Հոկտեմբերի 23-ին Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել Զինվորական հոսպիտալից, որ ձախ կրծքավանդակի շրջանում ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխել Նուբարաշեն 3-րդ փողոց 21 տան բնակիչ, 1982թ. ծնված Էդուարդ Խոջիկյանին: Ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում նույն փողոցի 14 տան բնակիչ 1988թ. ծնված Վարշամ Արշակյանը ծագած վիճաբանության արդյունքում դանակահարել է Է. Խոջիկյանին: Վերջինս գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: