Վերաբաշխվում են երթուղիները

05/11/2005

Առաջիկայում տեղի կունենա Գյումրի-Երեւան, Երեւան-Գյումրի եւ Արագածոտնի մարզի շուրջ 19 միջմարզային երթուղիների մրցույթ: Երեկ Հյուսիսային ավտոկայանում Կապի եւ տրանսպորտի նախարարության Միջմարզային հանրապետական մրցութային հանձնաժողովն ուսումնասիրում էր ներկայացված մեքենաների տեխնիկական վիճակը: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վալտեր Մարությանը, մրցույթին մասնակցում են 19 կազմակերպություններ, ներկայացվել է 85 փոխադրամիջոց, որից շուրջ երեք տասնյակը բոլորովին թարմ մեքենաներ են: Մրցույթի արդյունքները կամփոփվեն առաջիկա տասնօրյակում: Կախված տվյալ ավտոձեռնարկության ունեցած տեխնիկական բազայից՝ մրցույթում հաղթողները կլիազորվեն շահագործելու տվյալ երթուղին 3-6 տարով: Այս երթուղիների համար մրցույթ վերջին անգամ տեղի է ունեցել 2001 թվականին:

Ն.Ա.