Սպանություն Աշտարակի լճում

21/10/2005

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում Աշտարակի լճում հրազենային մի քանի կրակոցներով սպանվել է Գարսեւան Ասատուրի Թադեւոսյանը (ծնված՝ 06.05.1956թ.), որը հանցագործ աշխարհում որպես հեղինակություն ճանաչված էր Գարսո անունով: Գ. Թադեւոսյանն ուներ մի քանի դատվածություն: ՀՀ Արդարադատության նախարարության Սեւանի քրեակատարողական հիմնարկից ազատվել է 2003թ. ընտրություններից առաջ: