Չինաստանում կայացած «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության
մրցույթում մեր գեղեցկուհի Անուշ Գրիգորյանը զբաղեցրել է չորրորդ տեղը:
Այդ մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: Իսկ «Միսս Հայաստան»
գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նաեւ եզրափակիչ ժյուրիի անդամ
էր: