հասարակություն

Աղքատների փրկությունը, հարուստների քմահաճույքը

10.11.2005

Ճիշտ է, վերջին տարիների գազիֆիկացման ծավալների ավելացումը փայտին մասամբ դուրս է արել վառելիքի շուկայից, բայց ամբողջությամբ չի կարողացել: Ու Երեւանի բնակչության մի մասը ձմռանը շարունակում է տաքանալ փայտի կրակով: Փայտ վառում են հիմնականում քաղաքի ծայրամասերի ու անապահով բնակիչները, որոնք կարողանում են գյուղերից էժան վառելիք ձեռք բերել: Փայտով տաքանում են մեկ էլ այն մեծահարուստները, որոնք հնարավորություն …

կարդալ ավելին

Առաջին տիկինը «Բազարից» գնումներ կատարեց

10.11.2005

Միջոցառման հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց եւ երեխաների կարիքները հոգալու ծրագրերին: «Միջազգային բարեգործական բազարի» ընթացքում Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները ներկայացրին իրենց ազգային հուշանվերներն ու խոհանոցը: Բարձրաշխարհիկ կանայք գնումներ էին կատարում, որից կարելի էր որոշել պաշտոնյաների կանանցից շատերի ճաշակը: Բոլորի ուշադրության կենտրոնում առաջին տիկին Բելլա Քոչարյանն էր, որին ուղեկցում էր արտգործնախարարի տիկինը՝ Նանի Օսկանյանը: Ն. Օսկանյանը միջոցառումից …

կարդալ ավելին

Երիտասարդական երրորդ տունը

10.11.2005

Կիրակի օրը բարեգործական յուրօրինակ ակցիա տեղի ունեցավ «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության եւ «SOS մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի միջեւ: «SOS մանկական գյուղերի» տներից մեկի բնակիչներին նվիրաբերվեց 200 գիրք: Քչերը գիտեն, որ Երեւանի Կենտրոն համայնքի ոչ կենտրոնական վայրում մի շենք կա, որի մի հարկում 18-21 տարեկան 14 ծնողազուրկ երեխաներ են բնակվում: Այդ հարկաբաժինը գրեթե 2 …

կարդալ ավելին

Պաշտպանը գրոհում է

05.11.2005

Լարիսա Ալավերդյանը դիմել է Երեւանի քաղաքապետին` պահանջելով դադարեցնել Երեւանի Բուզանդի եւ Եզնիկ Կողբացու փողոցներին հարող զբոսայգում ձեռնարկած բեռնատար ավտոմեքենաների լվացման կետի կառուցումը: «Գտնում եմ, որ նման ձեռնարկումն անթույլատրելի է այգում ծառերի վնասման, լվացվող մեքենաների կեղտաջրերով զբոսայգին աղտոտելու սպառնալիքի առկայության պատճառով»,- նշված է նամակում:

կարդալ ավելին

«Իմ համար մեկ ա, եթե սարքովի ա»

05.11.2005

«1998 թ. նախագահի 12 թեկնածու կար: Ասեցի` էլ խի՞ են ընտրություն անում, թող գնան Հրազդան ստադիոն, ով գոլ խփի, թող էն էլ դառնա նախագահ: Էն էլ Քոչարյանը գնաց բասկետբոլ խաղաց ու ինքը դառավ նախագահ»,- հիշում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ Վաչագան Սարգսյանը` հպարտանալով, որ այն ժամանակ իր այս «առաջարկը» թերթում իր լուսանկարով տպագրել է …

կարդալ ավելին

Կքանդվի՞ արդյոք «Ֆիրդուսնոցը»

05.11.2005

Օրերս կառավարության շենքի մոտ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ցուցարարներին միացել էին նաեւ Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց մտավախությունը, թե քաղաքապետարանն ուզում է իրենց բնակարանները գնել, պարզվում է, անտեղի է: Շուրջ տասը տարի է, ինչ լուրեր են շրջանառվում, թե «Ֆիրդուսնոցը»՝ տոնավաճառը, քանդվելու է, մինչդեռ այդ խոսակցությունները մինչ օրս էլ պարզապես խոսակցությունների մակարդակի են: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից մեզ …

կարդալ ավելին

Վերաբաշխվում են երթուղիները

05.11.2005

Առաջիկայում տեղի կունենա Գյումրի-Երեւան, Երեւան-Գյումրի եւ Արագածոտնի մարզի շուրջ 19 միջմարզային երթուղիների մրցույթ: Երեկ Հյուսիսային ավտոկայանում Կապի եւ տրանսպորտի նախարարության Միջմարզային հանրապետական մրցութային հանձնաժողովն ուսումնասիրում էր ներկայացված մեքենաների տեխնիկական վիճակը: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վալտեր Մարությանը, մրցույթին մասնակցում են 19 կազմակերպություններ, ներկայացվել է 85 փոխադրամիջոց, որից շուրջ երեք տասնյակը բոլորովին թարմ մեքենաներ են: Մրցույթի արդյունքները …

կարդալ ավելին

Սանիտարական հատումներ

05.11.2005

Վերջերս «Հաղթանակ» զբոսայգու տարածքում 78 ծառ է հատվել: Քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ից այդ առնչությամբ տեղեկացրին, որ ծառահատումները սանիտարական բնույթ են կրել եւ հատվել են ծեր եւ նախորդ տարիների ոռոգման վատ համակարգի պատճառով չորացած ծառեր միայն: Շուրջ տասը ծառ էլ, որոնք դեռ հնարավոր է փրկել չորացումից, կենթարկվեն մասնակի հատման: Ծառահատումներից առաջացած ընդհանուր 160 խմ վառելափայտը հատկացվել …

կարդալ ավելին

Պարանը փրկել է

05.11.2005

Նոյեմբերի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, Ոստիկանությունը Վանաձորի բաժնի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխել 1971-ին ծնված Ա. Ա.-ին։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա.-ն նույն օրը ժամը 5.00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն պարանը կտրվել է, նա վայր է ընկել …

կարդալ ավելին

Գերադասել է մահը

05.11.2005

Նոյեմբերի 3-ին Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ քաղաքի բնակիչ Յու. Մ.-ն՝ ծնված 22.05.1935-ին, իրենց շենքի մուտքի աստիճանների վրա կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Նա թողել է երկտող այն մասին, որ տառապում է թոքերի անբուժելի հիվանդությամբ, չունի միջոցներ բուժման համար, այդ պատճառով գերադասում է մահը։ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական …

կարդալ ավելին

Խարդախություններ

05.11.2005

Նոյեմբերի 3-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Աշոտ Միհրանի Իսախանյանին՝ ծնված 1957-ին (բնակվող՝ Հրազդան, Ջրառատ թաղամաս, 460 տուն)։ Վերջինս Կոտայքի մարզում` ներկայանալով որպես ԵԿՄ վարչության գործերի կառավարիչ, մի շարք քաղաքացիներից, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների մի շարք աշխատակիցներից խաբեությամբ վերցրել է տարբեր չափի գումարներ, մասնավորապես, Չարենցավանի էլցանցի գլխավոր ինժեներ Աշոտ Ղազարյանից, ստացել է …

կարդալ ավելին

Կոմպրոմիսային լուծում

05.11.2005

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հինգշաբթի օրն այցելել է Կամերային երաժշտության տուն: Այցելության նպատակը ոչ թե երաժշտություն լսելն էր, այլ սեփական աչքով տեսնել եւ հասկանալ, թե նոր կառուցվող «Ֆլորա-լենդ» եւ դեռեւս 2002 թվականից գոյություն ունեցող «Այվազովսկի 9-րդ ալիք» սրճարանները որքանով են խանգարում Կամերային տան երաժշտական կյանքին: Կամերային նվագախմբի ղեկավարության պայքարից ու բողոքներից հետո, մոտ երկու …

կարդալ ավելին

Կկառուցվի 30 բնակարան

05.11.2005

Այսօր փախստականներից շատերը բնակվում են հանրապետության վերաբնակեցվող գյուղերում, որոնք ապահովված են բնակարաններով: Ոմանք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց բնակարանները, մյուսներն էլ սեփական միջոցներով են բնակարաններ ձեռք բերել: Այսօր հանրակացարաններում ապրող փախստական ընտանիքներ կան, որոնց բնակարանային հարցերի լուծման համար վերջերս ԼՂՀ կառավարությունը որոշել է տարեցտարի բնակարաններ կառուցել: Դեռ 2005թ. բնակարաններով պետք է ապահովվեր մոտ 30 ընտանիք, …

կարդալ ավելին

Հինավուրց երկրի առավոտը

05.11.2005

Որքան ավելի է մոտենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բնակչության շրջանում անցկացվելիք այդ հարցումն, ըստ էության, քաղաքական միջոցառում է եւ ոչ մի կապ չունի պետական շինարարության հետ։ Ես այսպես եմ կարծում, քանի որ թե իշխանությունները եւ թե ընդդիմությունները, որոնք՝ չնայած միավորվելու բոլոր ջանքերին ու հավաստիացումներին, կարեւոր պահերին միշտ հոգնակի …

կարդալ ավելին

Ինչն է լավ եւ ինչն է վատ հայերի համար

05.11.2005

Քանի որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է, լավն ու վատն էլ են հարաբերական հասկացություններ: Ընթերցողի մոտ կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս կարող է լավը եւ վատը լինել հարաբերական: Բերեմ մի քանի օրինակներ: Խորհրդային ժամանակաշրջանում դպրոցում երեխաներին սովորեցնում էին, որ Պավլիկ Մորոզովը լավ է արել, որ մատնել է իր հորն ու պապին: Այսօր, բնականաբար, մորոզովների …

կարդալ ավելին

Նոր թվային կայան՝ Սեւանում

05.11.2005

«ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել են Սեւան քաղաքի անալոգային կայանի բաժանորդային ցանցի թվային կայանին վերամիացման աշխատանքները: Տեղադրվել է նոր թվային կայան 8064 հեռախոսահամար ունակությամբ, որից 5430-ն ակտիվ բաժանորդներ են: Քաղաքի բոլոր մայրուղային մալուխները՝ 300, 400, 500 եւ 600 զույգ ունակությամբ, փոխարինվել են 1000-1200 զույգ ունակությամբ մալուխներով: Ընթացքի մեջ են Սեւանին հարակից Վարսեր (300 հեռախոսահամար …

կարդալ ավելին

Ձորն է ընկել

05.11.2005

Նոյեմբերի 1-ին ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալ Սամվել Աղաջանյանը: Վերջինս իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի մեքենայով Երեւան-Կապան մայրուղու 288 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից, գլորվել աջակողմյան ձորը: Վթարի հետեւանքով Աղաջանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւոր, 1959թ. ծնված Նարինե Ավագյանը տեղում մահացել է:

կարդալ ավելին

Ինքնասպանություն որսորդական հրացանով

05.11.2005

Գեղարքունիքի մարզի Այգեհոն գյուղի իրենց տանը նոյեմբերի 1-ին ինքնասպանություն է գործել 1962թ. ծնված Գեորգի Ա-ն: Վերջինս իր մոտ եղած 1 փողանի որսորդական հրացանով կրակել է սրտին ու տեղում մահացել: Իսկ թողած երկտողում իր արարքը նա պատճառաբանել է աշխատանք չունենալով ու սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով:

կարդալ ավելին

Մտավորականության սնանկությունը

05.11.2005

Շատ են գրելու ենթակա թեմաները: Թեմաներ, որ ամեն օր ու ժամ աչքիդ առաջ են եւ կարծես ստիպում են իրենց անդրադառնալ: Բայց կա մի թեմա, մի բնագավառ, որն ամեն օր ու ժամ չէ, որ աչքի առաջ է, իր մասին հիշեցնում է դեպքից դեպք, բայց այնքան ճչացող, որ դժվար է չանդրադառնալ: Խոսքը մեր պաշտոնական մտավորականության մասին է: …

կարդալ ավելին

Ադամանդ որոնողը

05.11.2005

Օրերս ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել «Վաղարշ եւ որդիներ» ընկերության ոսկյա եւ թանկարժեք զարդերի շուկայում ադամանդե քարերի առեւտրով զբաղվող Ս. Գրիգորյանին: Վերջինս կասկածվում է խարդախության մեջ: Ըստ մեր աղբյուրների՝ Գրիգորյանը դեռ սեպտեմբերին շուկայում ոսկյա զարդեր վաճառող մի քաղաքացուց խաբեությամբ վերցրել է 3 մլն 380 հազար դրամ արժողությամբ ադամանդե …

կարդալ ավելին