Տեղեկանքները չեն ընդունում

26/10/2005

Խանջյան փողոցի վրա է գտնվում ՀՀ Ոստիկանության տպարանը: Մեր թղթակիցը երեկ նկատեց, որ տպարանի շենքի ցուցանակը դեռ չի փոխվել եւ վրան դեռ գրված է՝ «ՀՀ ՆԳՆ տպարան», այնինչ արդեն վաղուց պետք է լիներ՝ ՀՀ Ոստիկանության տպարան: Ինչպես նաեւ, եթե քաղաքացին դիմում է իր բնակության վայրի ՊԱՏ-ի գրանցման-քննական բաժին («ԾՀձ»), ստանալով, օրինակ, Հավելված թիվ 10 տեղեկանք, որում նույնպես ՀՀ Ոստիկանության փոխարեն գրված է ՆԳՆ, այդ տեղեկանքը նոտար կամ որեւէ հիմնարկ-ձեռնարկություն ներկայացնելիս՝ չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ օրենքով պետք է գրվի ոչ թե ՆԳՆ, այլ ՀՀ Ոստիկանություն: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ նույն վիճակն է նաեւ Լոռու մարզի Ոստիկանության բոլոր բաժինների տեղեկանքներում: