Երեկ Ամիրյան փողոցում Երեւանի քաղաքային ԱԱԾ-ի հարեւանությամբ կառուցվող
բարձրահարկ շենքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. երեք մետր
բարձրությունից երկու հոգի վայր են ընկել: Նրանց վիճակը ծանր է եւ
տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները վկայում են, թե բանվորները ոչ թե
ընկել են, այլ բարձրությունից նրանց վրա մեծ քանակությամբ ցեմենտ է
թափվել: «Ավալոն» ՍՊԸ-ի կառուցած այդ շենքը ունենալու է 18 հարկ եւ
լինելու է Երեւանի ամենաբարձր շենքը: