«Հունդայի» համարանիշը պարզվել է

21/10/2005

Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի առջեւ նախօրեին մեծ վթար էր տեղի ունեցել: Իրար էին բախվել «ՎԱԶ 21-06» եւ «Հունդայ Սոնատա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21-06» մակնիշի 03ԼԼ905 պետհամարանիշի տաքսի մեքենան շուռ էր եկել: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ դեպքից անմիջապես հետո իրավապահները հանել էին «Հունդայ Սոնատայի» պետհամարանիշերը։ Սակայն ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից հաջողվեց պարզել մեքենայի վարորդի ինքնությունն ու պետհամարանիշը: Ըստ մեր աղբյուրների՝ «Հունդայ Սոնատայի» պետհամարանիշն է` 029ՏԼ01, իսկ վարորդը 1949թ. ծնված Կառլեն Խաչատրյանն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Հունդայ Սոնատան» պատկանել է «Արդշինինվեստ» բանկին: