Սեւանի ջրի տակ անտառ է մնացել

31/05/2005

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ այս տարի
կկարգավորվի Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Աշխատանքներ են
կատարվում թռչնային կազմը համալրելու եւ նախկին կարգավիճակին
վերադարձնելու առումով: Նախարար Վ. Այվազյանի հավաստմամբ՝ տարեվերջին
կզեկուցվի Սեւանա լճի ջրի մակարդակի 2001 թվի նկատմամբ երկու մետրով
ավելացման խնդիրը: Ավելացնենք, որ արդեն մոտ 120-130 հա տարածությամբ
անտառ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մնացել է ջրի տակ:

Լ.Ս.