Կոլեկտիվ պատիժ

12/05/2005

Այն, որ «Ավետիս» հեռուստաընկերությունում փաստացի ճորտատիրական կարգեր են
հաստատված, այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Նկատենք միայն, որ
«Ավետիս» հեռուստաընկերության տնօրեն, Ավետարանական եկեղեցու հոգեւոր
հովիվ Լեւոն Պարտագճյանը (Պատվելին) ոչ միայն ստորացուցիչ պայմաններ է
ստեղծել աշխատակիցների համար, այլեւ գործնականում կիրառում է «կոլեկտիվ
պատասխանատվություն եւ կոլեկտիվ պատժի սկզբունքը»։ Սկզբունք, որը լայնորեն
կիրառում էր գեստապոն՝ ֆաշիստական օկուպացիայի տակ գտնվող երկրներում։

Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում «Ավետիս»
հեռուստաընկերության՝ 2005 թ. հունվար ամսվա տույժերի եւ տուգանքների
ցուցակը։ Հուսով ենք, Լեւոն Պարտագճյանը հաջորդ ամիս իր
հեռուստաընկերության պատին չի փակցնի այսպիսի գրություն՝ «Իմ մեթոդները
շատերին դուր չեն գալիս. խախտում բոլոր հայ ժողովրդի վրա»։

Հունվար ամսվա խախտումներ

04.01.05 – Գեղանուշին խախտում՝ հանձնարարված էր 9.30-ին գործ ներկայացնելու գրված վիճակում, ժամը 11-ին դեռեւս չէր ներկայացրել։

04.01.05 – Եթե Պատվելին մտնի խոհանոց, զուգարանները եւ կեղտոտ տեսնի,
խախտում բոլորի վրա, անկախ նրանից Ջուլիետան աշխատանքի է, թե ոչ։

04.01.05 – Եթե մուտքի օֆիսում պահակների ժամին կամ օրվա մեջ որեւէ ժամին
մարդ նստած լինի կամ Մարիամը կմկմալով պատասխանի, թե ինչու է նստած,
խախտում կստանան բոլորը։

Յուրաքանչյուր խախտում կամ անհատի կամ էլ խմբակային՝ 25$ անկախ խախտման տեսակից։

05.01.05 – Աշխատողները պետք է վարձատրվեն ըստ իրենց կատարած աշխատանքների։ Անձի հետ կապված խմբակային տույժ կստանան։

17.01.05 – Զգուշացում Մարիաննային, որ հեռախոսով զանգում են, չի հարցնում
ով է զանգում, անուն, ազգանուն։ Հաջորդ անգամ խախտում եւ սա վերաբերում է
բոլոր նրանց, ովքեր պատասխանում են հեռախոսներին։

17.01.05 – Ռուբենին, Վիգենին – Պատվելին գործ էր հանձնարարել ընդմիջում
գնալուց առաջ 2 ժամվա ընթացքում, Վիգենը չէր կատարել տվյալ գործը։

19.01.05 – Գեղանուշի՝ հոսանքը չանջատելու պատճառով խախտում է գրանցվում ստուդիայի բոլոր աշխատողների վրա։

19.01.05 Լուսինեին հանձնարարված էր զանգել Պատվելիին, ուշացրել էր, խախտում բոլորի վրա։

Հարությունյան Մարիամին ասված էր Լուսինեն զանգի Պատվելիին, հայտնել է ուշացումով, խախտում բոլոր աշխատողների վրա։

13.01.05 – Խախտում Շուշանիկի վրա, որ հանձնարարված գործը չի արել, ինքնուրույն արել է այլ գործ հանգստանալու համար։

Հարությունյան Մարիամին խախտում Պատվելիի հանձնարարված գործից Շուշանիկին հանելու համար։ Խախտում՝ 25$ մեկին, կամ բոլորին։

Բոլորին խախտում կհամարվի փոխարինելու դեպքում չզգուշացնելու համար։

Զգուշացում Գեղանուշին սխալ ինֆորմացիայի համար։ Եթե կրկնվի բոլոր ստուդիան տույժ կստանա։

14.01.05 – Կանանց զուգարանը կեղտոտ է եւ ջուր էր հոսում։ Խախտում բոլոր աշխատողների վրա։

14.01.05 – Զգուշացում Մարինեին Մկրտության սենյակում անգործ նստելու եւ
Կորյունի հետ խոսելու համար։ Կրկնվելու դեպքում տույժ կստանան բոլորը։

30.01.05 Պաշտամունքի փորձը ուշացել է Հարությունյան Մարիամի պատճառով։ 9.30-ի փոխարեն սկսվել է 9.40։

30.01.05 – Պատվելու զուգարանը կեղտոտ էր։

30.01.05 – Օպերատորները 9.30-ին դեռ չէին եկել։ Աբրահամը եկավ ուշացումով, Վարդգեսը հիվանդ էր։

30.01.05 – Խախտում, ձայնայինը չկար՝ Ռուբեն։