Մոդելյոր Սլավա Զայցեւի պատվին կազմակերպված ընդունելությանը «Բելաջիո»
ռեստորանում ներկա էր նաեւ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:
Վերջինիս հարցրեցինք, թե տղամարդկանց ցուցադրված բոհեմիկ հագուստներից
հատկապես որը կնախընտրեր հագնել: Պրն Բեգլարյանը նախ ասաց, որ ինքը
ընտանիքի 12-րդ զավակն էր, այդ պատճառով սովոր է հագնել եղբայրների հագած
հագուստը եւ նոր հագուստի մեջ այնքան էլ լավ չի զգում: Եվ պատմեց մի հին
անեկդոտ. «Ադրբեջանցին Մոսկվայում մտնում է շքեղ հագուստի մի խանութ:
Ուսումնասիրում է ամենամեծ չափսի կանացի ներքնազգեստը եւ հարցնում գինը:
Լսելով, որ արժե 100 ռուբլի, զարմանում է. «Վա, պուստոյ տրուսիկ ստո
ռուբլեյ?»: