«Թռչնային գրիպը» չի՞ սպառնում հայերին

27/08/2005

Օգոստոսի 12-ից Եվրամիությունն արգելելու է թռչնի մսի ներմուծումը
Ռուսաստանից եւ Ղազախստանից: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերսը»:
Եվրախորհրդի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն երկրների թռչնի մսի
ներմուծմանն է արգելանք դրվում, որտեղ գրանցվել են թռչնային գրիպով վարակի
դեպքեր: Այդ երկրներից են Թաիլանդը, Չինաստանը եւ Հոնկոնգը: Ինչպես
տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության մամլո քարտուղար Վահագն
Մարտիրոսյանը՝ Հայաստանին թռչնային գրիպը չի սպառնում, քանի որ
Ռուսաստանից թռչնի միս եւ «նույնիսկ թռչնի կեր» չի ներկրվում:
«Ընդհանրապես, թռչնի մսի ներկրումը մեր երկիր տարեցտարի նվազում է, քանի
որ մեր շուկայի 60-70%-ը կազմում է տեղական արտադրանքը: Այնպես որ, մեր
երկրում թռչնային գրիպի նշույլ անգամ չկա»,- հավաստեց նա: Վերջինիս
համոզմամբ՝ Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից ներկրվող թռչնի միսը մանրակրկիտ
ստուգման է ենթարկվում:

Հ. Հ.