Երեւանի Զվարթնոց օդանավակայանի Duty free խանութների ցանցը հետաքրքիր
ակցիա է անցկացնում. գնելով 1 բլոկ «Ives Saint Lorant» սիգարետ՝ դուք
ստանում եք եւս մեկն անվճար: Կուլ տալով այդ խայծը՝ Վիեննա-Երեւան չվերթի
ուղեւորներից մեկը գնեց մի բլոկ՝ բնականաբար, մեկն էլ նվեր ստանալով:
Բայց, ինչպես գիտենք, անվճար պանիրը միայն թակարդում է լինում.
սիգարետները նամշած էին: Ուղեւորն այդպես էլ չկարողացավ մուտք գործել
օդանավակայանի ազատ մաքսային գոտի՝ անորակ ապրանքը վերադարձնելու եւ իր
փողերը հետ ստանալու համար: