիրը: Արդյո՞ք մատչելի են սայլակավոր հաշմանդամների համար իրենց քաղաքի փողոցներն ու բակերը: Փողոցի աստիճաններն ու «բորդյուրները» խոչընդոտ են գրեթե բոլոր հաշմանդամների …

կարդալ ավելին

Սննդամթերքից թունավորումը չի ապացուցվում

27.08.2005

Եթե Հայաստանում որեւէ մեկը սննդամթերքի վերաբերյալ բացասական կարծիք կամ բողոք է ներկայացնում վերահսկող մարմիններին, նրան անվանում են «գործ տվող»: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ յուրաքանչյուր խախտման դեպքում սպառողը պետք է տեղեկացնի վերահսկող մարմիններին, քանի որ այդպիսով պաշտպանվելու են սպառողի իրավունքները, եւ դա նպաստելու է շուկայում առկա անորակ ապրանքի ոչնչացմանը: Ըստ նրա, սպառողն այսօր անորակ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ ժամանակին չեն դիմում բժշկի

27.08.2005

40-60 տարեկան կանանց շուրջ 40%-ն անմիզապահության խնդիրներ ունի, բայց նրանց միայն 4%-ն է դիմում բժշկի: Բազմաթիվ կանայք իրենց ամբողջ կյանքի ընթացքում ունենում են միզապարկի բորբոքում, խրոնիկ ցիստիտ: Տղամարդկանց մոտ միզասեռական համակարգի հետ կապված ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են շագանակագեղձի քաղցկեղը եւ շագանակագեղձի բարորակ ընթացք ունեցող հիվանդությունը (հիպերպլեմբիա): Վերջինը հանդիպում է 50 տարեկան տղամարդկանց 40%-ի մոտ, իսկ …

կարդալ ավելին

Շտապօգնությունն ուշանում է

27.08.2005

«Մարդիկ ժամերով սպասում են, մինչեւ Շտապօգնությունը տեղ կհասնի: Օրինակ, վերջերս փոքր երեխայի համար կանչ արեցինք, 50 րոպե հետո նոր եկան»,- ասում է Նուբարաշենի բնակիչներից մեկը: Տեղացիների վկայությամբ` եղել են նաեւ դեպքեր, երբ Շտապօգնության մեքենան մնացել է կես ճանապարհին. «Բենզինն է վերջացել»,- պատճառաբանել են նրանք: Այս համայնքի շուրջ 13.000 բնակիչներին առողջապահական ծառայություններ մատուցում է թիվ 21 …

կարդալ ավելին

Ոստիկանները գիտեն, թե ում հետ ոնց վարվեն

27.08.2005

Սպառողների միությանը դիմած Նորքի զանգվածի մի բնակիչ պահածոներ պատրաստելու նպատակով պարկով շաքարավազ է գնել: Մուրաբան պատրաստելիս հայտնաբերել է, որ մուրաբան շաքարավազից տարօրինակ տեսք ու աղի համ է ստացել: Բնակիչն անորակ շաքարավազի մասին դիմում-բողոքով դիմել է Ոստիկանության քաղաքային բաժամունք, որտեղից նրան ուղարկել են շրջանային բաժամունք, այնտեղից էլ՝ Կենտրոնական ոստիկանություն: Ոստիկանության որեւէ բաժանմունք քաղաքացուց չի ընդունել շաքարավազի …

կարդալ ավելին

Սովետի չկտրվող պորտալարը

03.08.2005

«ԱրմենՏելի» մենատիրությունն ու այդ շրջանում նրա վարած գովազդային քաղաքականությունն ինձ Սովետն էին հիշեցնում։ Հուսալի կապի խոստումներն՝ անհույս խզման պայմաններում, կամ լավագույնն ընտրելու առաջարկները նույնն էին, ինչ խորհրդային տարիների «խպՑՈռՑպ րՈՎՏսպՑՈՎՌ ԸֆՐՏՒսՏՑՈ» կոչը, հրամանը կամ գուցեեւ գովազդը, երբ անծայրածիր խորհրդային երկրում «Աէրոֆլոտից» բացի այլ ծառայություն չկար։ «Վիվա Սելլի» հայտնությունը մեր երկրում հեղափոխություն էր։ Ոչ այնքան մեծ, …

կարդալ ավելին

«Տիրոջ մեր» է հայհոյել

03.08.2005

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վարիչ Վահան Հովհաննիսյանը (որը Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի եղբայրն է) զանգել է տեղի Գավառագիտական թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանին եւ պահանջել մեկ շաբաթում թանգարանի տարածքն ազատել: Վերջինս ընդդիմացել է՝ պատճառաբանելով, որ թանգարանի համար նախատեսված նոր տարածքը դեռ պատրաստ չէ տեղափոխության համար: Վ. Հովհաննիսյանը հարկ է …

կարդալ ավելին

Ո՞ւմ են պետք հիվանդ մարդիկ

03.08.2005

Եթե երիկամներն էլ չեն կատարում իրենց ֆունկցիան, բժիշկները գործի են դնում, այսպես կոչված, արհեստական երիկամը՝ հեմոդիալիզի սեանսները: Ու սկսելուց հետո արդեն պետք է շարունակես այդ սեանսները հետագա ողջ կյանքիդ ընթացքում: Եվ պիտի լինես բժշկի հսկողության տակ: Շաբաթը երեք անգամ, 4-ական ժամ արյունդ մաքրվում է հատուկ ապարատի միջոցով: «Շաբաթական այդ երեք օրը դուրս են մնում կյանքիցդ: …

կարդալ ավելին

Բնակիչներից գանձվող գումարները թաղապետարանը գրպանում է

03.08.2005

Բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ համատիրության նախագահ-կառավարիչ Վլադիմիր Ղազարյանը մեր ներկայությամբ, վերջիններիս ներողամտությունը հայցելով, պատճառաբանեց, թե աղբահանության աշխատակիցները 4 ամիս թերացել են իրենց աշխատանքը կատարելու հարցում: Նա բնակիչների գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ խոստացավ, որ հաջորդ օրն իսկույնեւեթ աղբը կհանվի, իսկ ինձ խորհուրդ տվեց վաղը կրկին գալ եւ ականատես լինել, թե Արաբկիր համայնքում ինչպիսի կարգապահությամբ են …

կարդալ ավելին

Ոսկյա մուրաբա

03.08.2005

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է «ոսկյա մուրաբա»: Հիշեցնենք, որ նախադեպը եղել էր խաղողի թփով ոսկյա տոլման: 2005թ. հուլիսի 7-ին Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչ Մարինե Համբարձումյանը փորձել է Ռուսաստան տանել մոշի մուրաբայի մեջ պահածոյացված 570 գրամ չհայտարարագրված ոսկի: «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետի աշխատակիցները ռենտգենյան սարքավորումների միջոցով հայտնաբերել են մուրաբայի միջի ոսկին, բռնագրավել եւ ուղարկել փորձաքննության: Փորձաքննությունից հետո …

կարդալ ավելին

Դատախազությունն աջակցե՞լ է թրաֆիկինգին

03.08.2005

Անմիջապես 2002թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը ստեղծեց թրաֆիքինգի դեմ պայքարող միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման եւ առքուվաճառքի հետ կապված հարցերը: Հայաստանի Քրեական օրենսգրքով՝ թրաֆիքինգի՝ որպես հանցագործության համար որոշակի հանցակազմ եւ պատասխանատվություն նախատեսված չէր, եւ 2003թ. ընդունվեց համապատասխան՝ 132-րդ հոդվածը, որը կոչվեց «Մարդկանց առեւտուր»: Հավանաբար այս «պայքարի» համար 2003թ. Հայաստանը փոխադրվեց …

կարդալ ավելին