Օգտագործելով իր մոսկովյան կապերը, վերջինս նպաստեց Երեւանում հատուկ
բաժանմունքի բացմանը, որն առաջինն էր հանրապետությունում եւ կոչվում էր
Անոթաբանության եւ անոթային վիրաբուժության բաժանմունք: Այսօր Ալֆրեդ
Մկրտչյանն աշխատում է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում՝
որպես անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար եւ կենտրոնի
փոխտնօրեն: Վիրաբուժության ասպարեզում պրոֆեսոր Մկրտչյանն ունի 40 տարվա
փորձ: Այս տարիների ընթացքում շատ ճանաչված մարդիկ են «իր ձեռքի տակով
անցել»: «Բաբկեն Ներսիսյանն էր պառկած ինձ մոտ,- պատմում է պրոֆեսորը,-
ինֆարկտից հետո ոտքերի պրոբլեմ ուներ: Իրար հետ շատ վատ
հարաբերությունների մեջ էինք, ասում էր՝ ես Ձեզ ատում եմ, որովհետեւ նրան
կտրականապես արգելում էի ծխել: Իսկ մենք Մոսկվայի ենթակայության տակ
գտնվող հիմնարկ էինք եւ արտակարգ սնունդ էինք ստանում, որովհետեւ այդ
հարցով զբաղվում էր անձամբ Միքայելյանը: Մի օր ինձ ասեց՝ Արմենակովիչ,
կարող է՞, իմ մասին վատ բաներ են խոսում: Ասեցի՝ չէ, ամենավատ խոսացողը ես
եմ, որովհետեւ Դուք էն դերասանը չեք, ինչին որ հասել եք: Մի հատ
Սայաթ-Նովա եք խաղացել, ի՞նչ եք խաղացել, որ: Ինքը ինձ էր խայթում, ես՝
իրեն, բայց, իհարկե, հասկանում էր, որ սա կատակ է: Ասաց՝ չէ, ես ուրիշ բան
նկատի ունեմ: Այնքան համեղ ճաշեր եք տալիս, որ տանը ասել եմ ինձ ճաշ
չբերեն: Կարո՞ղ է դա վերագրեն իմ ժլատությանը»:
Պրոֆեսոր Մկրտչյանը հիշում է այսպես կոչված Չորրորդ վարչությունը կամ՝
խպփ. ՍՏՎՌրրՌ