Վրաստանը նաեւ նրանց հայրենիքն է

03/07/2005

Շուտով Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի կժամանեն ազգությամբ հայ եւ
ադրբեջանցի 100 երիտասարդներ, ովքեր հատուկ դասընթացներ անցնելուց հետո
աշխատանքի կանցնեն պետական տարբեր կառույցներում: Երիտասարդները վեց ամիս
սովորելով հնարավորություն կստանան աշխատել Վրաստանի Ոստիկանությունում,
Հարկային եւ Մաքսային տեսչություններում եւ այլ պետական հիմնարկներում:
«Մենք դա անում ենք, որպեսզի այլազգի մարդիկ զգան, որ Վրաստանն իրենց
հայրենիքն է»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին: Նա չի բացառել, որ երիտասարդ
մասնագետների շարքում կլինեն նաեւ Ցխինվալիի օսերը:

Ն.Հ.