Լարիսա Ալավերդյանը դիմել է Երեւանի քաղաքապետին` պահանջելով դադարեցնել Երեւանի Բուզանդի եւ Եզնիկ Կողբացու փողոցներին հարող զբոսայգում ձեռնարկած բեռնատար ավտոմեքենաների լվացման կետի կառուցումը: «Գտնում եմ, որ նման ձեռնարկումն անթույլատրելի է այգում ծառերի վնասման, լվացվող մեքենաների կեղտաջրերով զբոսայգին աղտոտելու սպառնալիքի առկայության պատճառով»,- նշված է նամակում: